Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանի շենքում: Խորհրդակցությանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է եղել նաեւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:
«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ անվտանգային իրադրության փոփոխություն ունենք, եւ այդ իրադրությունն էլ ավելի է սրվում Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սադրիչ եւ անկանոն, հակասական հայտարարություններով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ եւ ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի եւ պատշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ «Զանգեզուր», ոչ «Սյունիք», ոչ «միջանցք» արտահայտություններ չկան, խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է, եւ հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջեւանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետեւ Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի, այդ թվում` Նախիջեւանի տարածքով»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում եւ, ըստ էության, շարունակելով Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO