Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Կորցրած հայրենիքի հիշատակները

Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի նկարիչների տանը հանդիսավորապես բացվեց հիանալի նկարների ցուցադրում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-ամյա հիշատակի օրվան: Ցուցադրված նկարները եւս 106-ն էին: Դրանց հեղինակը եզակի տաղանդի տեր Լեմս Ներսիսյանն է, որը լինելով Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ շրջանավարտ, ցայսօր արդյունավետ գործունեություն է ծավալում մանկավարժական մայր բուհի գեղարվեստական կրթության ֆակուլտետում որպես պրոֆեսոր:
Գեղեցիկ արարողությամբ սկսվեց ցուցահանդեսի բացումը. յուրաքանչյուր այցելուի կրծքին փակցվում էր ժապավեն՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով եւ Պարույր Սեւակի՝ ցեղասպանությունը դատապարտող խոսքերով:
Անսահման երախտագիտությամբ ես լցվում նկարչի նկատմամբ, երբ տեսնում ես, թե ինչպես է շրջել Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում եւ իր վրձնով անմահացրել հայ ճարտարապետության այն շինությունները, որոնք դեռ կան. դրանք պատմականորեն եղածների տասը տոկոսն են միայն, սակայն պերճախոս վկայություններ են: Տեսնում ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Անիի Մայր տաճարը, Անիի փառահեղ պարիսպները, Կոռիկոսի շինությունները, Տիգրան Հոնենցի տաճարը, Եփրատի ջինջ ալիքներին նայող Հռոմկլայի կաթողիկոսական տաճարները, հայերի համար սրբատեղի եղած Նեմրութ լեռը, Բերկրիի ջրվեժի շատ տպավորիչ թռչող ջրերը եւ բազում ուրիշ տեսարաններ:
Մի առանձին հանգստություն ու հոգու անդորր են պարգեւում Հայաստանի ծաղիկներն ու ծառերը: Հատկապես ցնցող է լքված նռնենին՝ ծանրաբեռ իր պտուղների տակ, որը հիշեցնում է արցախյան պատերազմի մղձավանջային օրերը: Լեմս Ներսիսյանի բնանկարներն իրենց գույներով ու վարպետությամբ, առանց չափազանցության, կարող են մրցել աշխարհի նշանավոր իմպրեսիոնիստների կտավների հետ: Ներսիսյանը Հայաստանի բնության երգիչն է, հայոց հողի ծաղիկների գովասանք անողը: Մասրենիներ, տերեփուկներ, անմոռուկներ եւ ողջ Մեծ Հայքի ծաղիկների տարբեր տեսակներ ներգործում են դիտողի վրա:
Ցուցահանդեսին առանձին շուք էին տալիս աշխարհի նշանավոր մարդկանց՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող ասույթները, որոնք դրված էին այդ մարդկանց դիմանկարների տակ: Սա վիթխարի աշխատանքի ու նվիրման արդյունք է: Երբ ես կարդում էի ամեն մի նկար, իսկ նկարը դիտելիս անպայման մտովի կարդում ես նրա բովանդակությունը, ապա առավել ներգործող էր, երբ կարդում էի Հենրի Մորգենթաուի, Ֆրիտյոֆ Նանսենի, Շառլ Ազնավուրի եւ բազմաթիվ այլ նշանավորների՝ ցեղասպանության վերաբերյալ ասված խոսքերը:
Լեմս Ներսիսյանի թեմատիկ այս ցուցահանդեսը իսկական ռեքվիեմ էր՝ ասված մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին ու իր մեղմ, սակայն ազդեցիկ ասելիքով զգուշացում մարդկությանը՝ նման ոճիրներն անթույլատրելի դարձնելու եւ չկրկնելու:
Լեմս Ներսիսյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրների մշակութային կենտրոններում՝ Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Անգլիա, Արաբական Էմիրություններ եւ այլն: Նա մանկավարժական գիտությունների դոկտոր է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի եւ Ռուսաստանի նկարիչների միության անդամ:
Այս խորհրդանշական ցուցահանդեսի բացմանը աջակցել են Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, «ԱՌՍ» մշակութային միության նախագահ Օվսաննա Քարամյանը, որոնք հանդես եկան ջերմ խոսքերով: Հանդիսավոր արարողության ժամանակ մասնագիտական բնութագրիչ խոսքեր ասացին անվանի նկարիչ Կարեն Աղամյանը եւ հենց ինքը՝ Լեմս Ներսիսյանը:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

20-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO