Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած հինգ զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը եւ վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ,Իզմիրլյանե բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին սրբությանը ներկայացրել է բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատել է նաեւ, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը՝ հայ համայնքի ջանքերով եւ միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու համար։
Իր հայրական օրհնությունը փոխանցելով քաջարի զինվորականներին՝ Ամենայն հայոց հայրապետն իր գնահատանքն է բերել նրանց՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության եւ պատերազմի օրերին դրսեւորած հերոսական ոգու եւ դիմակայության համար։ Նորին սրբությունը փաստել է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է եւ ըստ ամենայնի արժեւորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսեւորած անձնազոհ քաջագործությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը հաստատել է նաեւ, որ Հայ եկեղեցին անցնող տարիներին իր աջակցությունը ցուցաբերել է նախկինում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կյանքի վերականգնմանը։
Հանդիպմանը Վեհափառ հայրապետը տեղեկացրել է, որ Մայր Աթոռն իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։ Նորին սրբության ցանկությունն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ հաղթահարելու առկա խնդիրները եւ ապաքինվելով վերադառնալու ազգին եւ հայրենքին իրենց ծառայությանը:
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը ,Պահպանիչե աղոթքով օրհնել է զինվորականներին՝ մաղթելով բարի ապաքինում եւ շուտափույթ վերադարձ հայրենիք:

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO