Կստեղծվի ԶՈՒ-ի բարեփոխումների աշխատանքային խումբ
Գործակցությունը ՌԴ-ի հետ կխորանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարարի գլխավորությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի «Ճանապարհային քարտեզի» ժամանակացույցի ձեւավորումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիշեցնեմ, որ իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզի» 8-րդ կետի ձեւակերպումը հետեւյալն է՝ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ: Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել եւ ըստ էության, ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես ու ինչպիսի ձեւաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը:
Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում՝ աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի «Ճանապարհային քարտեզի» ժամանակացույցի ձեւավորումը: Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգային ոլորտում, ռազմական համագործակցության ոլորտում եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Հույս ունեմ, որ մինչեւ «Ճանապարհային քարտեզի» ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք ու գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,-ասաց վարչապետը: 26-02-2021
|

փակել >>
|