Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ

Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների սկզբի ճգնաժամային տարիներից սկսած, երբ երկիրը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամում, Հայաստանում սկսվեցին համատարած ապօրինի անտառահատումները: Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո էլ անտառի ապօրինի հատումը վերածվեց բիզնեսի եւ սոցիալական հարց լուծելու միջոցի: Արդյունքում՝ 20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասավ 11 տոկոսի: Վերջին ցուցանիշը զուտ անտառապատ տարածքների հաշվարկներով է, իսկ ծառերի խտության եւ «անտառ» էկոհամակարգի պահպանման առումով վիճակն առավել մտահոգիչ է:
Բնապահպանության, հետագայում նաեւ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրականացրած ծրագրերի միջոցով վերջին երկու տասնամյակում տնկվեցին միլիոնավոր ծառեր: Ամեն տարի ծառատունկեր են իրականացվում նաեւ համայնքներում: Սակայն այս դեպքում էլ խնդիր էին տնկված ծառերի հետագա խնամքը եւ կպչողականությունը: Համայնքներում խնդիր է ոռոգման համակարգերի բացակայությունը, ինչի պատճառով տնկված ծառերի զգալի մասը չորանում էր:
Երկու տարի առաջ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «10 մլն ծառ 10 ամսում» նախագիծը, որը, սակայն, հնարավոր չեղավ իրականացնել համավարակի, հետո նաեւ՝ պատերազմի պատճառով: Այս տարի վերսկսվել է վերոհիշյալ ծրագիրը: Սա մի մասն է այն հավակնոտ պարտավորության, որը Հայաստանը ստանձնել է համաշխարհային հանրության առաջ՝ պարտավորվելով մինչեւ 2050 թ. ՀՀ տարածքի անտառապատ տարածքները կրկնապատկել եւ հասցնել 25 տոկոսի:
Շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնությունը, որի շրջանակներում ապրիլի 25-ին նախատեսվում է իրականացնել համապետական ծառատունկ: Ոլորտի լիազոր մարմինն այդ միջոցառման շրջանակներում նախատեսել է 100.000 տնկի հատկացնել Երեւանի քաղաքապետարանին, հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում, զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար: Այդ նպատակով հատկացվելու են վայրի խնձորենի, տանձենի եւ ընկուզենի:
Համապետական ծառատունկի շրջանակներում եւս 200.000 տնկի էլ տրամադրվելու է մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։ Կազմակերպության մասնագետներն օժանդակելու են տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։ Համապետական ծառատունկ իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունում մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձ է արվել ծառատունկի առաջնային խնդրին՝ տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցերին։
Ծառատունկերի եւ անտառվերականգնման միջոցառման հիմնական նպատակը մաքուր շրջակա միջավայր ունենալն է, որտեղ ապրելու եւ գործելու են սերունդները, այլ խոսքով՝ մարդկային կապիտալը, որը ցանկացած պետության ամենաթանկ արժեքն է: Պետության կայուն զարգացման հեռանկարը հիմնված է միայն այդ երկու հիմնական բաղադրիչի՝ մաքուր շրջակա միջավայրի, դրա ռեսուրսների ողջամիտ օգտագործման եւ առողջ ու կենսունակ մարդկային կապիտալի վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO