Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը

Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն բանից հետո, երբ երիտասարդ ընտանիքներին եւ պետական ծառայողներին հնարավորություն տրվեց հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման մեխանիզմ կիրառել, կտրուկ ավելացավ շահառուների թիվը: Սրան զուգահեռ՝ այդ ծրագրերից օգտվողներն սկսեցին զգալի ժամանակ հատկացնել վարկերի մարման թղթաբանության իականացմանը, շատ դեպքերում նաեւ՝ աշխատանքային ժամանակի հաշվին:
Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո։
Բանն այն է, որ մյուս կողմից էլ` գործող օրենսդրական կարգավորումներով սահմանված չէ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեքային վարկի վարկառու եւ համավարկառու հանդիսացող անձանց կողմից հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի դիմումների ներկայացման դեպքերում հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարների հաշվարկման հերթականություն: Լինում են դեպքեր, երբ եկամտային հարկի գումարներից ավելի է վերադարձվում վարկառուին, բայց այս դեպքում ավելի վերադարձված եկամտային հարկի գումարների վերականգնման համար անհրաժեշտ իրավանորմատիվային կարգավորումներ չկան։
Խնդիրը լուծելու համար Պետական եկամուտների կոմիտեն մշակել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեքային վարկի վարկառու եւ համավարկառու հանդիսացող անձանց եկամտային հարկի վերադարձի համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում են նաեւ հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։
Նախագծով առաջարկվում է նաեւ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեքային վարկի վարկառուներին եւ համավարկառուի կողմից հարկային մարմնի սահմանված ձեւի դիմումների ներկայացման դեպքերում հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարների հաշվարկման հերթականություն, ինչպես նաեւ եկամտային հարկի գումարներից ավելի վարկառուին վերադարձնելու դեպքում այդ եկամտային հարկի գումարների վերականգնման համար սահմանել անհրաժեշտ կարգավորումներ։
Նախագծով էականորեն կնվազեցվեն ավելորդ թղթաբանությունը եւ պետական աշխատողների աշխատաժամանակը: Նոր որոշման ընդունմամբ ակնկալվում է ավտոմատացնել եկամտային հարկի վերադարձման գործընթացը եւ կանոնակարգել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO