Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ

Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից եւ ԵՄ հատուկ հանձնակատարի՝ Հայաստան կատարած նախորդ շաբաթվա այցից հետո սպասվում էր, որ Ադրբեջանը քայլ կկատարի կառուցողական բանակցությունների դաշտ, սակայն հնչած հայտարարությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում: Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին նախորդ շաբաթավերջին հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված՝ ավարտվել է:
Նրա խոսքով՝ եթե Մինսկի խումբը ցանկանում է գործողություն ձեռնարկել, ապա միակ բանը, որ կարող է անել, Հայաստանին ստիպելն է կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Ավելորդ է արձանագրել, որ ադրբեջանցի պաշտոնյան ամեն ինչ խառնում է իրար, ավելին, տառապում է ամնեզիայով, քանզի պետք է հիշեր՝ այսօր Ադրբեջանն է, որ չի կատարում եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես, գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ազատ արձակումը եւ Քարվաճառով անցնող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի բացումը:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը մեկ ամիս առաջ՝ մարտի 11-12-ն էլ եղել էր Բաքվում: Նրա հետ հանդիպման ժամանակ Ալիեւը ԵՄ կառույցների դերը տեսել էր միայն Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլերին աջակցելու մեջ:
Նման հայտարարություններով Ալիեւը հետեւողականորեն փորձում է առաջ տանել այն գաղափարը, որ Արցախի խնդիրը լուծված է պատերազմի միջոցով, եւ հիմա պետք է խոսեն միայն տարածաշրջանի զարգացման մասին: Այսօր այդ կարծիքին են, թերեւս, միայն Ադրբեջանն ու Թուրքիան, ամբողջ աշխարհը փաստում է որ պատերազմով հիմնահարցը չի լուծվել, եւ վերջնական խաղաղության համար պետք է որոշվի Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Տոյվո Կլաարի հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ այդ մասին հստակ հայտարարեց Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ Արցախը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում: Այդ հանդիպումից հետո հարեւան երկրում սկսեցին աղաղակել, թե ԵՄ պաշտոնյան չպետք է հանդիպեր Դավիթ Բաբայանի հետ:
Հիշեցնենք, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, կրկին Ադրբեջան էր ժամանել Տոյվո Կլաարը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Արցախի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության միջոցների մշակմանը: Եվրոպացի դիվանագետն ընդգծել էր հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով առանց նախապայմանների առարկայական բանակցություններ սկսելու կարեւորությունը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը մինչ այդ Իլհամ Ալիեւի հետ էր քննարկել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Սակայն Ալիեւը, Էրդողանի հետ միասին, ԵՄ պաշտոնյայի հեռանալուց ժամեր անց ցինիկաբար սկսեց ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ:
Եվրոպացի պաշտոնյայի վերջին՝ մարտյան այցի ժամանակ Ալիեւը, ըստ էության, ասում էր, որ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կարծիքը եւ հակադրվելով տեղի բնակչության ձգտումներին, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքին, պետք է լավ հարաբերություններ կառուցվեն երկու երկրի միջեւ: Նախ` Ադրբեջանն ապրում է իլյուզիաներով՝ փորձելով իր հասարակությանը եւ միջազգային հանրությանը համոզել, որ կոնֆլիկտը լուծված է: Սա ակնհայտ է, եւ լավ են հասկանում համապատասխան կառույցի ներկայացուցիչները, ինչի մասին խոսում է այն փաստը, որ եվրոպական կառույցներն ակտիվացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, ինչի վերաբերյալ հայտարարություն տարածեցին երեք երկրները՝ առաջին հերթին ասելով, որ կոնֆլիկտը լուծված չէ: Հիմնահարցի երկարաժամկետ եւ հիմնարար կարգավորման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին խոսեց նաեւ Արցախում խաղաղապահ առաքելություն ստանձնած ՌԴ-ն՝ իր ներկայացուցչի միջոցով:
Եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրոք ցանկանում են կայուն խաղաղություն եւ համագործակցություն տարածաշրջանում, ապա ոչ միայն պետք է սկսեն առարկայական բանակցություններն Արցախի կարգավիճակի շուրջ, այլեւ պետք է ազատեն Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտունու, Շուշիի եւ Մարտակերտի օկուպացված տարածքները: Հակառակ դեպքում ինքնախաբեություն կլինեն ակնկալիքները, որ Արցախում եւ նրա շուրջ իրավիճակը կարող է փոխվել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO