Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում

Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի Իրան-5+1 համաձայնությանը (Joint Comprehensive Plan of Action) վերադարձի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Առաջին փուլը, որը տեղի ունեցավ ապրիլի 6-ին եւ 10-ին, կողմերը կառուցողական եւ քայլ առաջ են գնահատել:
ԱՄՆ-ը JCPOA-ից հեռացել է 2018 թ., իսկ 2019-ից Իրանն աստիճանաբար համաձայնությունից նահանջի քայլեր է կատարել, արդյունքում այն ձեւականորեն առայսօր գոյատեւել է 4+1 ձեւաչափով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ի սկզբանե հայտարարեց, որ վերադառնալու է JCPOA-ին, եթե Իրանն ստանձնած պարտավորությունները կյանքի կոչի: Վերջինս էլ, իր հերթին, վերադարձը պայմանավորեց այդ երկրի դեմ սահմանափակումների վերացմամբ՝ միաժամանակ հայտարարելով, թե ԱՄՆ-ի հետ չի վերաբանակցելու հարցի շուրջ: Բայց, քանի որ կողմերը լրջորեն հակված էին խնդրի լուծմանը, ի վերջո, ընդհանուր հայտարարի հանգեցին՝ բանակցություններն սկսել 4+1-ի ձեւաչափով, ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ, ինչին խստիվ դեմ են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որոնք պահանջում են նոր բանակցություններ սկսել իրենց մասնակցությամբ եւ նոր պարտավորություններ պարտադրել Իրանին: Իսրայելը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը նախկին պայմաններով վերադառնա JCPOA-ին, ապա իր նախաձեռնությամբ ջանք չի խնայի՝ արգելակելու դրա վերականգնումը: Այդ նպատակով բանակցությունների նախօրեին Իսրայելի գաղտնի ծառայությունների (MOSSAD) ղեկավարն էր ԱՄՆ այցելել, ապա վերջինիս պաշտպանության նախարարը՝ Իսրայել:
Ապրիլի 15-ին վերսկսված բանակցությունները տեղի են ունենում բավական բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով ապրիլի 11-ին Իրանի խոշորագույն միջուկային կենտրոնի՝ Նաթանզի, էլեկտրաէներգիա մատակարարող հատվածում տեղի ունեցած պայթյունը, ինչի հետեւանքով ընդհատվել է էներգիայի սնուցումը կենտրոնախույս սարքերի սրահներ, եւ, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 5000-ը շարքից դուրս է եկել: Իրանն այն բնութագրել է որպես միջուկային ահաբեկչություն, ինչի համար մեղադրել է Իսրայելին, իսկ վերջինս, ինչպես միշտ, ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել է մեղադրանքը: «Նյու Յորք թայմս» օրաթերթը, հենվելով ԱՄՆ-ում եւ Իսրայելում անվտանգության ոլորտի իր աղբյուրների վրա, նշել է, որ դա Իսրայելի ձեռքի գործն է, ինչի հետեւանքով 9 ամսով հետ է մղվել Իրանի միջուկային ծրագրերի գործընթացը: Բացի այդ, ինչպես նշել են իսրայելական որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ «https://fa.timesofisrael.com» կայքը, Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Քոխավին պայթյունից ժամեր անց անուղղակիորեն հաստատել է այդ երկրի մասնակցությունը Նաթանզի միջուկային կենտրոնի եւ Կարմիր ծովում իրանական նավի պայթյուններին: Բանակցությունների սկզբում Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Նաթանզի դեպքին, շեշտել է, որ միջուկային ահաբեկչության առնչությամբ Եվրոպայի արձագանքը շատ թույլ է, պետք է առանց վերապահումների խստիվ դատապարտվեր այն: Բանակցությունների ավարտին որոշում է ընդունվել դրանք շարունակել, նշվել է նաեւ, որ դրանցում դրական տեղաշարժի միտում է նշմարվել:
Վերլուծաբանների կարծիքով՝ Նաթանզի դեպքը զգալիորեն թուլացրել է Թեհրանի դիրքերը բանակցություններում: Նշելով այդ մասին՝ Վերջինիայի Սթրըյեր համալսարանի պրո‎ֆեսոր Սաիդ Նա‎ֆիսին միաժամանակ նշել է, որ դա Իսրայելի ձեռքի գործն է, շեշտել է, թե Իսրայելը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ին տեղյակ է պահել այդ մասին, սակայն չի խորհրդակցել: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ այս տեսակետը տեղ է գտել նաեւ Իսրայելի առաջատար ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «timesofisrael.com»-ում, ինչը, թերեւս, կարելի է համարել որպես փաստի անուղղակի հաստատում, այսուհանդերձ, Իրանը բանակցություններին ներկայացել է ճնշման նոր լծակով՝ ապրիլի 14-ին հայտարարելով, թե ի պատասխան Նաթանզի ահաբեկչության՝ ձեռնամուխ է լինելու ուրանի 60 տոկոսով հարստացման գործընթացին եւ IR-6 տիպի կենտրոնախույս սարքերի կիրառման: Թեեւ որոշ փորձագետներ Իրանի ուրանի 60 տոկոսով հարստացման կարողությունները հարցականի տակ էին դնում, սակայն ապրիլի 14-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) հայտարարել է, թե Նաթանզում ուրանի 60 տոկոսով հարստացնելու գործընթացը պատրաստ է: Բայց եւ այնպես, ապրիլի 15-ին Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, թե տվյալ գործընթացն սկսելը բնավ չի նշանակում, որ երկիրը նպատակամղված է ուրանը հարստացնել 90 տոկոսով եւ միջուկային ռումբ արտադրել: Ըստ երեւույթին՝ այս հայտարարությունը՝ ի պատասխան տարածաշրջանի երկրներին եւ Եվրամիության, ԱՄՆ-ի՝ ուրանի 60 տոկոսով հարստացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների մասին էր:
Ստեղծված իրավիճակում, երբ Իրանի ու Իսրայելի միջեւ լարվածությունն զգալիորեն աճել է, ապրիլի 13-ին Իսրայելի առեւտրական նավը Պարսից ծոցում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆաջիրա նավահանգստի մատույցներում ԱԹՍ-ի կամ հրթիռի թիրախ է դարձել, ինչի համար Թել Ավիվը մեղադրել է Իրանին, բայց շեշտել, որ նավը լրջորեն չի վնասվել: Թեեւ դեպքը տեղի է ունեցել Նաթանզի պայթյունի հաջորդ օրը, սակայն, ըստ երեւույթին, այն ոչ թե ի պատասխան հիշյալ դեպքի է, ինչի մասին Թեհրանը հայտնել է, որ կպատասխանի ըստ արժանվույն, այլ երկու երկրների՝ միմյանց նավերը թիրախավորելու շարունակությունն է:
Այլ կերպ ասած՝ ինչպես նշում են ԱՄՆ ԶԼՄ-ները, դա ծովում Թեհրան-Թել Ավիվ երկամյա թաքնված պատերազմի շարունակությունն է: Սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարելի է նշել, որ կողմերից եւ ոչ մեկը շահագրգիռ չէ իրական պատերազմ սկսելու հարցում:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO