Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ

2021-ը վճռորոշ տարի է լինելու ՀԱԷԿ-ի համար. արդիականացման եւ վերազինման աշխատանքների, թերեւս, ամենադժվար փուլն է իրականացվելու, որի հաջող ավարտից հետո ՀԱԷԿ-ը կստանա ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի թույլտվությունը (լիցենզիա) կայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ:
Ավելին՝ ինչպես «ՀՀ»-ն տեղեկացրել է, հիմնվելով ռուսական նմանատիպ կայանների փորձի վրա՝ Հայկական ԱԷԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ: Ռուսական կողմն այս առումով (ԱԷՄԳ-ի մասնագետները՝ նույնպես) որեւէ խնդիր չի տեսնում, քանզի նմանատիպ փորձ ունի իր ատոմակայաններում։
Ապրիլի սկզբին հայկական պատվիրակությունը մեկնել էր Ռուսաստան։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հետ կապված կոնցեպցիա պետք է մշակվի։ Եվ դա, իհարկե, պետք է արվի ոչ թե 2026 թ., այլ հենց հիմա։
Պատվիրակությունն արդեն վերադարձել է, եւ երեկ «ՀՀ»-ն մանրամասներ ճշտեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանից։ Նա տեղեկացրեց, որ մեր էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցերով փորձի փոխանակման նպատակով մեր պատվիրակությունը եղել է Կոլայի ԱԷԿ-ում (դրան նախորդել էր նույն նպատակով Մ. Վարդանյանի մեկշաբաթյա այցը Նովովորոնեժի ԱԷԿ,- Ա.Մ.):
Ի դեպ, եւ՛ Նովովորոնեժի, եւ՛ Կոլայի ատոմակայանները պատահական չեն ընտրվել. դրանք հնարավորինս համընկնում են Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ թե՛ իրենց նախագծերով եւ թե՛ շահագործման ժամկետով: «2018 թ. Կոլայի ԱԷԿ-ում, առաջին անգամ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի պատմության մեջ, շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներից հետո հաջողությամբ իրականացվել է էներգաբլոկի գործարկումը»,- ասաց Մ. Վարդանյանը՝ միաժամանակ հավելելով, թե հաշվի առնելով ռուս գործընկերների կուտակած հարուստ փորձն այս ոլորտում՝ Հայկական ԱԷԿ-ում կմշակվի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (մինչեւ 2036 թ.) անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների մեր հայեցակարգը (կոնցեպցիան)։
Գործընթացն սկսված է։ Հայ եւ ռուս մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվում հայեցակարգի մշակման համար։ Այն հունիսին կներկայացվի ՀՀ կառավարություն եւ կարգավորող մարմնին՝ համապատասխան որոշումներ կայացնելու: Մ. Վարդանյանը հստակեցրեց՝ հայեցակարգը շատ կարեւոր է՝ հասկանալու, թե ինչքան գումար կպահանջվի կրկնակի երկարաձգման համար։
Հայկական պատվիրակությունը եղել է նաեւ Մոսկվայում եւ հանդիպել «Հիդրոպրեսի» (մեր գլխավոր կոնստրուկտորն է) եւ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավարության հետ։ Աշխատանքային հանդիպումների օրակարգում արդեն ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման եւ էներգաբլոկի արդիականացման հարցերն էին: Ընթացիկ տարում առանցքային է լինելու ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքը։ Բայց դրանից զատ, նախատեսվում են նաեւ ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի եւ մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Այս ամենը կարվի հայ մասնագետների, մեր գլխավոր կապալառու «Ռոսատոմ սերվիսի» ներգրաված ռուսական մի շարք ընկերությունների՝ ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքային հարուստ փորձ ունեցող մեծաթիվ մասնագետների ներգրավմամբ:
Հիմա հայկական ԱԷԿ-ի համար վճռորոշ ժամանակահատված է։ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն են: Եվ կողմերը հավաստել են փոխգործակցության կարեւորությունն ու պատասխանատվությունը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO