Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը

Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ է պահել սեփական պատմությունը…»
Թաներ Աքչամ

Թուրքական իշխանությունները երբեք համարձակություն չեն ունեցել ուղիղ նայելու պատմության աչքերին, իրե՛նց կերտած պատմության աչքերին. նրանց «համարձակությունը», կարծես, բավականացնում է ամենաարգահատելի, բանականությունից դուրս ոճիրներ գործելու, սակայն ընդունելու դա` որպես փաստ, ի զորու չէ, քանզի ով, եթե ոչ հանցագործն ինքն է առաջին վկան սեփական հանցագործության եւ առաջինը հենց ինքն է գնահատում ու որակում իր արարքի հանցավոր բնույթը, այդ պատճառով էլ սկսում է գործի դնել ինքնարդարացման ամենատարբեր մեխանիզմներ։
Այդպես էլ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության երիտթուրք առաջնորդներն էին փորձում իրենց արարքներն արդարացնել կամ բարդել ուրիշների վրա, քանզի ժամանակը նրանց կանգնեցրել էր պատմության դատաստանի առջեւ։ Նախ` նրանք ժխտում էին ցեղասպանության փաստը, այն, որ միլիոնների հասնող զոհերին սպանել էին սոսկ հայ լինելու համար, աքսորել էին հույներին, վերացրել ասորիներին, այսինքն, այլ կերպ, թուրքական պետությունը հզորացնելու պատրվակով Թուրքիան «մաքրում» էին, իրենց կարծիքով, վտանգավոր տարրերից՝ այլազգիներից, փոխանակ այդ հզորության համար օգտագործեին այդ նույն այլազգիների մտավոր պոտենցիալը, ինչը երբեք չեն զլացել այդ պետության մեջ ապրող տարբեր ազգերը, ազգեր, որոնց հողի վրա եւ որոնց արյան գնով է կայացել եկվոր թուրքերի պետությունը։ Երկրորդ` ժխտելով ցեղասպանությունը, երիտթուրքերն այն համարում էին սոսկ Թուրքական կայսրության դեմ հայերի ապստամբության ճնշում, պատրվակ, որ գործի դրեցին Սարիղամիշի ճակատամարտում ռուսներից պարտվելուց հետո, բայց դեռեւս 1915 թ. հունվար-փետրվար ամիսներին, ինչպես վկայում է թուրք գիտնական Թաներ Աքչամը, ով ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեռքն ընկած թուրքական արխիվները, օսմանյան գումարտակներում կռվող հայ զինվորներ կային: Ռուսների կողմից գերեվարված հայերի թիվը 150-ից ավելի էր՝ չհաշված սպանվածները, իսկ Սարիղամիշում Էնվեր փաշային մահից փրկողը օսմանյան հայ զինվոր էր, ով նրան մի քանի կիլոմետր շալակած էր տարել: Սրա համար Էնվեր փաշան շնորհակալական նամակ է գրում հայ եպիսկոպոսին: Նամակը 1916 թ. հրապարակվում է մամուլում, մինչդեռ զենք բռնելու ունակ հայերի հիմնական մասը օսմանյան բանակ էր զորակոչվել եւ հետագայում ոչնչացվել: Այսինքն՝ թուրքերն օգտագործել ու ոչնչացրել էին նրանց…
Ինչ վերաբերում է հայերի դասալքությանն ու ապստամբությանը, նույն Թաներ Աքչամը նկատում է՝ դարձյալ հենվելով եղած փաստերի վրա, այն, որ 1915 թ. փետրվար-մարտ ամիսներին ոչ միայն հայերն են փախել թուրքական բանակից՝ կտրելով ռազմաճակատի հեռագրական լարերը, հարձակվել փոստի մեքենաների վրա եւ այլն, այլեւ հույները, քրդերը, հենց թուրքերը, մուսուլմանները, եւ պատճառը սննդի խնդիրն էր, որով իշխանությունները չէին ապահովում բանակին. սա նշանակում է, որ չի եղել որեւէ քաղաքական խնդիր կամ ապստամբություն թուրքական պետության դեմ, ինչը՝ դարձնելով պատրվակ, երիտթուրքերը հայերի նկատմամբ իրականացրին աշխարհում չտեսնված ու չլսված` բանականությունից դուրս ցեղասպանություն, այնուհետեւ ոչ միայն ժխտելով իրենց նողկալի գործողությունները, այլեւ հիմնական մեղքը բարդելով քրդերի վրա՝ հաշվի չառնելով այն իրավական փաստը, որ իրենք են Թուրքիայի իշխանությունները եւ իրենք են պատասխանատու ինչպես իրենց երկրում, այնպես էլ երկրից աքսորվածների հանդեպ իրագործած ոճրագործության համար, որ արվեց հայերի նկատմամբ իրենց վերնախավի հրահանգով ու իրենց ձեռամբ, մինչդեռ շատ անվանի ու նշանավոր հայեր հավատարմությամբ ու հավատով ծառայում էին թրքական պետությանը, իսկ թուրքերը վախենում էին ոչ միայն ընդհանրապես հայերից, այլեւ իրենց հավատարմորե՛ն ծառայող հայերից, որոնցից շատերը՝ կառափնարանի ճանապարհին անգամ, չէին հավատում, թե թուրքական իշխանություններն իրենց տանում են ամենեւին էլ ոչ սովորական տեղահանության կամ աքսորի, այլ ամենադաժան մահվան, հենց միայն այն բանի համար, որ նրանք հայ ծնվելու «մոլորություն» են ունեցել՝ թքած ունենալով նրանց ծառայությունների վրա, որոնցից շատերին հենց թուրքական կառավարությունն էր գնահատել ու պարգեւատրել…
Այն նույն Էնվեր փաշան, ով իր կյանքով պարտական էր հայի, ցեղասպանություն կազմակերպող կարկառուն եռյակի մեջ էր եւ ամենեւին չխորշեց, դույզն իսկ չկասկածեց քստմնելի ոճրագործություն իրականացնել մի ազգի հանդեպ, որ կապ չուներ թուրքական պետության թուլացման ու բարոյական անկման գարշահոտության հետ, որ այլազգիներին ոչնչացնելով` Թուրքիան ճերմակ փետուրներով աղավնի չի դառնա երբեք, անգամ 21-րդ դարում, երբ աշխարհն առավել գիտությամբ ու մշակույթով է նվաճելի, քան յաթաղանով կամ բայրաքթարով, քանզի բանականությո՛ւնն է մարդու իշխանությունը, եւ ոչ հակառակը. իշխանությունը չի կարող դառնալ բանականություն, եթե չի ծնվում բանականությունից, իսկ բանականությունից ծնված իշխանությունը չի կարող լինել բարբարոս, չի կարող լինել ընդդեմ մարդու, ինչը մինչեւ օրս հասու չէ թուրքական իշխանություններին, քանզի նրանք մնում են հանցագործ նախնիների հավատավոր ժառանգորդներ՝ նույն ցինիկությամբ ու նույն մեծամտությամբ, անպատժելիության նույն ախտանիշներով, մոռանալով իրենց նախորդների ճակատագիրը, ովքեր հեգնեցին այն, բայց չկարողացան խուսափել դրանից, այդ թվում եւ ցեղասպանություն իրականացրած գլխավոր եռյակը` Թալեաթը, Ջեմալն ու Էնվերը, ովքեր հարազատ իշխանության դատաստանից խուսափելու համար փախան ֆաշիզմի հոգեւոր հայրենիք ու ծպտվեցին կեղծ անունների տակ։
Գերմանիա փախած Էնվերը ծպտվել էր Ալի բեյ անվան տակ, իսկ թուրքական ռազմական տրիբունալն այդ ընթացքում նրան հեռակա դատապարտել էր մահվան։ Ալի բեյ կոչված Էնվերը, սակայն, երազում էր Անկարա վերադառնալու մասին, ինչպես եւ իր հանցակիցները, ու նա էլ, ինչպես որ Ջեմալը, զարտուղի ճանապարհներ էր փնտրում բաղձանքին հասնելու համար։ Նա Գերմանիայում ծանոթանալով Խորհրդային Ռուսաստանը ներկայացնող Կարլ Ռադեկի հետ, փորձում է նրա միջոցով ուղիղ կապ հաստատել բոլշեւիկների հետ՝ նպատակ ունենալով օգտագործել ռուսական ու գերմանական կապերը եւ Միջին Ասիայում գլխավորել Մեծ Բրիտանիայի դեմ պայքարը, սակայն այնուհետեւ սահուն կերպով դավաճանում է բոլշեւիկներին ու որոշում Միջին Ասիան ազատել նրանցից, իրականացնել պանիսլամիզմի ծրագրերն ու բուխարական պետության արեւելյան շրջանում սկսում գլխավորել բասմաչների շարժումը՝ ընդդեմ խորհրդային իշխանության, թեեւ մինչ այդ գերի էր ընկել բասմաչներին եւ գերությունից ազատվել էր սոսկ այն պատճառով, որ նախկին թուրքական սուլթանի փեսան էր, իսկ մինչեւ ազատվելը ստիպված ոչնչացրել էր իր բոլոր գրքերն ու լուսանկարները՝ վախենալով բասմաչների պահպանողականությունից։ Այսպես, ճպուռի նման տեղից տեղ թռչելով, փաշան ուզում էր նոր կարիերա անել, բայց երազանքի թելը կտրվեց խորհրդային զորքերի հետ բախումների ժամանակ՝ 1922 թ. օգոստոսի 4-ին, 40 տարեկանում, այսպես ասած՝ ուժերի ծաղկման շրջանում, իսկ նրան սպանողը, ինչպես եւ մի ժամանակ կյանքը փրկողը, հայ էր, այս անգամ ծագումով արցախցի, հայազգի խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար Հակոբ Մելքումյանը։
Այսպես թե այնպես, կյանքը գտնում է այն խաչուղիները, ուր անխուսափելի է դառնում դահճի եւ զոհի հանդիպումը, եւ Աստծու կամոք կատարվում է շախմատային փոխատեղում, ու դահիճն ինքն է դառնում «զոհ», իսկ զոհը` «դահիճ», եւ մի փոքրիկ արդարություն սկսում է ծլարձակել աշխարհի անարդարությունների բութ լաբիրինթներում՝ անմար պահելով լուսավոր ապագայի հուսո շողը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO