Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»

Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց երազանքների երկրի կայացումն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ նիստը կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:
Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Մեր խոնարհումի եւ հիշատակի խոսքերից հետո թույլ տվեք կրկին ձեզ եւ մեզ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:
Ուզում եմ ընդգծել, որ արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված:
Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, նոր խնդիրներ առաջադրեց պետության եւ ոստիկանության համար: Եվ հիմնական գործող ինստիտուտը, որը զբաղվում էր հակահամաճարակային կանոնների պահպանության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էր: Եվ դա, իսկապես, ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր: Այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության, ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում: Այսինքն՝ սա լրացուցիչ մի աշխատանք էր, որը ոստիկանությունն ստիպված էր կատարել:
Հետո վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ եւ գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, եւ, ցավոք, բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի: Նաեւ մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան եւ ձեռք բերեցին հաշմանդամություն:
44-օրյա պատերազմից հետո ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, եւ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ երեւի թե մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երեւույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների»:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ այն դերակատարությանը, որ ոստիկանությունը պետք է ունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ հույս ունեմ եւ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:
Ուզում եմ կրկին արձանագրել, որ այս ընթացքում, սկսած՝ 2018 թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում եւ դռնբաց, եւ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետեւյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների եւ ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որեւէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել»,- նշել է նա:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը խոնարհումի խոսքեր է հղելհայրենիքի համար ընկած ոստիկանության բոլոր ծառայողներին եւ նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը՝ հանուն ոչ միայն պատերազմում, այլեւ հանցավորության դեմ պայքարում ընկած ոստիկանների իղձերի կատարման:
Այնուհետեւ կոլեգիայի նիստում զեկուցվել են 2020 թվականին ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը:

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO