Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ԱՇԽԱՐՀ


Թեհրանը որոշել է չշտապել

Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները

ԱՄՆ-ի՝ իրանական «միջուկային գործարքին» վերադարձի վերաբերյալ Վիեննայում կայացած բազմակողմ բանակցություններն առաջընթաց են գրանցում, ինչի մասին հայտարարել են հենց Իսլամական Հանրապետության իշխանությունները: Այս պահին օտարերկրյա միջնորդները Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ միասին քննարկում են 2015 թ. ստորագրված այս համաձայնագրի վերականգնման կոնկրետ քայլերը: Բայց այս դիվանագիտական «հալոցքը» դեռ հակառակորդներ ունի: Խոսքն ինչպես Իսրայելի մասին է, որը չի հրաժարվել ամերիկացիներին համոզելու իր ցանկությունից, այնպես էլ իրանական վերնախավում ազդեցության որոշ խմբերի:
Ապրիլի 20-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Վիեննայի բանակցություններում գրանցված տեղաշարժի մասին: «Մենք լավ առաջընթաց ենք արձանագրել՝ քննարկելու համար, թե ԱՄՆ-ը ինչ կերպ կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին,- ասել է դիվանագետը:- Բանակցությունները հիմնականում տեխնիկական հարցերի շուրջ են»: Խաթիբզադեն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «միջուկային գործարքի» բովանդակային մասը՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, չի քննարկվում: Սակայն Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը խոստովանել է, որ երկխոսությունը դանդաղ ու դժվար է ընթանում, քանի որ «Իրանը պետք է համոզվի, որ ԱՄՆ-ն այս անգամ իսկապես կկատարի իր բոլոր պարտավորությունները»:
«Միջուկային ծրագրում» մնացած հինգ երկրների ներկայացուցիչները (Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիա) ապրիլի 20-ին բանակցություններ են վարել իրանական կողմի հետ՝ քննարկելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերականգնման աշխատանքները: Ինչպես Վիեննայում նշել է միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, հանդիպման մասնակիցների համար կարեւոր էր «ամփոփել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների եւ միջուկային խնդիրների վերացման ուղղությամբ փորձագիտական խմբերի աշխատանքի միջանկյալ արդյունքները»: Գործնական լուծումները, ըստ Ուլյանովի, դեռ շատ հեռու են, բայց շահագրգիռ պետություններն արդեն բառերից անցել են կոնկրետ քայլերի համաձայնեցման: Վերջերս ամերիկացիները հայտարարեցին հակաիրանական պատժամիջոցների մի փաթեթ հանելու պատրաստակամության մասին, սակայն Իրանի զիջումների մասշտաբները դեռ անհայտ են:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին ապրիլի 20-ին նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները չեն ցանկանում շտապել եւ բարի կամքի ժեստեր կատարել: «Հուսով ենք, որ կառուցողական բանակցությունները, որոնք վարում ենք, կհանգեցնեն արդյունքի, որը գոհացուցիչ կլինի բոլոր կողմերի համար,- նշել է պաշտոնյան:- Սակայն, ամեն դեպքում, չենք շտապում եւ զիջումներ չենք անի «միջուկային գործարքի» շրջանակներից դուրս՝ մեր ակնհայտ իրավունքներն իրացնելու համար»: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ «տեխնիկական տեսանկյունից հնարավորություն կա կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները, որոնք հակասում են «միջուկային գործարքին», ինչպես նաեւ ամբողջությամբ վերականգնել 2015 թ. պայմանավորվածությունները:
Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերականգնման հանձնաժողովի երկու առերես հանդիպում: Սակայն Իրանի հետ բանակցությունների ակտիվացումը ոչ բոլորի կողմից դրական ընդունվեց: Այս առիթով Իսրայելում հրավիրվել է անվտանգության կաբինետի հատուկ նիստ, որում ընդգրկված են առանցքային նախարարները: Հանդիպմանը, որն ամբողջովին նվիրված էր միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի հնարավորությանը, ներկա էին իսրայելական հետախուզական համայնքի ներկայացուցիչները: Նրանք կաբինետին տեղեկացրել են, թե ինչ փուլում է այժմ իրանական միջուկային ծրագրի զարգացումը, հավանաբար, խոսել են նաեւ իրենց ենթադրությունների մասին, թե ինչպես շարունակել երկխոսությունն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի հետ, որը վճռականորեն նպատակ ունի իրանական հարցում հասնել լարվածության լիցքաթափման:
«Մենք, մեղմ ասած, ոչ մի լավատեսություն չենք զգում,- Իսրայելի արտակարգ կաբինետի նիստի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերել «Axios» պորտալը:-Չենք զարմանա, եթե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը եւ մյուս գերտերությունները գործարք կնքեն Իրանի հետ»:
Հրեական պետությունն առայժմ մտադիր է շարունակել ամերիկացիներին հետ պահել «Այաթոլլահի ռեժիմի» հետ ցանկացած պայմանավորվածությունից: Դրա համար շուտով Վաշինգտոն կայցելի մի պատվիրակություն, որի կազմում կլինեն Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյրա Բեն Շաբբաթին, Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին, ռազմական հետախուզության պետ Թամիր Հեյմանը եւ «Մոսադի» տնօրեն Յոսի Կոհենը:
Իրանական Նաթանզում միջուկային օբյեկտի դեմ դիվերսիաjից հետո հարցականի տակ է մնում այն հարցը, թե էլ ինչ կարող են ձեռնարկել Իսլամական Հանրապետության թշնամիները: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին ամիսներին իրանական իշխանությունները հավատարմություն են ցուցաբերել այսպես կոչված ռազմավարական համբերատարության քաղաքականությանը՝ չպատասխանելով սադրանքներին եւ Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի սրման ակնհայտ ձգտումներին՝ այն հաշվարկով, որ Բայդենի թիմի մոտալուտ հաղթանակը կօգնի վերացնել Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների մեծ մասը: Սակայն այդ քաղաքականությունն ունի իր սահմանները, նաեւ այն պատճառով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գծով Արեւմուտքի հետ շփումներն ավելի քիչ են ոգեւորում Իրանի պայմանական պահպանողական շրջանակներին, քան նախագահ Հասան Ռոհանիի ներկայիս բարեփոխական վարչակազմին: Ուստի պատահական չէ, որ Ռոհանին, մեկնաբանելով Իսրայելի՝ այս ամսվա ընթացքում կատարած գործողությունները, քննադատել է նաեւ իրանական վերնախավում ազդեցության այն խմբերին, որոնք կտրականապես դեմ են Միացյալ Նահանգների հետ գործարքին: «Ոմանք վախենում են Վիեննայի բանակցություններից եւ այնքան են անհանգստանում, որ դրանք շուտով կավարտվեն, եւ պատժամիջոցները կհանվեն,- նկատել է Իրանի նախագահը:- Մեզ ասում են՝ դուք գիտե՞ք, թե ով է ձեր առջեւ՝ ԱՄՆ-ը: Հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ն է: Մենք բավարար չափով ուժեղ ենք, որ բանակցություններ վարենք նրանց հետ»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO