Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Ռուսաստանը կների՞ Թուրքիայի հերթական հարվածը

Ուկրաինայի շուրջ ռուս-թուրքական լարվածությունը դուրս է գալիս դիվանագիտության դաշտ

Ուկրաինական զարգացումների համայնապատկերում ռուս-թուրքական շղարշված հակամարտությունը հետզհետե ավելի տեսանելի է դառնում: Գործընթացներն այնպիսի ընթացք ու ծավալներ են ստացել, որ ՌԴ-ն արդեն իր դիվանագիտական կառույցի ղեկավարի մակարդակով է բաց տեքստերով եւ բոլորովին էլ ոչ դիվանագիտական բառապաշարով ուղերձներ հղում Թուրքիային:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Թուրքիան եւ մյուս երկրները չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները: Վերջինս նման հայտարարություն էր արել՝ մեկնաբանելով Ուկրաինային «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր վաճառելու՝ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Զելենսկին եւ Էրդողանը զենքերի մատակարարման հարցը քննարկել էին շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Անկարայում կայացած հանդիպման ընթացքում: Չնայած այցը նախատեսված էր երկու երկրների միջեւ բարձր մակարդակի խորհրդակցության շրջանակներում, որը համանախագահել էին պետությունների ղեկավարները, բայց դրանց բուն նպատակը եւ հիմնական թեման եղել էր Ուկրաինային զենքի վաճառքը:
Այդ օրերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ եւ քննարկել պաշտպանական մի շարք կարեւոր պայմանագրեր: Ըստ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության՝ «կորվետա» կարգի նավերի պատվիրման, «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի, դրանց զինամթերքի մատակարարման մասին է խոսվել: Պաշտպանության նախարարները նաեւ քննարկել էին նոր նախագծերի զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ ավիացիոն արդյունաբերության մեջ: Նույն օրը Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուրի Միսյագինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Bayraktar TB2» ԱԹՍ-ն իր առաջին թռիչքն է կատարել Դոնբասում՝ համատեղ ուժերի գործողությունների գոտում: Պատգամավորի խոսքերով դա հնարավորություն է տվել Դոնբասում գտնել ռուսական «Pantsir-S» ինքնագնաց, S-125 եւ Tor զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ տանկեր եւ հաուբիցներ: Նա նաեւ հիշեցրել էր, որ 2020 թ. թուրքական «Գարնանային վահան» գործողության ընթացքում Սիրիայում «Bayraktar TB2»-ները լավագույնն էին եղել հատկապես ռուսական ռազմական տեխնիկայի դեմ:
«Մենք հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, եւ նրանցից մեկը Թուրքիան է, վերլուծել իրավիճակը, Կիեւի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները եւ հորդորել ենք նրանց այդ ռազմատենչ տրամադրությունները չսնուցել»,- Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Լավրովը:
Նա անդրադարձել էր նաեւ Բոսֆորի նեղուցով ԱՄՆ նավերի վերջին տեղաշարժին՝ նկատելով, որ այն ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ: Լավրովը նաեւ նկատել էր, որ ԱՄՆ-ն իր նավերով, ռազմական անձնակազմով անընդհատ ինչ-որ միջոցառումներ է կազմակերպում ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինայում՝ իր տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, իսկ ռուսներն իրենց սահմանի մոտ են:
Չնայած Թուրքիան հայտարարում է, որ Ուկրաինայի հետ իր ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, սակայն ռուս-ուկրաինական ներկայիս հարաբերություններն անքննելի հիմքեր են տալիս Ռուսաստանին՝ կասկածելու Էրդողանի հայտարարությունների անկեղծությանը: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ Թուրքիան Ուկրաինայում չի հետապնդում քաղաքական շահ, մասնավորապես՝ Ղրիմի հարցով, այլ նրան միայն սպառազինության վաճառքն է հետաքրքրում, ապա այս դեպքում էլ Ուկրաինան արմատապես տարբերվում է Լիբիայից, Սիրիայից եւ Արցախից: Այստեղ խոսքը բացառապես եւ ուղիղ իմաստով ռուսական շահերի, նրա սահմանների մասին է, եւ սա արդեն այլ որակ է:
Կների՞ Ռուսաստանը Թուրքիայի հերթական հարվածն իր մեջքին: Ամենայն հավանականությամբ, ոչ, իսկ դա կնշանակի ռուս-թուրքական մեղրամսի ավարտ, որն իր ազդեցությունը կունենա այդ երկու երկրների շփման վրա բոլոր տարածաշրջաններում: Այն անխուսափելիորոն կազդի նաեւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Ուկրաինայում թուրքական աջակցությամբ պատերազմի բռնկմանը, ամենայն հավանականությամբ, կհետեւի Ռուսաստանի ցավոտ պատասխանը: Սիրիայում, Լիբիայում, մեծ հաշվով, ամեն ինչ որոշված է, Թուրքիային Ռուսաստանի հարվածի ամենահավանական ուղղությունը մնում է Արցախը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

15-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO