Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Հետեւողականության դրսեւորման ժամանակն է

Էրդողանն սպառնում է միջամտել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Վերջին շրջանում համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռված է այն տեղեկության վրա, որ 2025 թ. ֆրանսիական Ստրասբուրգում կկառուցվի մայրցամաքի ամենախոշոր մզկիթներից մեկը՝ վերածվելով նեոօսմանյան իսլամիզմի կենտրոններից մեկի, որը կզբաղվի Էրդողանի եւ թուրքական «Ազգային տեսլական» իսլամական շարժման ծավալապաշտական հայացքների տարածմամբ:
Մզկիթը կկառուցվի առաջին հերթին Ստրասբուրգի նախկին քաղաքապետ, սոցիալիստ Ռոլան Ռիսի շնորհիվ, ով մշտապես սիրաշահել է իսլամա-ազգայնական թուրքական հոսանքներին, չնայած դրանք թուրք մահմեդականներին բացահայտ կոչ են անում մերժել ինտեգրացիան: Ուշագրավ է, որ գործը մինչեւ վերջ տարել է նոր քաղաքապետը՝ ազգությամբ հայ Ժաննա Բարսեղյանը՝ «կանաչներից», նրա մունիցիպալ մեծամասնությունը, որը հաստատել է մզկիթի շինարարության ֆինանսավորումը հարկատուների միջոցների հաշվին (2,5 մլն՝ 26 մլն-ից): Մնացած գումարները պաշտոնապես տրամադրել են «Ազգային տեսլական» իսլամական շարժման եվրոպական քույր հոսանքները: Իրականում ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ շինարարության գանձարանը համալրում է Էրդողանի ազգային-իսլամական իշխանությունը՝ «Ազգային տեսլականի», որի անդամն է եղել, հետ կապված թուրքական ասոցիացիաների միջոցով, որոնք, բնականաբար, ամեն ինչ հերքում են:
Ստրասբուրգյան մզկիթը կկառուցվի Մեյնո շրջանում, որտեղ ապրում է տեղի թուրքերի մեծ մասը, նեոօսմանյան ճարտարապետական ոճով եւ կդառնա ամենամեծերից մեկը Եվրոպայում: Այն կունենա 36 մետր բարձրությամբ երկու մինարեթ, աղոթքի երու դահլիճ, որոնցից մեկը կտեղավորի 2500 հավատացյալի, կունենա բազմաթիվ կոմունալ սենյակներ, ռեստորան, թեյարան, վարսավիրանոցներ, առեւտրային կենտրոն, թանգարան, բազմաֆունկցիոնալ դահլիճներ, գրասենյակային շինություններ եւ նույնիսկ տարածքներ երիտասարդական կրթական ու մշակութային գործունեության համար: Բավարար միջոցներ կան թուրքական ազգությամբ պատանի ֆրանսիացիների «դաստիարակության» համար, որոնք, Անկարայի ու «Ազգային տեսլականի» կարծիքով, չպետք է ընդունեն ֆրանսիական հանրության «այլասերված բարքերը»: Բացի այդ, Անկարան հույս ունի եվրոպական թուրք-մահմեդական սփյուռքը վերածել ընտրական ռեզերվի ու բջիջի նեոօսմանյան ազդեցության պաշտպանության համար: Ամենաքիչը, որ կարելի է ասել նման իրավիճակում, այն է, որ նոր մզկիթը (դրա շինարարությունը մտադիր են ավարտել 2025 թ. «Ազգային տեսլականի» ղեկավարությամբ) դժվար թե դառնա ֆրանսիական ինտեգրացիայի նավահանգիստ, ավելի շուտ՝ կվերածվի նեոօսմանյան իսլամականության կենտրոնի:
Ստրասբուրգի քաղաքապետարանը, մի խոսքով, կֆինանսավորի համաիսլամական շարժման մզկիթը, որը չի թաքցնում աշխարհիկ հանրապետության սկզբունքների եւ արեւմտյան արժեքների նկատմամբ իր թշնամանքը եւ հրաժարվել է ստորագրել իսլամի սկզբունքների խարտիան՝ որպես Մակրոնի օրինագծի մաս՝ «իսլամական ծայրահեղականության» դեմ: Ավելին՝ կազմակերպության տեղական գրասենյակի ղեկավար Էյուփ Շահինը հեռուստատեսությամբ կրկնել է, որ երբեք չի ստորագրի մի փաստաթուղթ, որը Ֆրանսիայում իսլամական կազմակերպություններից պահանջում է համապատասխանել հանրապետական սկզբունքներին: Նա նույնիսկ «անգրագետ» է անվանել ՆԳ նախարար Ջերալդ Դարմանենին՝ Անկարայի ազգայնական միջամտությունը քննադատելու համար: Ֆրանսիայում թուրք մահմեդականների համակարգող կոմիտեն, որն անմիջականորեն կապված է Թուրքիայի կրոնական գործերի վարչության հետ, նույնպես հրաժարվել է ստորագրել սկզբունքների խարտիան, չնայած այն դեռ հունվարին իշխանությունների կողմից համաձայնեցված է եղել մահմեդական կրոնի ֆրանսիական խորհրդի հետ: Եթե որեւէ քրիստոնյա ներկայացուցիչ համարձակվեր այդպես արտահայտվել թուրք նախարարի հասցեին, նրան, հավանաբար, երկարատեւ բանտարկության կդատապարտեին: Հիշեցնենք, որ Թուրքիայում հունական ուղղափառ պատրիարքարանը ենթակա է իշխանություններին, եւ նրա հոգեւորականությունը պարտավոր է քրիստոնեական դպրոցներում առաջ մղել թուրք-օսմանյան ազգայնական հայացքները եւ հերքել հայերի, հույների, ասորիների ու սիրիացիների ցեղասպանությունը... Բացի այդ, Հալկիի ուղղափառ ճեմարանը փակ է 1974 թվականից եւ չի կարող նոր քահանաներ պատրաստել, որոնց թիվն աստիճանաբար նվազում է: Այս ամենը կատարվում է «արտաքին միջամտության դեմ պայքարի քողի տակ», որից Անկարան չի խուսափում՝ կապված Եվրոպայի հետ, որը, ի դեպ, նույնիսկ չի համարձակվում պատասխանել փոխադարձությամբ:
Եվս մեկ փաստ. Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն վերջերս Ստամբուլում հանդիպել է պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Ի թիվս այլ բաների, Կովկասի Գերագույն մուֆթին Պոլսի եկեղեցու առաջնորդին հրավիրել է այցելել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մզկիթներ ու եկեղեցիներ: Փաշազադեի քաղաքականությանն ու նպատակներին, ինչպես նաեւ Եվրոպայում մահմեդական հոսանքների գործունեության առանձնահատկություններին ու ձգտումներին «ՀՀ»-ն կանդրադառնա առաջիկայում, այժմ ուղղակի փաստենք, որ Թուրքիայում, որը խոսում է Հին մայրցամաքում կրոնական իրավունքների մասին, հոգեւորականությունն ազատ գործելու իրավունք իսկապես չունի եւ պետք է սոսկ միջոց լինի Թուրքիայի ու նրա արբանյակների ճանապարհին:
Միաժամանակ Էրդողանը հրաժարվել է պաշտպանել չինացի ույղուրներին Պեկինի վարչակազմից, որը չի ընդունում որեւէ միջամտություն: Թույլերի հետ՝ ուժեղ ու թույլ՝ ուժեղների հետ… Այսպիսին է Թուրքիան, որը միշտ պատրաստ է ժպիտը դեմքին սողալ ոտքերիդ առջեւ, եթե ստիպված է, սակայն նույն պահին կմտածի միայն կոկորդդ կտրելու մասին, երբ կբարձրանա ծնկած տեղից:
«Ազգային տեսլականը» պաշտպանում է քաղաքական իսլամը»,- թվիթերում գրել է Ժերալդ Դարմանենը: Հիանալի է: Բայց այդ դեպքում ինչու դա եւ իսլամական այլ ասոցիացիաներ, որոնք թշնամաբար են տրամադրված եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական արժեքների նկատմամբ, չեն ցրել, ինչպես վարվել են «Ինքնության սերնդի» հետ, չնայած վերջինս ֆրանսիական արժեքների ու ինքնորոշման համար պակաս վտանգավոր է եղել: Ֆրանսիական շատ փորձագետներ, ԶԼՄ-ներ համոզված են, որ ստրասբուրգյան քաղաքապետարանն «առաջ է մղում իսլամականության թեզիսները հումանիտար արժեքների քողի տակ»: Անհրաժեշտ է, որ կառավարությունն ու նախագահը վճռական լինեն եւ վերջ տան օտարերկրյա միջամտություններին ու իսլամական ուժերին, որոնք ֆրանսիական մահմեդականներին վերածում են ֆանատների:
Հնարավոր չէ արդյունավետ պայքարել «իսլամական անջատողականների» եւ թուրքական ազգայնականների դեմ, որոնք, ի դեպ, ակտիվորեն մերժում են Հայոց ցեղասպանությունը, եթե Ֆրանսիայում մինչեւ հիմա արգելված չէ ոչ մի խոշոր իսլամական կազմակերպություն՝ «Մահմեդական եղբայրներ», «Ազգային տեսլական», «Թաբլիգ» եւ այլն: Հետեւողականություն դրսեւորելու ժամանակն է, առավել եւս, որ թուրքական միջամտությունը սարերի հետեւում չէ: Առջեւում Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են, եւ գործող նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ 2022 թ. կայանալիք ընտրություններում թուրքական միջամտության սպառնալիքը բավական մեծ է: Իսլամականության գործոնը Ֆրանսիայում Էրդողանի ձեռքին կվերածվի վտանգավոր գործիքի:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

16-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO