Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը

Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները

Խոսելով Ստրասբուրգում կառուցվելիք մեծ մզկիթի մասին՝ հարկ է ընդգծել, որ այն ֆինանսավորվում է ինչպես քաղաքապետարանի կողմից, որի ղեկավարը հայուհի է՝ Ժաննա Բարսեղյանը, ում գործունեությունը, կապված մզկիթի կառուցման հետ, առաջացրել է կառավարության դժգոհությանը, այնպես էլ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ Եվրոպայում գործող «Ազգային տեսլական» մահմեդական կազմակերպության միջոցով:
Ժաննա Բարսեղյանի դեպքում անհասկանալի են այն իրական մղումները, որոնք նրան դրդել են կանաչ լույս վառել մզկիթի կառուցման առջեւ: Բայնն այն է, որ դա սոսկ կրոնական հաստատություն չէ, եւ հաշվի առնելով փաստը, թե որքան մահմեդականներ են այսօր ապրում Ստրասբուրգում, կարելի է ասել, որ Թուրքիայի փայփայած գաղափարը՝ Եվրոպայի մահմեդականացումը, սկսվում է նաեւ Ստրասբուրգից: Այլ կերպ ասած՝ Եվրոպայի թուլությունն իր իսկ դավանած արժեքներն են, եւ մահմեդականներն օգտագործում են դրանք հենց եվրոպացիների դեմ՝ առաջ քաշելով ազատորեն գործելու իրավունքը, սակայն սեփական երկրում, որն ամբողջովին յուրացված է ժամանակին նույն եվրոպական արժեքները կրող բնիկներից, դամոկլյան սուր են դառնում ազգային ու կրոնական փոքրամասնությունների գլխին, փոքրամասնություններ, որոնք ոչ թե ներգաղթել են, այլ ապրում են իրենց պապերի երկրում:
Փորձենք հասկանալ, թե ինչ է «Ազգային տեսլականը», որն ակտիվ գործունեություն է ծավալում Հին աշխարհում: Նախ նշենք, որ այն սոսկ իսլամական կազմակերպություն չէ: Հիմնադրվել է 1969 թ. Գերմանիայում թուրք իսլամիստ ընդդիմադրի կողմից, որը հիանում էր մահմեդական Պակիստանով ու «Եղբայր մահմեդականներ» կազմակերպությամբ: Խոսքն Էրդողանի նախկին ուսուցիչ Նեջմեթին Էրբաքանի մասին է: Երեսուներեք տարի անց Թուրքիայում քաղաքական իսլամի դեմ պայքարող աշխարհիկ քեմալականները տապալվեցին 2002 թ. նոյեմբերին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի արդյունքում, երբ «Ազգային տեսլականից» դուրս եկած ռեւանշիստներն իշխանության եկան Եվրոպայի իսլամա-թուրքական սփյուռքի ֆինանսավորմամբ: Իսլամական ընդդիմությունը, որի գործունեությունը մինչ այդ արգելված էր Թուրքիայի տարածքում, շատ հմտորեն օգտվեց խոսքի ազատությունից՝ նախապատրաստելու հանրապետական Թուրքիայի նեոօսմանյան նվաճումը եւ աշխարհիկ քեմալական համակարգի ոչնչացումը: Ըստ նրանց՝ այն ստեղծվել է թաքնված հրեա Աթաթուրքի կողմից, որը «մասոն էր ու հավատուրաց»:
«Ազգային տեսլականը» միաժամանակ դիմում է ինչպես «բարեպաշտ նախնիների» իսլամին, այնպես էլ խալիֆների-սուլթանների օրոք մահմեդական աշխարհի ոսկեդարին եւ արաբական աշխարհում ու Բալկաններում օսմանյան տիրապետությանը: Այս ազգայնական եւ իմպերիալիստական շարժումը թուրքերին ներկայացնում է որպես «իսլամի լավագույն ծառաներ եւ մարտիկներ» ու երազում է վերադարձնել կայսրության եւ Աթաթուրքի օրոք անհետացած վերջին խալիֆայության կորցրած տարածքը: Նրա առաջին նպատակը միշտ եղել է պայքարն աշխարհիկ հանրապետության, այսինքն՝ քեմալիզմի, արեւմտյան սովորույթների, միաձուլման, «հրեական մասոնականության» դեմ, որի «ամենավատ օրինակն Աթաթուրքն էր»:
Էրդողանն «Ազգային տեսլականի» իսկական ծնունդն է, իսկ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բջիջները շարժման նախկին անդամներն են: 2001 թ. նա նախ թաքնվեց «չափավորի» դիմակի հետեւում, ընդունեց պահպանողական ուժերին ու չբացահայտեց իր կուսակցության ամենաարմատական կողմերը, բայց թուրքական աշխարհիկ ուժերը գիտեին Էրդողանի «թաքնված ծրագրերի» եւ կառավարության իսլամականության մասին:
Իշխանություններին հաջողվեց օգտվել «Տրոյական ձիու» ռազմավարությունից՝ Եվրոպային եւ ԱՄՆ-ին (նաեւ՝ ՆԱՏՕ-ին) հանգստացնելու համար, ապա ազատվել աշխարհիկ եւ առաջադեմ ուժերից: Այս «թաքնված ծրագիրը» (Արեւմուտքը շատ ուշ հասկացավ իրավիճակը եւ այժմ այլեւս չի կարողանում վերահսկել չափազանց խնդրահարույց գործընկերոջը) վաղուց դադարել է լինել այդպիսին, քանի որ 2013-2016 թթ. Էրդողանը բացահայտեց իր իսկական ավտորիտար եւ նեոօսմանյան դեմքը՝ հայտարարելով, որ Օսմանյան խալիֆայության վերադարձը պետք է տեղի ունենա մինչեւ 2053 թ.՝ «Կոստանդնուպոլիսի գրավման 600-ամյակին ընդառաջ»...
«Ազգային տեսլականը» ողջ Եվրոպայում ունի մզկիթների ու ասոցիացիաների լայն ցանց: Այդ մզկիթներում աշխատում են մի շարք ֆանատիկ քարոզիչներ, որոնք «տարբերվելու իրավունքի» եւ զոհաբերական հռետորաբանության քողի տակ առաջ են մղում աստվածապետական գաղափարախոսությունը՝ կոչ անելով չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները:
Արաբական «Մահմեդական եղբայրների», թուրքական «Ազգային տեսլականի», հաճախ նաեւ հնդկա-պակիստանյան իսլամիստների այս գաղափարական եւ քաղաքական մերձեցումը հաստատվում է պակիստանցի հայտնի քարոզիչ Աբու ալ-Մավդուդիին եւ եգիպտական «Մահմեդական եղբայրներին» հղումներով:
«Ազգային տեսլականը» հայտնի է իր հակաքրիստոնեական կեցվածքով՝ «խաչակիրներին» ուղղված մշտական մեղադրանքներով, որ նրանք հայերի հովանավորությամբ ու կանչով ցանկանում են «քրիստոնեական դարձնել Թուրքիան»: Բացի այդ, նրան բնորոշ են բուռն հակասեմականությունը եւ «ջհուդամասոնական» դավադրության տեսությունների վերաբերյալ դատողությունները, որոնցից բխում է, որ Օսմանյան խալիֆայության անկումը ենթադրաբար իսլամացած հրեաների ձեռքի գործն էր, ովքեր օգնեցին Աթաթուրքին հիմնադրել քեմալական հանրապետություն՝ ի վնաս իսլամի եւ թուրք-օսմանյան մեծության: «Ազգային տեսլականի» համոզմամբ՝ «միջազգային սիոնիզմը» շահարկում էր քեմալական քաղաքականությունը եւ խարխլում դրամավարկային համակարգը: Շարժման հիմնադիր եւ Էրդողանի քարոզիչ Նեջմեթին Էրբաքանը հրեաներին համարում է աշխարհի պատմության բոլոր դավադրությունների պատճառը, այդ թվում՝ խաչակրաց արշավանքների, որոնք կազմակերպվեցին քրիստոնյա տերությունների կողմից եւ հաճախ հակահրեական բնույթ ունեին:
Զարմանալի է, բայց հենց այդ թուրքական ազգային-իսլամական ուժերի գաղափարները հաճախ համընկնում էին նացիստականի հետ, որոնց սիրաշահում էին ու շարունակում են սիրաշահել «կանաչները», ծայրահեղ ձախերը եւ նույնիսկ սոցիալիստական կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Տարօրինակ պարադոքս. վերջիններս պայքարում են արեւմտյան «աջ պոպուլիստների» դեմ, ովքեր, ընդհանուր առմամբ, վաղուց հրաժարվել են ֆաշիզմի եւ հակասեմիտիզմի մասին հիշատակումներից, միեւնույն ժամանակ աջակցում են իսլամա-ֆաշիստական ուժերին, չնայած դրանք չեն թաքցնում ատելությունը, ռասիզմը, ագրեսիան եւ դիվերսիան, նույնիսկ չէին էլ մտածում հրաժարվել ֆաշիստական հակասեմականությունից:
«Ազգային տեսլականը» ինքնաֆինանսավորման լայն հնարավորություններ ունի (քեմալականների օրոք կարող էր հենվել միայն արտագաղթողների համայնքների վրա, իսկ այսօր միջոցներ է ստանում նաեւ թուրքական պետությունից) եւ ակտիվ ներկայություն է ձեւավորել Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում ու Ֆրանսիայի արեւելքում: Ինչ էլ որ լինի, այն ուղղված է բացառապես սուննիներին, քանի որ ալեւիներին մահմեդականներ չի համարում. վերջիններիս շիական համոզմունքները Թուրքիայում պաշտոնապես չեն ճանաչվում եւ համարվում են «հերետիկոսական»: Ողջ Եվրոպայում «Ազգային տեսլականը» եւ թուրքական այլ մասնավոր ու հասարակական իսլամական ազգայնական կազմակերպություններ սերտորեն աշխատում են թուրքերին պահել Արեւմուտքում եւ Բալկաններում՝ որպես ընտրական ռեզերվ եւ նեոօսմանյան գաղութային նախագծի շրջանակներում ապագա նվաճումների բջիջներ: Զարմանալի է, բայց այդ նախագիծը հաճախ աջակցություն է ստանում Արեւմտյան Եվրոպայի ղեկավարության եւ քաղաքական ուժերի կողմից, ինչում կարելի է համոզվել ստրասբուրգյան մզկիթի օրինակով:
Մեր առաջիկա համարում կխոսենք նույն «Ազգային տեսլականի» գործունեության մեջ Թուրքիայի ազդեցության, ինչպես նաեւ Եվրոպայում նրա դեմ պայքարի մասին: Այս համատեքստում միաժամանակ կփորձենք գնահատել, թե ինչ է նշանակում վերջերս Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլաշուքյուր Փաշազադեի ստամբուլյան հանդիպումը Կոստանդնուպոլսի եկեղեցու պատրիարք Բուրդուղիմեոսի հետ: Անկախ այն բանից, որ քիչ տեղեկություններ են հրապարակվել, արդեն ուրվագծվում են այն վախերը, որոնց մեջ այսօր ապրում է Ադրբեջանը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO