Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Ռազմագերիների հարցով միջազգային ճնշումներն ավելանում են

Ադրբեջանն իր վարքագծով կարող է ահաբեկչական երկիր ճանաչվել

Արցախյան պատերազմի ընթացքում սոցիալական ցանցերում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսագրություններ հրապարակվեցին, որոնք փաստեցին, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային ներգրավված են Սիրիայից տեղափոխված ջիհադիստ ծայրահեղական վարձկաններ: Ադրբեջանը եւ Թուրքիան կտրականապես հերքեցին վերջիններիս ներգրավումը: Հայկական զինուժի հետախուզությունը հրապարակեց նաեւ բազմաթիվ գաղտնալսված ձայնագրություններ, որոնցում խոսում էին արաբերեն:
Ի հաստատումն այդ ամենի, հայկական հետախուզական ստորաբաժանումները կարողացան գերեվարել սիրիացի 2 վարձկանի: Պարզ էր, որ ադրբեջանաթուրքական դաշինքը կշարունակեր պնդել, թե պատերազմում վարձկաններ չեն օգտագործել, չնայած արդեն նոյեմբերի 11-ին` հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից երկու օր անց, ՄԱԿ-ի փորձագետների խումբը զեկույց հրապարակեց, որում հաստատեց պատերազմում ադրբեջանաթուրքական ուժերի կողմից վարձկանների օգտագործման փաստը, դատապարտեց այդ երեւույթը եւ կոչ արեց սեղմ ժամկետներում նրանց դուրս բերել հակամարտության գոտուց:
Չնայած այս հայտարարություններին` Ադրբեջանը եւ Թուրքիան աշխատանքներ էին տանելու վերջիններիս վերադարձնելու ուղղությամբ: Սրանով է բացատրվում Ալիեւի այն հայտարարությունը, թե հրադադարից հետո գերեվարվածներն ահաբեկիչներ են եւ դատվելու են այդ մեղադրանքով: Ադրբեջանի առաջնորդը փորձում է հայ ռազմագերիներին եւ սփյուռքահայ քաղաքացիական անձանց հավասարեցնել ջիհադիստ ծայրահեղական վարձկանների հետ: Վերջինս միջազգային ճնշումներից հետո ազատ արձակեց լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին, սակայն նրա ընկերոջը՝ լիբանանահայ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանին, ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան: Հավանականությունը մեծ է, որ հենց այս երկու ջիհադիստ ահաբեկիչների համար է պահվում նաեւ Վիգեն Էուլջեքյանը:
Այս պարզունակ մանիպուլյացիան չի կարող լուրջ ընկալվել միջազգային կառույցների եւ հանրության կողմից: Այդ մասին է փաստում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որով Ալիեւին կոչ արվեց կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր պահանջները, առաջին հերթին ազատել պատերազմի հետեւանքով ազատազրկված զինվորական եւ քաղաքացիական անձանց: Այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանը մի քանի տասնյակ զինծառայողների գերեվարել է՝ խախտելով նույն հրադադարի համաձայնագիրը եւ թույլ չտալով պատերազմի ընթացքում օկուպացված տարածքներում մնացած զինծառայողներին տեղափոխվել Արցախի Հանրապետության ոչ օկուպացված տարածքներ: Ադրբեջանը նենգաբար փակել է նրանց վերադարձի ճանապարհը՝ լավ իմանալով, որ հայ զինվորները չեն դիմադրի, քանի որ արդեն հրադադար էր հաստատված: Չկատարելով եռակողմ հայտարարության պայմանները՝ Ալիեւը նաեւ սպանեց շփման գծի հակառակ կողմում մնացած հայ 6 զինծառայողի, որոնք տեղյակ էլ չէին, որ պատերազմն ավարտված էր:
Պարզ է, որ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներին երկու ջիհադիստ ծայրահեղականների հետ փոխարինելը նվաստացուցիչ է լինելու թուրքական կողմի համար, բայց, մյուս կողմից էլ, վերադարձի առումով այլընտրանք չունեն, քանի որ միջազգային ճնշումների ավելացմանը զուգահեռ հայ ռազմագերիներն արդեն դառնում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու լուրջ հիմք: Այսօր Ալիեւը փորձում է կրկնօրինակել հայկական իրավապահ մարմինների գործողությունները: Հայաստանում ընթանում է իրավական գործընթաց պատերազմի ժամանակ, թեժ կետերից գերեվարված սիրիացի ջիհադիստ ծայրահեղականների նկատմամբ: Այդ սցենարը փորձում է կիրառել Ադրբեջանը խաղաղ պայմաններում գերեվարված հայ ռազմագերիների նկատմամբ, ինչը չի կարող համաչափ դիտարկվել ո՛չ իրավական, ո՛չ էլ մարդկային առումով:
ՀՀ քննչական կոմիտեն վերջերս հաստատել է, որ Մուհրաբ Մուհամեդ ալ-Շխեիրը եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին վարձկաններ են, հավաքագրվել են՝ ԼՂ քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: ՀՀ ոստիկանությունն ավարտել է հետաքննությունը, եւ եթե հետաքննությունները դատախազության կողմից հաստատում ստանան, ապա նրանք Հայաստանում կկանգնեն դատարանի առաջ մի քանի մեղադրանքներով, այդ թվում` ահաբեկչության համար: 2020 թ. դեկտեմբերին քննչական կոմիտեն հայտնել էր, որ երկու ջիհադիստ զինյալները ենթակա չեն հայրենադարձման կամ փոխանակման եւ ռազմագերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չեն փոխանցվելու Ադրբեջանին: Այսպիսով` հայկական կողմը միանշանակ մնում է այն կարծիքին, որ պատերազմի ընթացքում գերեվարված երկու սիրիացի ահաբեկիչները չեն կարող փոխանակվել հետպատերազմյան շրջանում անարդարացիորեն գերեվարված հայազգի քաղաքացիների հետ:
Նախորդ օրը ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն հրապարակվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը կազմակերպության միջկառավարական խորհրդի նիստին, որը կկայանա ապրիլի 29-30-ը Կազանում: Ըստ լրատվամիջոցների՝ հայկական կողմը, որպես իր համաձայնության պայման, առաջ է քաշել հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Ընդ որում` հայտնվում է, որ հայկական կողմն արդեն գերեվարվածների ցուցակ է կազմել, որում ներառված է 200 անուն, որը հանձնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Այսքանից հետո, եթե Ալիեւը դեռ չի կորցրել առողջ դատելու ունակությունը, ապա պետք է հասկանա, որ չի կարող հայ ռազմագերիներին օգտագործել քաղաքական նպատակներով եւ անխուսափելիորեն ու սեղմ ժամկետներում պետք է նրանց վերադարձնի՝ գոնե ահաբեկչական երկիր գնահատվելու առկա մի քանի բաղադրիչներից մեկից խուսափելու համար: Մինչ այդ, երեկ անցկացվեց համաշխարհային լուռ բողոքի ակցիա՝ պահանջելով վերադարձնել 2020 թ. հոկտեմբերին արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ռազմագերիներին ու քաղաքացիներին։ Երեւանում ակցիան տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

16-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO