Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կապույտ ու կանաչ տարածքները

Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ հուլիսյան պատերազմը, մինչ 2016 թ. պատերազմը եւ միշտ «ՀՀ»-ն փաստարկներով պնդել է՝ թյուրքական կողմից հրահրվող պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ տարածքներին» խորհրդային տարիներին էլ է կամաց-կամաց տիրացել։ Եվ պատահական չէ, որ միշտ աչքը տնկել է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ավելի պարզ ասած՝ թյուրքը միշտ եւ հիմա էլ հիդրոահաբեկչական քաղաքականություն է վարում։ Հաշվի առնելով նաեւ 44-օրյա պատերազմում Արցախում կիրառված սպիտակ ֆոսֆորը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ թյուրքական կողմը պատերազմ է վարում նաեւ... բնության դեմ։
Ընդհանրապես՝ բնությունը բոլոր պատերազմների չհայտարարված զոհն է` «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է մեր նախկին գործընկեր, այժմ արտերկրում բնակվող՝ էկոտեղեկատվության վերլուծաբան, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը. «Դեռ նախորդ տարի միջազգային կառույցներից մեկը կազմեց 2018-2019 թթ. համաշխարհային զեկույց, որի համաձայն՝ վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ներքին բախումների եւ պատերազմների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կապված է եղել բնական ռեսուրսների յուրացման ու շահագործման հետ, դրանք են՝ ջուրը, նավթը, անտառային շերտերը, ադամանդը, ոսկին եւ այլն: Նշվածներից սակավ ռեսուրսներ են համարվում ջուրը եւ բերրի հողաշերտը, արդյունքում՝ բնական այս երկու ռեսուրսի հետ կապված հակամարտությունները եւ զինված բախումներն ունեն կրկնվելու հավանականություն: Եվ կարող ենք հաստատ նշել, որ պատերազմների եւ զինված ընդհարումների պատճառած վնասը հանգեցնում է էկոհամակարգերի ու բնական ռեսուրսների երկարատև վատթարացման, հաճախ վնաս է պատճառվում ոչ միայն մեկ պետության եւ մեկ սերնդի միայն, այլեւ դա կրում է տարածաշրջանային բնույթ՝ ներառելով երկու եւ ավելի երկրներ»։
Էկոտեղեկատվության վերուծաբանի խոսքերով՝ բնական աղետների եւ պատերազմների դեպքում հիմնականում կատարվում են մարդկային (զինվորական եւ խաղաղ բնակիչների), սոցիալական, ֆինանսական, գույքային, ավերված բնակավայրերի կորուստների հաշվարկներ, իսկ շրջակա միջավայրը մնում է պատերազմների չհայտարարված «զոհ». գետերը, լճերը եւ ջրհորներն աղտոտվում ու թունավորվում են, անտառներ են հատվում եւ այրվում, հողային բերրի շերտեր, կենդանական, բուսական աշխարհն են ոչնչանում: Հետագայում էլ ոչ ճիշտ կառավարման հետեւանքով առաջացած համաճարակներն են հանգեցնում հսկայական վնասների: Շատերին կհետաքրքրի, թե որն է ամենավառ օրինակը պատերազմների հետեւանքով բնապահպանության վնասի։ Միջազգային կոնֆլիկտաբանների (որոնք վերլուծել են նաեւ պատերազմների ազդեցությունը շրջակա միջավայրերի վրա) պնդմամբ՝ առաջին տեղում է ամերիկա-վիետնամական պատերազմը, որը համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես բնապահպանական պատերազմ. հսկայական վնաս է հասցվել Վիետնամի բնական ռեսուրսներին՝ ջրային, հողային, անտառային, ինչպես նաեւ գյուղատնտեսությանը՝ տասնյակ միլիոնավոր հեկտար հողատարածքների։ Վիետնամի էկոլոգիական հավասարակշռությունը նաեւ լրջորեն փոփոխվեց հսկայածավալ եւ տարաբնույթ քիմիկատների կիրառմամբ, որի հետեւանքով ամբողջությամբ ոչնչացան Մանգլենի անտառները (500 հազ. հա), ջունգլիների 60 տոկոսը (մոտ 1 մլն հա), հովտային անտառների 30 տոկոսը (ավելի քան 100 հազար հա): Թռչնաբանների հաշվարկով՝ թռչունների 150 տեսակից ախտահարված շրջաններում մնաց 18-ը, գրեթե ամբողջապես վերացան երկկենցաղները, իսկ ձկների դեպքում տեղի ունեցավ կազմի փոփոխություն, խախտվեց հողի միկրոկենսաբանական կազմը: Նման իրավիճակ է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Քուվեյթում և այլն:
Բնապահպանական առումով ի՞նչ իրավիճակում ենք արցախյան վերջին պատերազմի հետեւանքով։ Ըստ Գ. Նանյանի. «44-օրյա պատերազմի անհանգստացնող հետեւանքներից է էկոլոգիական աղետը Արցախի Հանրապետությունում, քանի որ բուն պատերազմական գործողությունները տեղի ունեցան հենց Արցախի տարածքում։ Թե ինչ կլինի հետագայում, դեռ ոչ ոքի չի հետաքրքրում, ընդ որում՝ արցախյան թե՛ առաջին (4 տարի), թե՛ երկրորդ (4 օր) եւ թե՛ երրորդ (44 օր) պատերազմներից հետո կոնկրետ վերլուծություններ չեն արվել, թե որքանով են տուժել այդ տարածաշրջանի շրջակա միջավայրը, բուսական եւ կենդանական աշխարհները։ Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ՀՀ շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարություններն ընդամենը մտահոգություն հայտնեցին, որ այդ իրավիճակում բախվելու ենք համաճարակների։ Թշնամի երկրի համապատասխան կառույցները դա էլ չարեցին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարավ ջայլամի քաղաքականություն եւ պատերազմի ավարտից հետո բավարարվեց անհասկանալի, ոչինչ չասող կոչով: Հոկտեմբերի 30-ի (2020) գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառեցին Ժնեւյան կոնվենցիայով արգելված քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ»:
Ի դեպ, մեր զրուցակիցը նշում է, որ սպիտակ ֆոսֆորն աշխարհում պարբերաբար օգտագործվում է տարբեր ռազմական գործողությունների ժամանակ։ Այն կիրառվում է արեւային օրերին՝ ծխածածկույթ առաջացնելու, իսկ գիշերը՝ հստակ տարածք լուսավորելու համար, բայց դատապարտելի է դրա գործածումը խաղաղ բնակչության դեմ։ Արգելված է հրկիզվող զենքերի ռազմաօդային ճանապարհով գործածումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ համաձայն Ժնեւի կոնվենցիայի հրկիզվող զենքերի կիրառության արգելքների կամ սահմանափակումների մասին երրորդ արձանագրության` «Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումը Արցախի անտառների վրա նույնպես միջազգային հանրության կողմից մնաց անարձագանք, իսկ թե ինչ հետեւանքներ կթողի հետագայում շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա, դա արդեն մասնագետները պետք է պարզաբանեն»:
Ինչ վերաբերում է Քարվաճառին, ապա այս տարածքը Հայաստանի եւ Արցախի ջրային դոնորն է։ Հենց այստեղից են սկիզբ առնում Որոտանը եւ Արփան, Թարթառն ու Խաչենը: «Եվ այս տարածքը կորցնելով` Հայաստանը եւ Արցախը հետագայում կանգնելու են լուրջ վտանգների առջեւ, քանի որ հենց այդ տարածքում են սկիզբ առնում ամենակարեւոր ջրային ռեսուրսները եւ գետային ավազանները, որոնք սնում են Սեւանա լիճը եւ համարվում ամենառազմավարական ոլորտներից մեկի՝ գյուղատնտեսության սնուցող աղբյուրը»,- նշեց փորձագետը:
Արհեստածին պետություն Ադրբեջանը հենց 1919 թ. արդեն պետական մակարդակով աչքը տնկեց այս տարածքի վրա։ Ադրբեջանական ղեկավարներից Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեի քաղաքականությունը հայտնի էր, երբ բացահայտ խոսում էր Քարվաճառին տիրանալու մասին։ Թշնամու՝ մեր ջրի համար պայքարը երբեք չի դադարել ու չի դադարելու։
Սա՝ մշտապես մեզ ի գիտություն։
Սա մեզ համար ազգային անվտանգության տեսակետից լրջագույն խնդիր է։ Այն պետք է հստակ ձեւակերպենք, ամրագրենք եւ մասնագիտական շրջանակների հետ միասին միջազգային հարթակներում գործի լծվենք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO