Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը

Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի բռնապետ Իհլամ Ալիեւը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական եւ ապագա շահերին»՝ հավելելով, որ իրենք «կկատարեն Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, անկախ նրանից՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանը ցանկանա, ապա այն կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ, մենք դա կլուծենք բռնի ուժով»։ Ավելին՝ Ադրբեջանի բռնապետի խոսքերով, քանի որ Զանգեզուրի միջանցքով երկաթուղի եւ մայրուղի կառուցելը ժամանակ է պահանջում, հետեւաբար՝ մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերն այդ նախագիծը կյանքի կոչելու համար: «Այսպիսով՝ 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»,- հայտարարել է նա։ Ալիեւը չի մոռացել նաեւ հիշեցնել ռուսական կողմին, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հրավիրվել են Ադրբեջանի համաձայնությամբ՝ հասկացնում է, որ այդ մասով կարող են մտափոխվել։ Պատահական չէ, որ պարբերաբար Բաքվում ՌԴ դեսպանատան մոտ տեղի են ունենում «ինքնաբուխ» բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում հնչում են «Իվա՛ն, գնա տուն», «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռու Ղարաբաղից» եւ այլ կոչեր։
Բաքվի կողմից դրսեւորվող նման կեցվածքը չի արժանանում համարժեք արձագանքի, ընդհակառակը՝ միջազգային հանրության լռությունն ու հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելն ավելի սանձարձակ են դարձրել Ալիեւին։ Ապրիլի 20-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթում հնչած որոշ ձեւակերպումներով կարող ենք ամփոփել նաեւ միջազգային հանրության մոտեցումները հակամարտության վերաբերյալ։ Կարեւորելով օրենքի գերակայության եւ միջազգային կարգի հիման վրա ձեւավորվող միջազգային համագործակցությունը՝ նա անդրադարձել է Արցախին՝ նշելով, որ «եթե պետությունների ինքնիշխանությունը չարաշահվում է, օրինակ՝ Ղրիմում կամ Լեռնային Ղարաբաղում, ապա մենք բոլորս վտանգված ենք»։ Հայերիս խաղաղ համագոյակցության գնալու կոչեր են անում մի պետության հետ, որի ձեռքերն իր մեկդարյա պատմության ընթացքում թաթախված են հայի արյան մեջ, մի պետություն, որը չի էլ թաքցնում իր ռազմատենչ ձգտումներն ու հայատյաց քաղաքականությունը։ Բաքվի գործողությունների եւ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության արձագանքը որքան էլ ցավոտ լինի, այնուամենայնիվ, պետք է սթափեցնող դառնա մեր հանրության համար։ Ի վերջո, պետք է մշտապես բողոքելու, դժգոհելու, խնդրելու կամ չարդարացված պատրաստակամ լինելու փոխարեն ազգ դառնալու հայտ ներկայացնենք եւ ձեւակերպենք մեր՝ հայկական օրակարգը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները եւ ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության եւ հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին եւ կեղծ բնույթը: Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ եւ նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել է Բաքվի բռնապետի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Ալիեւի ապրիլի 20-ի հարցազրույցն ակնհայտորեն ցեղասպան քաղաքականության ապացույց է, եւ «այն պարունակում է միջազգային իրավունքով բացարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ»: «Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն, ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ»,- ասել է Թաթոյանը՝ միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելով այդ ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարությունների վրա: Այդ համատեքստում միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ պատերազմի ընթացքում իրենց լռությունը նույնպես նպաստեց ադրբեջանական կողմից ավելի մեծ դաժանություններին եւ իրավունքների անհավանական կոպիտ խախտումներին: «Դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ»,- եզրակացրել է Թաթոյանը:
Հավելենք, որ Ադրբեջանի ձեռքով Թուրքիան փորձում է շոշափել եւ գնահատել՝ որտեղով են անցնում թե Հայաստանի, թե Ռուսաստանի եւ թե տարածաշրջանային ու միջազգային խաղացողների «կարմիր գծերը»։ Եթե Ռուսաստանն ու Իրանն այս կամ այն կերպ հուշում են այդ սահմանները, ապա Հայաստանը դեռ այդպես էլ չի հստակեցրել իր պետական, ազգային շահերը, առանց որի հնարավոր չէ արժանապատիվ տեղ ունենալ աշխարհի պետությունների շարքում։ Շատ պետություններ եւ ժողովուրդներ են պարտություն կրել, սակայն խնդիրը, այնուամենայնիվ, վեր կենալու կամք դրսեւորելու եւ արժանապատիվ կեցվածք ունենալու մեջ է։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO