Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ցավով ու հպարտությամբ

Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի աճյունը։
Արցախյան վերջին պատերազմը դարձավ այն չարիքը, որի պատճառով թշնամուն մնաց Հայոց երկիր Արցախի մեծ մասը՝ ներառյալ Քաշաթաղի շրջանը։ Մեծ ցավ է նաեւ այն, որ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, անհետ կորան։ Քիչ չեն նաեւ գերեվարվածները։ Նորօրյա պատերազմում մոտ 80 զոհ ու անհետ կորած զավակ ունեցավ Քաշաթաղի շրջանը։ Նրանց շարքում է Արմեն Մանուչարյանը։
Ծնվել է 1975 թ. հուլիսի 8-ին ՀԽՍՀ Շամշադինի շրջկենտրոն Բերդում։ Ընտանիքի երկրորդ զավակն է. 7 տարով փոքր է ավագ քրոջից։ 1976 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ Նույն թվականին ծնվել է կրտսեր քույրը՝ Արմինեն։ 10 տարեկան էր, երբ քաղցկեղից մահացավ մայրը։ 1981-91 թթ. գրեթե գերազանցությամբ սովորել եւ ավարտել է Երեւանի Գ. Ադդարյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1994-96 թթ. ծառայել է Հայոց բանակում։ Այստեղ եւս իրեն դրսեւորել է իսկական զինվորի պես, արժանացել խրախուսանքների, պարգեւների։ 1996 թ. ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ, որն ազատագրվել էր 1993 թ. ամռանը։
Աղավնատուն համայնքը Հակարի գետի ձախակողմյան բարձրադիր սարալանջերին է, իր կազմում նաեւ Խաչգետիկ եւ պատմական անցյալ ունեցող Հարար գյուղերն են։ Այս տարածքով է անցնում Գորիս-Հադրութ տանող ճանապարհը, որը չի շրջանցում Խծաբերդ գյուղը։ Այստեղ ապրեց Արմենը 24 տարի ու դարձավ տարածքի շենացնողներից, պաշտպաններից։ Հայրը՝ Վոլոդյան, Աղավնատուն գյուղի հիմնադիրներից է եւ առաջին գյուղապետը՝ սկսած 1995-ից, այստեղ էր եկել երկրորդ կնոջ եւ 2 երեխայի՝ 8-ամյա Արթուրի ու 7-ամյա Անժելայի հետ։ Իրենից 1 տարով փոքր Արմինե քույրն ամուսնացած էր եւ 1996-ից բնակվում էր Հարար գյուղում։ Արմենը 2008-ից աշխատանքի անցավ Քաշաթաղի շրջանի անասնաբուժական կայանում՝ Ծաղկաբերդի տեղամասի անասնաբույժ։ Սովորում էր Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ անասնաբուժության բաժնում։ Մինչ անասնաբույժ աշխատելը՝ գյուղում զբաղված էր գյուղատնտեսությամբ, իր տրակտորով օժանդակում էր համայնքի բնակչությանը, ընդհանուր աշխատանքներին։
Աշխատանքային ընկերոջ մասին ցավով է խոսում անասնաբուժական կայանի աշխատակից Անահիտ Համբարձումյանը։ Որպես անասնաբույժ՝ եղել է պարտաճանաչ ու բարեխիղճ։ Նրա աշխատանքից գոհ են եղել տարածքի բնակիչները, անասնապահները։ 2016 թ. ապրիլյան պատերազմի առաջին օրերից էլ Արմենը կամավոր առաջնագծում էր, ու տուն եկավ հաղթանակած։ Քույրը՝ Արմինեն, ցավով ու հպարտությամբ է խոսում եղբոր մասին, ով եղել է հարգված, հյուրասեր ու ընկերասեր։ Տեղեկացնում է՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին դարձյալ շուտ հասավ Բերձոր՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ ու մեկնեց ճակատ։ Մարտնչում էր Մեխակավան-Ջաբրայիլում։
2020 թ. հոկտեմբերի 2-ից արդեն կապ չունեին հետը։ Համարվում էր անհետ կորած։ Վերջերս Բաքվից հայկական կողմին փոխանցված 106 աճյունի մեջ նաեւ նրա դին էր. ԴՆԹ ստուգմամբ է հաստատվել ինքնությունը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO