Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱԳՆ


Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերի:
Ներկայացնելով հրադադարի հաստատման եւ Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:
Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաեւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ եւ անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:
Նախարարներ Այվազյանի եւ Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից են եղել նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը եւ այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման եւ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը եւ այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ օրակարգի մի շարք հարցերի եւ տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:

22-01-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO