Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը

Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…

«Հայը երբեք չպետք է հավատ ընծայի թուրքին, ոչ մի պարագայում չպետք է գլուխ խոնարհի նրա առջեւ».
Անդրանիկ

«Թուրքն այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, եւ այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա…».
Րաֆֆի

Անդրանիկ Օզանյանը Դիլիջանում 1918 թ. հունիսի 2-ին ծանոթանալով հունիսի 4-ին Բաթումում կնքվելիք հայ-թուրքական հաշտության ու բարեկամության պայմանագրի բովանդակությանը, որով, իբր, Օսմանյան կայսրությունն ընդունում էր անկախ Հայաստանի գոյությունը, այն համարում է «հայ ժողովրդի դեմ թուրքերի ծրագրած հերթական դավերից մեկը» եւ զգուշացնում, որ այն կարող է բխել միմիայն Թուրքիայի շահերից, որ դրանով «Թուրքիան ուզում է մոռացության տալ Արեւմտյան Հայաստանի խնդիրը», եւ, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Անդրանիկը չէր սխալվում…
Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից, որը ստորագրվեց Անդրկովկասում թուրքերի հարձակման պայմաններում. ըստ դրա` Հայաստանի տարածքը կազմելու էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաեւ Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էին մնում Սեւանը, Երեւանը, Էջմիածինը, մի խոսքով, ինչպես գերմանացի դիվանագետներից մեկն էր պատկերավոր արտահայտվել, «հայերին թողեցին Սեւանում լողալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Ու դեռ «հաշտության ու բարեկամության» դաշնագրի թանաքը չչորացած՝ արդեն սեպտեմբերին օսմանյան եւ ադրբեջանական զորքերի ու զինված խմբերի անմիջական մասնակցությամբ Բաքվում ու հարակից շրջաններում կազմակերպվեցին հայերի զանգվածային կոտորածներ, որի ժամանակ, տարբեր տվյալներով, սպանվեցին 9 000-30 000 հայ, չհաշված վիրավորներն ու գերյալները, արտաքսվածներն ու թալանվածները. թուրք-ադրբեջանական բարեկամությունը այսպիսով, հարստանում էր հայերի արյան գնով՝ դրանով իսկ հայերին թույլ չտալով մարել վրիժառության կրակը…
«Նեմեսիսի» նշանառության տակ հայտնվեց 1918 թ. Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության, ոչ ավելի՝ ոչ պակաս, կրթության նախարարի պաշտոնն զբաղեցրած ադրբեջանցի Նասիբ Յուսիֆբեյլին, այն նույնը, որ նաեւ Ադրբեջանի կրթության ու կրոնական հարցերով նախարարն էր՝ պերճախոս կենսագրությամբ քաղաքական գործիչն ու հրապարակախոսը, Ադրբեջանի հանրապետության վարչապետն ու ներքին գործերի նախարարը, մի խոսքով, ինչպես Րաֆֆին էր ասում, «կրթյալ ավազակը», ով 1918 թ. Բաքվի ու հարակից շրջանների հայերի ջարդի մոլի կազմակերպիչներից մեկն էր, այդ կրթության ու կրոնական հարցերով նախարարը, որի «ուսյալ» երակներում հոսում էր զուտ բարբարոս նախնիների կեղտոտ արյունը, որի ուղեղը մթագնած էր հայի տեսակի հանդեպ սարսափի հալյուցինացիաներով, կրոնական ու ազգայնական ատելության թույնով ու անհանդուրժողականությամբ, հայերին բնաջնջելու գործողություններին իր մասնակցությամբ իսկ միանգամայն պարզ ու ակնառու ապացուցում էր, որ հայերի հանդեպ իրագործվում է լավ մշակված ու հետեւողականորեն իրագործվող ցեղասպանություն, ինչն անթաքույց շարունակվում է մինչեւ օրս…
«Նեմեսիսի» վրիժառուները Նասիբ Յուսուֆբեյլուն սատկացրին 1920 թ. մայիսի 31-ին, Բաքվից դուրս եկող ճանապարհին։ Վրիժառուների անունները անհայտ մնացին, չհրապարակվեցին, հավանաբար, նրանց անվտանգությունից ելնելով։
Անհայտ վրիժառուների կողմից սպանվեցին նաեւ հայ դավաճաններն ու մատնիչները, որոնց պակաս կարծես թե չի զգացվում մեր ողջ ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, եւ թշնամին հաջողում է հենց նրանց մատնությունների արդյունքում։ Դրանցից մեկն էլ Փոլիս Կարապետն էր, որը սպանվեց Կոստանդնուպոլսում, իսկ Զեյթունցի Կարապետը` Սիրիայում։ Հարություն Մկրտչյանն էլ, ով Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավարն էր ու քիչ դերակատարություն չէր ունեցել օսմանյան հայասպան ծրագրերն իրականացնելու հարցում, սպանվեց 1920 թ.՝ Կոստանդնուպոլսում, Թալեաթի հոգեառ Սողոմոն Թեհլիրյանի անվրեպ գնդակով։
Դժվար է ասել, թե դավաճանության ո՛ր տեսակն է հատկապես նողկալի, եւ, արդյոք, տարբերություն կա՞ դրանց միջեւ, բայց, այնուամենայնիվ, առավել նողկալին կրկնակի՛ դավաճանությունն է, ինչպես, օրինակ, «Նեմեսիսի» վրիժառու Արտաշես Գեւորգյանի կրտսեր եղբոր՝ Թորգոմ Գեւորգյանի (Ազվին) մատնությունը ավագ եղբոր նվիրական գործին, վերջինիս գործընկերոջ՝ Ստեփան Ծաղիկյանի հանդեպ դավաճանությունը, որի պատճառով «մսագործ Ջեմալ» փաշայի սպանողներից մեկը 1936 թե 1937 թ. Պետական անվտանգության կոմիտեի կողմից ձերբակալվեց ու աքսորվեց Սիբիր, որտեղ եւ մահացավ անհայտ հանգամանքներում, անհայտ ժամանակ…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO