Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Երրորդ ալիքը՝ նոր արգելքների տեսքով

Թուրքական հանգստավայրերից հրաժարվելը միայն կհետաձգի դեպքերի աճը

Թուրքիայում կորոնավիրուսային վարակների օրական աճն արդեն 6-7 անգամ գերազանցում է Ռուսաստանի մակարդակը: Իսկ ՌԴ-ում դեպքերի մոտ 80 տոկոսը «ներմուծվում» է Թուրքիայից: Բայց ռուսների համար թուրքական հանգստավայրերի փակումը միայն կհետաձգի հիվանդության երրորդ ալիքի սկիզբը: Ռուսաստանի տուրիստական արդյունաբերությունը, ի դեպ, ամենեւին էլ միակը չէ, որ տուժում է կարանտինային արգելքներից:
Ռուսաստանի իշխանություններն իրենց որոշումը բացատրում են Թուրքիայում համավարակային իրավիճակի վատթարացմամբ: Սակայն տեսանելի են նաեւ այլ՝ ռազմաքաղաքական դրդապատճառներ: Լրացուցիչ շահույթ ստանալու ցանկություն ունեն նաեւ ներքին առողջարանները: Ռուս փորձագետները դեռ հույս ունեն, որ կարանտինային նոր միջոցները չեն կիրառվի երկրի ներսում:
«Հսկայական թվով զբոսաշրջիկների առկայության դեպքում մենք ստիպված կլինենք կարգավորել իրավիճակը: 533200 մարդ տուրեր են ձեռք բերել ապրիլի 15-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ դրանք ներառում են նաեւ ավիաչվերթներ: Այդ տուրերի ընդհանուր արժեքը 350 միլիոն եվրո է, բայց այս գումարն ամբողջությամբ չի վճարվել: Ըստ մեր հաշվարկների՝ վճարվել է ընդամենը 35 մլրդ ռուբլի»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Թուրքիայում հույսեր ունեին այդ ժամանակահատվածում Ռուսաստանից ընդունել մինչեւ 800 հազար հանգստացողի: Նման գնահատական է հնչեցրել Թուրքիայի տուրօպերատորների միության ղեկավար Ֆիրուզ Բագլիկայան: Նա հավատում է, որ առաջիկա ամիսներին դեպքերի աճը ոչ միայն կդադարի, այլեւ անկում կգրանցվի, իսկ հունիսին «ամեն ինչ կվերադառնա իր տեղը»: Հիշեցնենք, որ արգելքի տակ են հայտնվել ապրիլի 15-ից հունիսի 1-ն ընկած հատվածի ավիաթռիչքները: Արգելքի պաշտոնական պատճառը Թուրքիայում հիվանդացության աճն է:
«Իրավիճակը կրում է բացառապես համաճարակային բնույթ, որոշումը կապված է Թուրքիայում հիվանդացության բավական կտրուկ բռնկման հետ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 10-ին բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ հանդիպումը կայացել է Դոնբասի շփման գծում աճող լարվածության ֆոնին:
Կիեւը եւ չճանաչված ժողովրդական հանրապետությունները միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը շարժում է դեպի Ուկրաինայի սահման: Ի պատասխան դրա՝ Թուրքիայի ղեկավարը խոստացել է տրամադրել «անհրաժեշտ ցանկացած աջակցություն»՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Գործոնների այս համադրությունն է, որ ստիպում է ենթադրել, թե համավարակի երրորդ ալիքի սկիզբը հետաձգելու փորձը թուրքական հանգստավայրեր մեկնելն արգելելու միակ դրդապատճառը չէ:
Այնուամենայնիվ, չի կարելի չնկատել, որ մարտից Թուրքիայում նկատվում է դեպքերի կտրուկ աճ: Իսկ վերջին օրերին Թուրքիայում հայտնաբերվել է ավելի քան 50-55 հազար վարակման նոր դեպք: Սա մոտավորապես 633 նոր դեպք է 1 միլիոն բնակչության համար: Իրավիճակն ավելի վատ է այսօր միայն Ուրուգվայում (1 միլիոն բնակչի հաշվով՝ ավելի քան 1000 դեպք), Սան Մարինոյում եւ Բահրեյնում:
«Ռոսպոտրեբնադձորի» ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ 30 երկրներից, որոնց հետ Ռուսաստանը նախկինում վերականգնել էր օդային հաղորդակցությունը, հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները հենց Թուրքիայում են գրանցվել:
Միեւնույն ժամանակ ռուսաստանյան իշխանությունները մտադիր են օգնություն ցուցաբերել տուրօպերատորներին: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան խոստացել է վերացնել մուծումները պահուստային ֆոնդին, ինչպես նաեւ կրճատել եւ հետաձգել անհատական պատասխանատվության ֆոնդերի վճարումները: Հիվանդացության նման արագ աճը թուրքական իշխանություններին ստիպեց սահմանափակող նոր միջոցներ կիրառել: Այսպես՝ մարտի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց սահմանափակող միջոցների վերսկսման մասին այն ժամանակահատվածի համար, որը համընկնում է մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա հետ. այն սկսվել է ապրիլի 12-ին եւ կավարտվի մայիսի 12-ին:
Որոշ երկրներ արդեն իրենց քաղաքացիներին արգելել են թռչել Թուրքիա, մասնավորապես՝ Չինաստանը եւ Իրանը:
Նկատենք, որ Թուրքիայում դեպքերի աճն իսկապես անհամեմատելի է այլ երկրների ցուցանիշների հետ: Բուլղարիայում օրական գրանցվում է 2.6 հազար նոր դեպք, Հունաստանում` 2.8 հազար: Ուկրաինայում ցուցանիշներն առավել նկատելի են` ավելի քան 15 հազար նոր դեպք:
Կորոնավիրուսի երրորդ ալիքը շարունակում է աճել շատ երկրներում: Օրինակ՝ երրորդ ալիքի սկսվելու մասին Վրաստանում հայտարարվեց անցյալ շաբաթվա վերջին: Երկիրը պահպանում է ժամը 21.00-ից մինչեւ 5.00-ն շարժման արգելքը: Դիմակի ռեժիմը մնում է ուժի մեջ, այն պարտադիր է փողոցում եւ հասարակական տրանսպորտում: Հանգստյան օրերին հասարակական սննդի օբյեկտներին արգելվում է այցելուներ ընդունել: Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Վրաստան:
Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումները կարող են լինել Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած առաջին գործողությունները նոր սահմանափակումների ճանապարհին: Այսօր երկրում օրական գրանցվում է ավելի քան 8 հազար նոր հիվանդություն կամ 58 դեպք՝ 1 միլիոն մարդու համար: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ, այնքան էլ շատ չէ նախորդ տարվա դեկտեմբերին գրանցված պիկերի համեմատ, երբ օրական գրանցվում էր 26-29 հազար դեպք: Այնուամենայնիվ, այժմ կա մահացության մի փոքր աճ. այդ ցուցանիշը 277-ից հասել է 338-ի:
Չնայած այս ամենին, դեպի Թուրքիա ավիաթռիչքների դադարեցումն անակնկալ էր Անկարայի համար: Թուրքական մամուլը ավելի շատ խոսում է քաղաքական դրդապատճառի մասին: Իսկ ահա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով փաստը, նշել է. «Այս որոշման մեջ ես քաղաքական մոտիվներ չեմ տեսնում: Այն կայացվել է բացառապես բժշկական պատճառներով»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

15-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO