Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Կանադան չեղարկել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտնել է Թուրքիա սպառազինություն եւ ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները չեղարկելու որոշման մասին, քանի որ հետաքննությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ:
Պատերազմի ընթացքում Թուրքիային մատակարարված կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հաղորդումներից հետո Կանադան ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:
«Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդակցելով Ազգային պաշտպանության նախարարության հետ, ամբողջությամբ վերանայել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված եւ գործող թույլտվությունները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրությունը հավաստի ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ 2020 թվականի կասեցված թույլտվությունները չեղարկելու մասին»,- հայտարարել է Գարնոն: Նա ընդգծել է, որ կանադական տեխնոլոգիաների նման կիրառումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանն ու չի համապատասխանում Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին:
Մարկ Գարնոն հայտնել է, որ խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ՝ նրան հայտնելու իրենց մտահոգություններն ու սկսելու երկխոսության մեխանիզմ կանադացի եւ թուրք պաշտոնյաների միջեւ՝ հանուն փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման:

14-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO