Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՊՆ


Հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների եւ հարազատների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաեւ նույնականացման գործընթացը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին եւ հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ անհայտ կորածների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղեկությունները հավաքելու, համադրելու, քարտեզագրելու եւ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաեւ, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է, եւ անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։

09-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO