Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը

Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում վերջին շրջանում կատարվեցին էական փոփոխություններ: Դրանք նոր պահանջներ առաջադրեցին ոչ միայն աշակերտների, այլեւ ուսուցիչների համար: Փոփոխությունների առանցքային նորարարությունն այն էր, որ շեշտադրում արվեց ուսումնառության վերջնարդյունքի եւ հաշվետվողականության խնդիրների վրա:
Կրթության ոլորտում ակնկալվող արդյունքներն ապահովելու համար առաջնային նշանակություն է ստանում գործընթացի եւ սահմանված նոր կրթական չափորոշիչների պահպանման միջոցառումների կատարումը: Վերջինս հնարավոր է ապահովել կատարելագործված վերահսկողական մեխանիզմի միջոցով: Կրթության ոլորտում վերջին փոփոխություններով առանձնակի ուշադրություն բեւեռվեց նախադպրոցական կրթությանը, որի կանոնակարգման անհրաժեշտություն վաղուց էր զգացվում:
Կառավարության 2018 թ. N 1139-Ն որոշումով հաստատվել են կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում անցկացվող ստուգումների ստուգաթերթերը, սակայն նախորդ երկու տարիներին տվյալ մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգումների ընթացքում բացահայտվել են որոշ խնդիրներ: Պարզվել է, որ գործող ստուգաթերթերում առկա են որոշ թերություններ, մասնավորապես՝ ստուգաթերթերը երբեմն պարունակում են ստուգման ենթակա չհանդիսացող, ոչ էական հարցեր: Դրանք տնտեսավարողի համար ծանրաբեռնված են ավելորդ հարցերով:
Տեսչական մարմնի մշակած եւ շրջանառության մեջ դրված փոփոխությունների նախագծով շտկվել են նախկինում վեր հանված բացթողումները, եւ հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները: Կրթության որակի նկատմամբ վերահսկողությունն առավել ընդգրկուն կազմակերպելու համար ավելացվել է եւս մեկ ստուգաթերթ՝ ուղղված նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պահանջների ստուգմանը: Այն բխում է որակյալ նախադպրոցական կրթության գործընթաց կազմակերպելու հրամայականից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունման շնորհիվ նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող նոր օրենսդրության պահանջներին եւ կապահովեն նախադպրոցական կրթության բնագավառի վերահսկողության անխոչընդոտ ու առավել արդյունավետ իրականացումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO