Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած եւ իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ արժանապատիվ տ․ Մխիթար քահանա Հարոյանին եւ տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Վրթանես եպիսկոպոսը Հայոց հովվապետին ներկայացրեց քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգեւոր սպասավորությունը իրականացնում են հայոց եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։
Այնուհետեւ հովվական ծառայության կոչվելու առիթով քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Վեհափառ հայրապետը՝ ընդգծելով, որ արդյունավոր եւ հաջողյալ սպասավորության երաշխիքը ժողովրդի նկատմամբ անսակարկ սերն է, հանձնառությունը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը վստահված համայնքի հանդեպ: Նորին սրբության խոսքի համաձայն՝ այդ առաքինությունների դրսեւորման պարագային է, որ հոգեւոր հովիվը կարող է արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։
Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը եւ մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը հաստատեց, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգեւոր խնամքի եւ հոգածության։ Հայրապետը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգեւոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին հաղթահարելու առկա մարտահրավերները եւ զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։
Հանդիպման վերջում ամենայն հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին՝ մաղթելով նրանց բարեհաջող, օրհնյալ ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

24-03-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO