Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Տասից ավելի պատվիրակություններ

Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Հայաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 21-ից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն բաց կլինի մինչեւ սեպտեմբեր: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»: Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
«Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժող Ալեքսանդր Իրադյանը: Ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կարմերային երգչախումբը եւ Երեւանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երեւանի քաղաքապետարանի նախասրահում կբացվի ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախում պատմամշակութային եւ կրոնական հուշակոթողների եւ արվեստի այլ գործերի պահպանման խնդրին: Ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը:
«Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ կոթողներ, գրքեր, մանրանկարչության որոշ օրինակներ, գորգեր եւ այլն, որոնք ցույց են տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այսօր վտանգված է: Դա մշակութային ցեղասպանություն է: Այն հանցագործություն է՝ միտված ոչնչացնելու ինքնությունը»,- ասաց Մարթա Այվազյանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը ապրիլի 24-ին է, սակայն հանրության համար բաց է լինելու է ապրիլի 25-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 2-ը: Հարցին, թե արդյոք հստակ է Հայաստան ժամանող հյուրերի ցանկը, Մարթա Այվազյանը նշեց, որ աշխատանքները դեռ տարվում են: Այս պահին հստակ է, որ լինելու են 10-ից ավելի պատվիրակություններ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Արայիկ Հարություննյանն էլ ավելացրեց, որ բավական բարձրաստիճան պատվիրակություններ են լինելու:
Միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 27-ին` ավանդական ծաղկահավաքով:

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO