Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի հանգամանք, որը, ըստ գաղափարի, պիտի որ հնարավորություն ընձեռեր կյանքի իմաստալից կազմակերպման համար, մինչդեռ իրականում առավել ուժեղ է նպաստում էկզիստենցիալ վակուումի դրսեւորումներին....
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ավելի ու ավելի լայն է տարածվում իմաստի կորուստի զգացումը: Նման պայմաններում դաստիարակությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ ոչ միայն գիտելիք հաղորդի, այլեւ հղկի մարդու խիղճը այնպես, որ նա զգայուն դառնա որսալու ամեն մի իրավիճակից բխող պահանջը: Մեր օրերում, երբ տասը պատվիրանները շատերի համար արդեն կորցրել են, թերեւս, իրենց ուժը, մարդը պետք է պատրաստ լինի որսալու այն 10 000 պատվիրանները, որ բովանդակում են այն 10 000 իրավիճակները, որոնց նա բախվում է կյանքում: Այդ-ժամ ոչ միայն կյանքն ինքնին մարդու համար կդառնա իմաստալից (իմաստալից, այ-սինքն՝ գործերով լեցուն), այլեւ հենց մարդն ինքը դիմադրողականություն ձեռք կբերի էկզիստենցիալ վակուումի երկու հետեւանքների՝ կոնֆորմիզմի եւ ամբողջատիրության դեմ: Չէ՞ որ միայն արթուն խիղճն է մարդուն հնարավորություն ընձեռում դիմադրելու, չենթարկվելու կոնֆորմիզմին եւ չխոնարհվելու ամբողջատիրության առջեւ:
Այս կամ այն կերպ, դաստիարակությունը, ավելի քան երբեւէ, դառնում է պա-տասխանատվության դաստիարակություն: Իսկ պատասխանատու լինել՝ նշանակում է լինել ընտրողական՝ ունակ լինել ընտրություն կատարելու: Մենք ապրում ենք «ա-ռատության հասարակության» մեջ, զանգվածային լրատվամիջոցները խեղդում են մեզ խթանող հորձանքներով, եւ մենք ապրում ենք հակաբեղմնավորիչ միջոցների դարաշրջանում: Եթե մենք չենք ցանկանում խեղդվել այդ հեղեղի մեջ, չենք ցանկա-նում սուզվել համատարած սեռախառնակության մեջ, ապա պարտավոր ենք սովորել տարբերակելու, թե ինչն է էականը, ինչը՝ ոչ, ինչը իմաստ ունի, իսկ ինչը՝ ոչ, ինչի հա-մար է հարկավոր պատասխանատու լինել, ինչի համար՝ ոչ:
Իմաստը ամեն անգամ նաեւ որոշակի իրավիճակի որոշակի իմաստն է: Դա միշտ «պահի պահանջն» է, որը, սակայն, միշտ հասցեագրվում է որոշակի մարդու: Եվ ինչպես որ անկրկնելի է ամեն մի իրավիճակը, այդպես էլ եզակի է եւ ամեն ոք:
Ամեն օր եւ ամեն ժամ նոր իմաստ է առաջարկում, եւ ամեն մարդու այլ իմաստ է սպասում: Իմաստ կա ամեն մեկի համար, եւ ամեն մեկի համար գոյություն ունի իր առանձնահատուկ իմաստը:
Այս ամենից բխում է, որ մեր քննարկած իմաստը փոփոխվում է ինչպես իրավի-ճակից իրավիճակ, այնպես էլ մարդուց՝ մարդ: Բայց իմաստն ամենուր է: Չկա մի այն-պիսի իրավիճակ, որտեղ կյանքը մեզ հնարավորություն չտա իմաստ գտնելու, եւ չկա այնպիսի մարդ, որի համար կյանքը նախատեսած չլինի մի որեւէ զբաղմունք: Ի-մաստն իրագործելու հնարավորությունը միշտ եզակի է, եւ դա իրականացնելու ու-նակ մարդը միշտ անկրկնելի է....
Իմաստը ոչ միայն պետք է, այլեւ հնարավոր է գտնել, եւ իմաստի որոնումներում մարդուն ուղղորդում է նրա խիղճը: Միով բանիվ՝ խիղճը իմաստի օրգանն է: Խիղճը կարող ենք սահմանել որպես մարդու ընդունակություն` հայտնաբերելու այն միակ եւ անկրկնելի իմաստը, որ թաքնված է ամեն մի իրավիճակում....
Ես կարող էի նույնիսկ ասել, որ իմաստը հարկավոր է որոնել խղճի օգնությամբ: Իրոք, խիղճն է ղեկավարում մարդուն իմաստի նրա որոնումներում: Խիղճը կարելի է սահմանել որպես մարդու ներըմբռնողական հատկություն՝ գտնելու իրավիճակի իմաստը....
Կարող ենք, հետեւաբար, պնդել, որ մեր ժամանակների պես ժամանակներում, էկզիստենցիալ վակուումի օրոք կրթության հիմնական խնդիրը չպետք է լինի լոկ գի-տելիք եւ ավանդույթներ փոխանցելը, այլ մարդու այն հատկությունը կատարելագործելը, որը նրան հնարավորություն կընձեռի գտնելու անկրկնելի իմաստները:

Վիկտոր ՖՐԱՆԿԼ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

22-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO