Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՅԼՔ...


Հայաստանի զբոսաշրջության ոլորտը համապատասխանեցվում է միջազգային պահանջներին

Սահմանվում են ցուցանակների ապահովման համալիր քաղաքականությունը եւ չափանիշները

Զբոսաշրջության զարգացման համար համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորումն անհրաժեշտություն է։ Այս առումով առանձնակի կարեւորություն ունեն զբոսաշրջիկներին ուղղորդող ցուցանակները։ Դրանց առկայությունը Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ մեր հանրապետության տարածքը հարուստ է տեսարժան վայրերով։ Հայաստանում միայն 232 բնության հուշարձան կա, իսկ հուշարձանների թիվը 25000—ի է հասնում։ Մեր երկրի ողջ տարածքով սփռված են հարյուրավոր վեհաշուք տաճարներ եւ եկեղեցական համալիրներ։ Նրանց զգալի մասի տեղը դժվարությամբ են գտնում հայաստանաբնակները, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների դեպքում այդ խնդրի մասին խոսելն ավելորդ է։
Հետեւաբար՝ Հայաստանի տարածքում կողմնորոշվելու համար ցուցանակները անհրաժեշտություն են։ Տեսարժան վայրերի նման քանակը ենթադրում է ճանապարհամերձ հատվածներում զգալի թվով ցուցանակների առկայություն եւ տեղադրում։ Այս դեպքում մեծ կարեւորություն է ստանում ցուցանակների մշակման համալիր ձեւի եւ դրանց տեղադրման միասնական սկզբունքների մշակումը։ Վերոհիշյալ հիմնարար խնդիրը լուծելու համար էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մշակել է «ՀՀ զբոսաշրջային ճանապարհային եւ տեղեկատվական ցուցանակների մասին» կառավարության որոշումը։
Հանրային քննարկման ներկայացված որոշմամբ սահմանվում է, որ զբոսաշրջային ցուցանակները տեղադրվելու են միայն այն վայրերի եւ օբյեկտների համար, որոնք գտնելը դժվար կլինի նման ցուցանակների բացակայության դեպքում, հակառակ դեպքում, հարուստ մշակութային եւ բնական կոթողներ ունեցող մեր երկրի համար ճանապարհներն ու խաչմերուկները կծանրաբեռնվեն ցուցանակներով, որոնք կփչացնեն գեղատեսիլ վայրի բնական գեղեցկությունը եւ շփոթություն կառաջացնեն զբոսաշրջիկների մոտ։ Կառավարության որոշմամբ սահմանվում են ցուցանակների ապահովման համալիր քաղաքականություն եւ չափանիշներ։ Դրանց ոչ բավարար մասշտաբներով եւ ստանդարտ ձեւաչափով լինելը այցելուներին ոչ լիարժեք տեղեկատվություն է փոխանցում, ինչն էլ կարող է ապատեղեկացնել այցելուներին եւ խնդիրներ առաջացնել նրանց անվտանգության համար։
Բազմաթիվ երկրներ են ընդունել մշակված եւ համապատասխան դիզայն ունեցող զբոսաշրջային ցուցանակների համակարգի կարեւորությունը եւ արդյունավետությունը։ Այդ նպատակով ՄԱԿ—ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մշակել է միջազգային ստանդարտներ, հատկապես պատկերագրերի վերաբերյալ։ Դրանք հասկանալի են բոլոր երկրների այցելուների համար եւ էականորեն հեշտացնում են տվյալ երկրում տեղաշարժվելը եւ կողմնորոշվելը։
Հայաստանում այս պահին շատ կարեւոր զբոսաշրջային գրավչության օբյեկտների համար տեղադրված չեն համապատասխան նշաններ, ինչը զբոսաշրջիկների համար դժվարացնում է դրանց գտնելը եւ էականորեն նվազեցնում է այցելուների թիվը։ Հետիոտնային եւ զբոսաշրջային արահետներն առանց ցուցանակների են։ Հանրապետությունում առկա զբոսաշրջային գովազդները չունեն ընդհանուր ստանդարտներ եւ հիմնականում տվյալ օբյեկտի սեփականատերերի ճաշակով են արվում։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մշակած որոշման նախագծով ընդունվում են ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձեւավորման եւ տեղադրման համար։ Դրանցում զբոսաշրջիկների համար հստակեցվում ու պարզեցվում են ուղղության, հեռավորության եւ տվյալ վայրի նշանակության վերաբերյալ տրվող ուղղորդումները։ Դրանք կնպաստեն այցելուների անվտանգ տեղաշարժին զբոսաշրջային վայրերում եւ դրանց տարածքներից դուրս։
Սահմանվող նորմերով ցուցանակները կհամապատասխանեն միջազգայնորեն ճանաչելի չափանիշներին եւ կկարգավորեն դեպի այցելավայր այցելուների շարժը։ Նախագծով սահմանվում են միջպետական, հանրապետական, միջհամայնքային ճանապարհների վրա զբոսաշրջային ճանապարհային, տեղեկատվական նշանների նախագծմանն ու տեղադրմանը ներկայացվող պահանջները՝ նյութերը, տեքստը, տեղակայման չափանիշները եւ այլ տեխնիկական մանրամասներ։
Նախագծով ամրագրվում է, որ զբոսաշրջային չափանիշները պետք է լինեն երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում։ Առաջնայնությունը տրվելու է հայոց լեզվին։ Հատուկ անունները պետք է գրվեն համարժեք լատինատառ անուններով, իսկ հասարակ անունները՝ անգլերեն դասական թարգմանությամբ։ Բոլոր ցուցանակների վրա պետք է պարտադիր լինի ուղղություն ցույց տվող նշան, որի ստորին մասում նշված լինի հեռավորությունը։ Ցուցանակի վրա պետք է լինեն նաեւ այցելավայրի անունը, թեմատիկ նշանը, իսկ ցուցանակի հակառակ մասում՝ 15 մմ բարձրությամբ տառերով նաեւ արտադրողի տվյալները։ Դրանց վրա արգելվում են այլ նշաններ՝ բացի առեւտրային գործունեության զբոսաշրջային նշանից, որի վրա թույլատրվում է նաեւ ապրանքային նշանի առկայությունը։
Առաջարկվող կարգավորմամբ լուծվում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստող կարեւոր խնդիր։ Զբոսաշրջային ճանապարհային ու տեղեկատվական ցուցանակները բավականին մեծ նշանակություն ունեն այցելուների անվտանգության եւ երկրի դրական նկարագրի ապահովման համար եւ առաջնային են զբոսաշրջային վայրի կամ նրա արդյունքի վերաբերյալ նախնական կարծիք ձեւավորելու համար։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-07-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO