Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Հետքա՞յլ, թե՞ մարտավարական մանեւրում

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Անկարայի՝ հակամարտության լուծման համար Ուկրաինային «անհրաժեշտ աջակցություն» տրամադրելու պատրաստակամության մասին, երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնում է, որ Թուրքիան չի սատարում հակամարտության մեջ գտնվող կողմերից ոչ մեկին։ «Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք հանդես ենք գալիս խնդրի խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով լուծման օգտին»,- նախօրեին ասել է նա «NTV» հեռուստաալիքի եթերում: Որպես դիվանագիտական լուծման տարբերակ՝ թուրքական կողմը նկատի ունի խնդրի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը։ Չավուշօղլուի խոսքով` յուրաքանչյուր երկրի հետ իրենց հարաբերությունները չպետք է ազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա, միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ Թուրքիան սատարում է ցանկացած երկրի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մնացած բոլորի տարածքային ամբողջականությանը:
Հասկանալի է, որ ռուս-ուկրաինական բախումն ունի երկուսից ավելի շահառու, եւ Դոնբասում իրավիճակի սրումը ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ դրանից բխող լրջագույն հետեւանքներով։ Ըստ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի ՝ Ռուսաստանը նախատեսում է ուկրաինական սահմանին իր զինված ուժերը հասցնել 56 գումարտակի տակտիկական խմբերի եւ 110 000 մարդու: Սահմանին արդեն իսկ կան 330 մարտական ինքնաթիռ եւ 240 ուղղաթիռ: Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին արտահայտվել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Փաստորեն, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա լարվածությունը հարմար առիթ է՝ Ռուսաստանի հետ սեփական խնդիրները լուծելու համար։ Ավելի վաղ, ապրիլի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել էր Թուրքիային եւ այլ երկրների` խուսափել «Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները սնուցելուց»։
Այս «խաղը» առավել մեծ վտանգներ է ներկայացնում հենց սեւծովյան տարածաշրջանի երկրների համար, քանի որ լայնածավալ ռազմական գործողությունների թատերաբեմ է դառնալու։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներգրավված են մի քանի հակամարտություններում, թերեւս, այս ուղղությամբ փորձ է արվում հնարավորինս հետաձգել, իսկ, լավագույն դեպքում, խուսափել բախումից։ Մեկ անգամ չէ, որ այս տարածաշրջանում բախումները չափազանց ծանր են նստել կողմերի վրա։ Անկարայի համար ընտրությունը բավականին դժվար է, նախ՝ ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ՝ Ղրիմի նկատմամբ Թուրքիան ունեցել է եւ կարծես թե չի էլ հրաժարվել իր նկրտումներից, հետեւաբար` Ուկրաինայի համար «կրակից շագանակ չի հանի»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO