Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ԱՇԽԱՐՀ


Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը

Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ զրույցում «ՀՀ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե որքան կարող են ձգվել Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Նաեւ՝ այդ երկրի ներքին ռեսուրսներն ու սոցիալ-տնտեսական իրավիճակն արդյոք նպաստավո՞ր են, որպեսզի դիմի նման գործողությունների։ Ինչպե՞ս է այս ամենին արձագանքում իրենց հանրությունը...
-Պարոն Չաքրյան, Թուրքիան մինչեւ ո՞ւր կարող է գնալ, նրա համար կա՞ «կարմիր գիծ», որը չի հատի այս պատերազմում։
-Դե, որքան երեւում է, աշխարհը Թուրքիային դատապարտելու մտադրություն չունի։ Հերիք չէ, որ ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, ինքն էլ է եկել ու պատերազմն էլ կառավարում է։ Իսկ եթե դատապարտում չկա, ապա նա էլ որքան կարող է եւ ուր ասես կարող է գնալ։ Մանավանդ որ Էրդողանը մի քիչ նաեւ սանձարձակ արարած է։ Նրա քայլը չդատապարտեցին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Դեռ մինչեւ հիմա զինադադարի հույս ունեն... Բնականաբար, նման պարագաներում Էրդողանն է՛լ ավելի սանձարձակ կդառնա։
-Իսկ աշխարհի այդ մեղմ վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված. տնտեսական շահե՞րն են պարտադրում, թե՞ գուցե չեն կարողանում ներազդել Թուրքիայի վրա։
-Անձամբ Էրդողանի նկատմամբ աշխարհը շատ լավ վերաբերմունք չունի։ Որովհետեւ բոլորին էլ վիրավորել է` թե Մակրոնին, թե Մերկելին, թե մյուսներին։ Բացառություն է միայն Թրամփը։ Կարծում եմ, որ աշխարհի երկրները պարզապես հաշվարկներ են անում եւ ըստ այդմ մտածում Թուրքիային ինչ-որ դերակատարություններ հատկացնելու մասին։ Թե չէ էդ ի՞նչ պետություն է, որ վրան չկարողանան ազդել։
-Կարո՞ղ ենք ասել, որ Էրդողանն այսօր աշխարհի հետ խոսում է շանտաժի լեզվով։
-Անշուշտ։ Եվ ո՛չ միայն հիմա. նա միշտ է շանտաժի լեզվով խոսել։
-Ի՞նչ դեր է խաղում այն հանգամանքը, որ իր սահմանին տեղակայված փախստականների ճամբարից մարդկանց կարող է ուղղորդել դեպի Եվրոպա։ Սա գործոն չէ՞, որ Եվրոպայի վերաբերմունքն անատամ լինի Թուրքիայի նկատմամբ։
-Ինձ թվում է, որ դա դրա հետ կապ չունի։ Որովհետեւ մի քանի տարի առաջ, երբ Էրդողանը ցանկանում էր փախստականներին Եվրոպա ուղարկել, ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը եկան ու սկսեցին պարեկություն անել։ Եվ թուրքական ափերից ոչ մի փախստական ծով դուրս չեկավ։ Նորից իմ կարծիքին եմ՝ աշխարհի առաջատար այդ երկրները պարզապես հաշվարկներ ունեն Թուրքիայի հետ կապված. իրենց վերաբերմունքի պասիվությունը դրանից է գալիս։ Չգիտեմ, ես այսպես եմ մտածում։ Բայց որ Էրդողանն ուզում է Ղարաբաղը դատարկել հայերից, դա ակնհայտ է, նա ինքն էլ չի թաքցնում։ Նպատակն էլ իր երկրի վաղեմի երազանքն իրականություն դարձնելն է, այն է՝ Մեղրիի վրայով Նախիջեւանից ցամաքային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ։ Այստեղ դիրքեր ամրապնդել, ապա Ադրբեջանը օգտագործել որպես ցատկահարթակ եւ ներթափանցել Միջին Ասիա։ Ընդ որում` թուրքերը երբեք չեն թաքցրել իրենց նպատակը։ Եվ չկարծեք, թե եթե Էրդողանը գնա ու գա մեկ ուրիշը, նույնը չի անելու, կփոխվի քաղաքականությունը։ Ո՛չ, չի՛ փոխվի։ Այդ քաղաքականությունը որդեգրված է նրանց կողմից դեռեւս 1991 թվականին։ 1991-ին Էրդողանը չկար, տասնյակ կառավարություններ են փոխվել այս ընթացքում, բայց քաղաքականության էությունը մնացել է նույնը։
-Իսկ ինչպիսի՞ն է այսօր Թուրքիայի ներքին իրավիճակը. նպաստավո՞ր է պատերազմական այսպիսի վիճակների մեջ մխրճվելու համար։
-Սարսափելի վատ է այս երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Մոտավորապես 38 մլն մարդ ապրում է սովի շեմին։ Աննախադեպ աճել է գործազրկությունը։ Պաշտոնական տվյալներով` երիտասարդների մոտ այն 13,3 տոկոս է, բայց դա համարվում է կեղծիք. իրական թիվը շատ ավելի մեծ է, հասնում է 27 տոկոսի։ Նաեւ՝ Թուրքիան ներկայումս ունի ավելի քան 460 մլրդ դոլարի արտաքին պարտք, որի տոկոսները՝ շուրջ 180 մլրդ դոլար, պետք է վճարի մինչեւ տարեվերջ։ Իսկ այդ տոկոսները մուծելու համար պետք է նոր պարտք վերցնի, որը նրան ոչ ոք չի տալիս։ Եվրոպական բանկերը չեն վարկավորում, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես։
-Եթե Թուրքիայի ներքին կյանքում նման դժվարություններ կան, ապա բնակչությունն ինչպե՞ս է արձագանքում այս պատերազմին։
-Առանձնապես շատ չի հաղորդվում պատերազմի մասին։ Քննարկումներ, վերլուծություններ չկան։ Որովհետեւ մեծ է վախը Էրդողանից։ Մի օրինակ բերեմ. մի անգամ Լիբիայում անվտանգության մի քանի թուրք աշխատակիցներ էին սպանվել, թերթի մի լրագրող տեղեկացրեց, որ երեկ նրանց թաղումն էր եղել։ Անմիջապես լրագրողին ձերբակալեցին ու դատեցին։ Վճիռն էլ եղավ ցմահ բանտարկությունը։ Ընդ որում՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Այդպիսին է այդ երկիրը։ Մի տեղեկություն էլ՝ բանտարկված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։
-Վե ՞րջը...
-Վերջն այն է, որ մենք հաղթում ենք։ Այսօր իսկ երեւում է, որ հաղթում ենք։ Այնպես որ, Էրդողանի հարցն էլ ենք լուծելու։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

22-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO