Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Համախմբում նաեւ Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ

Արդյունավետ հաղորդակցությունն առաջնային գործիքներից է

Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում նախօրեին մատուցվեց տարեվերջյան պատարագ։ Եկեղեցու բակը մարդաշատ էր. հավատացյալ ժողովուրդը եկել էր մասնակցելու ոչ միայն պատարագին, այլեւ ներկա գտնվելու ի աջակցություն եւ պաշտպանություն Վեհափառ հայրապետի եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու։
Օրեր առաջ սոցիալական հարթակներում Վեհափառ հայրապետի հասցեին հնչել էին բռնություն գործադրելու կոչեր եւ սպառնալիքներ, որն ազգային եկեղեցու եւ հայրապետին զորակցելու պատճառ էր դարձել։ Այդ օրը բազմաթիվ հավատացյալներ հավաքվել էին Սուրբ Գայանե վանքում եւ Մայր Աթոռի տարածքում Հայ եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու համար:
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը պատարագից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ ժողովրդի շատ զավակներ եկել են իրենց զորակցությունն արտահայտելու համացանցում Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչած բռնության եւ սպառնալիքի կոչերին ի պատասխան։ «Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, սերը եւ նվիրումը՝ հանդեպ Առաքելական մեր սուրբ եկեղեցին»,- ասել է Վեհափառը։ Մայր Աթոռում այդ օրը որեւէ միջադեպ չի գրանցվել։ Ցավոք, տարբեր ժամանակներում Եկեղեցին եւ նրա սպասավորները ստիպված են եղել հաղթահարել դժվարությունները, հալածանքներ, քանի որ արդեն ավելի քան 2 հազար տարի միահյուսված են ազգի եւ Եկեղեցու ճակատագրերը։ Որպես օրինակ բերենք Հայ եկեղեցու սպասավոր, Նովոռոսիյսկի ծխատեր Գեւորգ քահանա Օրդուխանյանի՝ 1924 թվականի փետրվարի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոսին գրած դիմումից ընդամենը մեկ նախադասություն. «Մեր եկեղեցին վտանգի մեջ է, մեր սուրբ հավատը ոտնակոխ է լինում, մանավանդ վտանգի մեջ է մեր խեղճ ու կրակ ազգի ամբողջությունը։ Բացատրել, թե ինչ է կատարվում՝ կարիք չկա, քանի որ քո հայրական արտասվալից աչքերը տեսնում են ամեն բան»։
Նշենք, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով:
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն օրեր առաջ ընդունել էր Հայկական ՓիԱր ասոցիացիայի գործադիր մարմնի անդամներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ խոսք է եղել ճգնաժամային իրավիճակներում հասարակության, պետական կառույցների եւ Եկեղեցու արդյունավետ հաղորդակցության կարեւորության մասին։ Հաճախ ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, ինչպես նաեւ ազգային արժեքների արժեզրկման գործընթացները լուրջ վտանգ են ներկայացնում պետականության եւ հանրային համերաշխության ամրապնդման հարցում։ Տարբեր ժամանակներում, հայ ժողովրդի համար ամենադժվարին եւ բարդ իրավիճակներում, Եկեղեցին հանդես է եկել որպես ազգային արժեհամակարգի հիմնասյուն։ Հանրային շրջանակներում ինչ-որ չափով առկա են սխալ ընկալումներ, ինչը կարող է պայմանավորված լինել հաղորդակցային խնդիրներով։
Մեր պետության եւ ազգի համար այս ծանր օրերին առավել քան անհրաժեշտ է միավորվելուն եւ համախմբվելուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալ։ Մինչդեռ բռնության եւ ատելության կոչերը խիստ վտանգավոր են մեր հասարակության եւ պետականության համար, որովհետեւ ուղղված են նրա հիմնասյուներից մեկին՝ Եկեղեցուն եւ հավատքին։ Այսօր շատ կարեւոր է, որ պահպանենք մեր արժեհամակարգային հիմնասյուները, քանի որ կարողանալու ենք ոտքի կանգնել նաեւ հոգեւոր արժեքների օգնությամբ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

29-12-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO