Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայրենաշինության նվիրյալը

…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա հետ իմ հանդիպումների, զրույցների, բարեկամական կապերի՝ քիչ է ասել, թե ես ինձ ավելի հայ եմ զգում, ավելին՝ հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ: Ես հանդիպել եմ աշխարհի շատ ղեկավարների հետ եւ համերգներ եմ տվել: Ինձ ողջունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, եւ Հայաստանն ունի այդպիսի ղեկավար, բազմակողմանի օժտված մարդ, որը խորապես ու նրբորեն հասկանում է երաժշտությունը: Նա ունի զարմանալի լսողություն: Գիտեք, ես իմ ականջներին չէի հավատում՝ նա իմ խնդրանքով երգում էր ամբողջական հատվածներ իմ բալետներից: Նա համարյա անգիր գիտեր իմ բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար գրված համերգները: Նա փայլուն գիտի համաշխարհային եւ դասական երաժշտությունը, անգիր գիտի բազմաթիվ ստեղծագործություններ: Դա անհավատալի է: Նրա հետ հետաքրքիր է զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Ես միշտ կարծել եմ, որ մեծ մարդկանց չարժե մոտիկից ճանաչել: Նրանց պետք է ճանաչել հեռվից եւ գնահատել: Երբ մոտենում ես, երբ տեսանելի են դառնում նրանց մարդկային թուլությունները, ցավ ես զգում, ափսոսում ես՝ այդպիսի մեծություն է… Բայց նա ուրիշ է, հազվագյուտ երեւույթ՝ որքան ճանաչում եմ, այնքան ավելի եմ գնահատում, ավելի եմ սիրում. ոչ մի թերություն, ոչ մի թուլություն չեմ տեսնում նրա մեջ: Նա զարմանալի մարդ է: Նրան լսելիս ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…»:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հիրավի, այդպիսին էր նա՝ ժողովրդի սիրելի զավակն ու հայրենաշեն ղեկավարը՝ Կարեն Դեմիրճյանը, որին մեր ժողովուրդն արդարամտորեն տվեց Կարեն Շինարար պատվանունը: Նման ակնածալի վերաբերմունքի ու գնահատանքի եզակիորեն եզակիներին է բախտ վիճակվում: Նայենք պատմության խորքերը, հասնենք նոր ժամանակներ՝ չկան, կամ թե՝ հազվագյուտ ընտրյալների կնշմարենք…
Մինչ նրա նվիրական ու երկրաշեն գործունեությանն անդրադառնալը վերհիշենք. ծնվել է Երեւանում, 1932 թ. ապրիլի 17-ին: Բուհական կրթությունը ստացել է պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում, ավարտելով՝ աշխատանքի է անցել Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում՝ որպես կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958 թ. ընտրվել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսկոմի քարտուղար: Չորս տարի անց նշանակվել է նույն գործարանի տնօրեն: 1966 թ. Հայաստանի կոմկուսի Երեւանի քաղկոմի քարտուղարն էր, 1971-ին՝ երկրորդ քարտուղարը, այնուհետեւ՝ ՀԿԿ ԿԿ քարտուղարը, իսկ 1974-1988 թվականներին՝ երկրի առաջին ղեկավար դեմքը: Կայսրության փլուզումից հետո՝ 1991-1999 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարտադրական միավորման տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, 1999 մայիսին ընտրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մինչեւ ազգադավ ոճրագործության օրը՝ հոկտեմբերի 27-ը...
Ես լավ եմ հիշում նրա քարոզարշավի օրերը, երբ արդեն ստեղծել էր Հայաստանի ժողովրդական կուսակցությունը՝ Վազգեն Սարգսյանի հետ կազմելով «Միասնություն» դաշինքը: Ունկերիս մեջ ասես տակավին հնչեն նրա խոսքերը խանդավառությամբ ու ծով-ժողովրդով լցված Ազատության հրապարակում. «Սիրելի իմ ժողովուրդ, դուք լավ գիտեք, որ քաղաքականություն եմ վերադարձել ոչ փառքի, ոչ անվան, ոչ էլ հարստանալու մղումով: Եկել եմ կռանամ, ուսերիս առնեմ իմ ազգի բեռն ու հոգսը եւ ուսերիս վրա բարձրացնեմ երկիրս ու իմ ժողովրդին…Դուք ինձ լավ եք ճանաչում, եւ որոշողը դուք եք…»: Եվ նախորդներից խորապես հիասթափված ժողովուրդը վերստին հավատաց փորձառու, վաստակաշատ եւ իմաստուն իր զավակին՝ նորից բերելով ասպարեզ: Իսկ թե ինչ կատարվեց ամիսներ անց, հիշեցնելն ավելորդ է…
Ժողովուրդը հավատաց, որովհետեւ տեսել էր նրա նվիրումը հայրենիքին, իր աչքի առաջ էին դարի՝ դեմիրճյանական ղեկավարման տարիներին հառնած եւ մեկը մյուսին գերազանցող կառույցները՝ մայրաքաղաքի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» եւ սահմանամերձ շրջանների օդանավակայանները, մետրոպոլիտենը, հայկական ատոմակայանը, մարզահամերգային համալիրը, որի այրվելու ժամանակ ազգովի տեսանք այդ հզոր այրի ծորացող արցունքները… Նրա ջանքերի արդյունք են Արփա-Սեւան ջրանցքը, «Հրազդանմաշ», «Պոզիտոր», «Իմպուլս», «Մարս» եւ այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս, Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Սեւան-Մարտունի երկաթուղային մայրուղիներն ու կարեւորագույն այլ շինություններ: Նա էր, որ 1973 թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից դատապարտեց Հայոց եղեռնի կազմակերպիչներին: Նրա շնորհիվ էր, որ 1978 թ. ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ վերահաստատվեց հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, իսկ 1980 թ. կանխվեց Բաքու-Նախիջեւան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվեց Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:
Նրա արարչագործ տարիների բոլոր նվաճումները մեկ առ մեկ թվարկելն իսկ դժվար է: Նա, իրոք, հայրենիքի հողն ու ջուրը պաշտող զավակ էր, սրտացավ, կարեկից, նախաձեռնող ու հպարտ զավակ, որի արժանապատիվ պահվածքը կայսրության մեծամեծերի հետ ազգային հպարտությամբ էր համակում ողջ ազգին:
Խորագետ եւ իմաստուն այր էր Կարեն Շինարարը՝ Ազգային հերոսն ու քաղաքական-պետական ակնառու գործիչը, ով իջեցրել էր տարիների բեռով ծանրացած, բայց հոգնություն չունեցող իր ուսերը՝ կռնակին առնելով բարձրացնելու պաշտելի իր երկիրն ու վերահավատավորված իր ժողովրդին: Ավաղ, ճակատագրական եղավ նրա վախճանը, այլապես դարավոր մեր ընթացքը կարող էր բաղձալի այլ հորիզոնների միտել…
Շնորհավոր ծնունդդ, Հայրենիքի զավակ:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO