Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԼՂՀ


Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը

Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան թշնամու օկուպացրած հայկական բնակավայրերում, որոնք բարբարոսաբար պղծվում, ոչնչացվում են պետական մակարդակով, իսկ միջազգային կառույցներին, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված բողոքները մնում են անարձագանք:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն առիթ է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համար` բողոքի ակցիա կազմակերպելու Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքում, կոչ հղելու միջազգային կազմակերպություններին եւ պահանջելու դատապարտել Արցախի հոգեւոր ու պատմամշակութային ժառանգության հանդեպ իրականացվող վանդալիզմը, գործուն քայլեր ձեռնարկել հակամարդկային, հայատյաց քաղաքականությունը դադարեցնելու համար: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:
Մայր տաճարի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Ասրյանը արցախահայության դեմ բացահայտ իրականացվող ծանրագույն հանցագործություն որակեց Ադրբեջանի կողմից «Արցախը սեփականացնելու, նրա պատմամշակութային ժառանգությունը յուրացնելու, ոչնչացնելու եւ ավերելու, դարեր շարունակ իր պատմական հողի վրա ապրող ժողովրդի կենսագրությունը խեղաթյուրելու փորձերը»: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կարծիքով` երբեմն կասկած է հարուցում միջազգային հանրության այն արձագանքը, որ տեղյակ են Արցախում հայկական հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների պղծման հանցավոր երեւույթներին, սակայն դրա դեմ գործուն քայլեր չեն ձեռնարկվում: Նրա խոսքով` «համարժեք ձեռնարկումներով միայն կարելի է կանխել հայկական կոթողների զանգվածային ոչնչացումը, այլ ոչ թե քաղաքական շղարշի տակ մոռացության մատնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեր պահանջը: Ժամանակն է հրաժարվելու քաղաքական նպատակահարմարությունից եւ իրերը կոչելու իրենց անուններով»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն Արցախում ռազմական գործողություններն ավարտվելուց հետո բազմիցս դիմել է միջազգային կառույցներին՝ անկախ փորձագիտական խումբ ուղարկել տեղում իրավիճակն ուսումնասիրելու եւ արձանագրելու, համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, սակայն...
Ինչպես իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարարի՝ մշակույթի հարցերով խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Բալայանը, հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանը վարում էր դեռ խորհրդային տարիներին՝ ձգտելով յուրացնել դարերի ընթացքում ստեղծված հարուստ ժառանգությունը: Արցախի անկախության հռչակումից հետո ազերիներն ավելի են թիրախավորել հայկական բնակավայրերը՝ նպատակ հետապնդելով լիովին ոչնչացնել այն ամենը, «ինչը քրիստոնեական հետք է ներառում եւ վտանգ է ներկայացնում՝ Ադրբեջանի նկրտումները հետեւողականորեն ավարտին հասցնելու համար»: Պատահական չէ, որ հանցավոր այդ քաղաքականությունն իրականացվում է հենց երկրի նախագահի ու նրա «բարի կամքի դեսպան» կնոջ հովանավորությամբ:
«Այսօրվա մեր ակցիան եւս մի փորձ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեցող անմարդկային, վայրենաբարո երեւույթներին, որոնց ականատեսն ենք բոլորս,- կարծում է Մ. Բալայանը: - Լռելը, աչք փակելն իրողությունների նկատմամբ առավել վտանգավոր ու անկանխատեսելի են դարձնում մեր ապագան: Օկուպացված տարածքներում հայի կենսագրության, նրա պատմության ծրագրված ոչնչացումը թշնամու կողմից հղի է նորանոր սպառնալիքներով: Ահա թե ինչու մեր ձայնը պիտի հասցվի միջազգային կառույցներին, որոնք պարտավոր են կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը եւ պատժել հանցագործներին»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO