Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա նշել է, որ մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը:
«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին: Մեր հայացքի առջեւ են անցնող երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած մեր հայորդիները, վերջին քառասունչորս օրերին նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, քաջարի արցախահայությունը, առաջնագծում կանգնած ամեն զինվորը:
Աղոթք է մեր սրտում՝ հանուն համազգային մեր խոհեմության եւ միասնականության: Դարավոր մեր պատմության դասերի գիտակցությամբ եւ ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտոթյունը եւ չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսեւորումների, զերծ մնալ բռնություններից ու անկարգություններից: Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով:
Սիրելիներս, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը: Թիկունքն այս վիճակում առավել քան երբեեւէ պետք է ամուր մնա: Թիկունքում պետք է հաստատուն լինեն համերաշխությունն ու կայունությունը, որ կարողանանք միասնաբար լուծումներ, ելքեր գտնել հանուն ժողովրդի անվտանգության:
Կոչ ենք ուղղում Հայաստանի, Արցախի իշխանություններին՝ անհապաղ հիմնավոր եւ սպառիչ բացատրություններ ներկայացնել մեր ժողովրդին՝ կայացված որոշումների եւ հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ: Մենք խոնարհվում ենք հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջեւ»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:

11-11-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO