Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին

Վերագործարկվում է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղին

Պակիստանի եւ Թուրքիայի օրեցօր սերտացող համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ նախեւառաջ ռազմական արդյունաբերության ուղղությամբ վտանգավոր է Հայաստանի համար։ Թուրքիան ջանք չի խնայում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռների արտադրություն սկսելու համար, ինչն այս երկրի համար հասանելի կարող է դարձնել չինական ռազմարդյունաբերության ոլորտի տեխնոլոգիաները։ Սա, բնականաբար, անուշադրության չի մատնվի ԱՄՆ-ի կողմից, սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան կարողանում է օգտագործել բոլոր կողմերի հակասություններն իր նպատակին հասնելու համար։
Տասնամյա ընդհատումից հետո այսօր վերսկսվելու է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ (ITI) բեռնատար գնացքի կանոնավոր աշխատանքը։ Այդ մասին հայտարարել էր Պակիստանի երկաթուղիների կազմակերպությունը։ Երկաթուղային հաղորդակցությունը կապելու է ասիական երեք երկրները եւ Մարմարի թունելով կամուրջ կդառնա դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար։ Նախագծի հիմքը դրվել էր 2009 թվականին Տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից, որը 10 երկրների քաղաքական ու տնտեսական միջկառավարական կազմակերպություն է եւ հիմնադրվել է դեռեւս 1985 թվականին Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից: Առաջին գնացքը դուրս կգա Ստամբուլից մարտի 4-ին եւ 180 ժամ հետո կհասնի Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաք, այստեղից կուղեւորվի Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաք, որտեղ, ըստ նախատեսված ժամանակացույցի, կհասնի մարտի 16-ին: Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ 6540 կիլոմետր երկարությամբ տարածությունը գնացքը կանցնի ընդամենը 12 օրվա ընթացքում, մինչդեռ ջրային ուղիներով Պակիստանից Թուրքիա ճանապարհորդելը տեւում է շուրջ 21 օր: Երկաթուղու վերագործարկումը մեծացնելու է առեւտրաշրջանառությունը եւ նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն այս երեք, այլեւ մի շարք այլ երկրների համար, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների։ Անդրազգային երկաթուղու շահագործումն առնչվում է նաեւ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհային» նախաձեռնությանը։ Ըստ որոշ տեղեկությունների, երկաթուղիով նախատեսվում է միացնել Չինաստանի Սինցզյան ինքնավար շրջանը եւ Պակիստանի «Մայրուղի-1»՝ Կարաչի-Փեշավար երթուղին։ Այն Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) հիմնական նախագծերից մեկն է:
Մտահոգիչ է, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական համագործակցության, էներգետիկ, կոմունիկացիոն գործընթացներից Հայաստանը դուրս է մնում։ Եթե անգամ որոշ ձեւաչափերի մեջ միջնորդավորված առաջարկվում է ներգրավվել, օրինակ՝ «3+3» հարթակում, ապա դրանցում որեւէ կերպ չի արտահայտվում մեր պետական շահը, առավել եւս վիճելի են անվտանգային հարցերը։
Թուրքիայի մեծ հետաքրքրությունը Պակիստանի հանդեպ չի սահմանափակվում միայն ռազմական, տնտեսական բաղադրիչներով։ Էրդողանը, ցանկանալով տարածաշրջանային տերությունից անցում կատարել համաշխարհային հարթություն, նպատակադրվել է դերակատարություն ունենալ նաեւ միջուկային էներգետիկայի բնագավառում։ Այդ նպատակին հասնելու համար, որպես խաղաքարտ, հիանալիորեն օգտագործվում է կրոնական գործոնը։ Պակիստանում բնակչության ճնշող մեծամասնությունը սունի (75 տոկոս) իսլամադավան են։ Ի դեպ, Պակիստան պետության հիմնադիր Մուհամադ Ալի Ջինան մեծապես ազդվել է Մուստաֆա Քեմալի գաղափարներից ու հայացքներից։ Աթաթուրքն ազգային հերոսի կարգավիճակ ունի Պակիստանում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

04-03-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO