Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ նախագահի այցը Վրաստան

«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են»

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին:
Հայաստանի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ անչափ հաճելի է գտնվել հարեւան եւ բարեկամ Վրաստանում: Արմեն Սարգսյանի խոսքերով՝ դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված են մի կողմից՝ մեր ազգերի ստեղծարար ոգով, հոգեւոր ու մշակութային ընդհանրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդների՝ սեփական ինքնությունը պահպանելու եւ տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտությամբ:
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են, որը պետք է գնահատել, պահպանել ու փոխանցել սերունդներին,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր էլ մեզ միավորող պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ընդհանրությունները եւ համանման արժեհամակարգով ապագայի վերաբերյալ տեսլականն ամուր հիմք են ամենատարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու եւ երկկողմ հարաբերությունները նոր նախաձեռնություններով համալրելու համար:
Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Վրաստանում բնակվող հայ համայնքին, որը, լինելով վրաց հասարակության ներդաշնակ բաղկացուցիչ մասը եւ իր ներդրումն ունենալով Վրաստանի զարգացման գործում, միաժամանակ ամուր կամուրջ է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ:
Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումների պահպանումը, զարգացումն ու խորացումը ենթադրում են ամենօրյա հետեւողական աշխատանք եւ ջանքեր բոլոր ուղղություններով: Եվ մենք, որպես Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ, անշուշտ, պետք է հետամուտ լինենք եւ մեր համեստ ներդրումն ունենանք այս գործում»:
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լեւան Լոսելիանին եւ Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ եւ հետաքրքիր ժամանակներ են, եւ ներկայումս կարեւոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը եւ նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը եւ հնարավորությունը՝ զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:
Արչիլ Թալակվաձեն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջընթացին եւ զարգացմանը՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խաղաղությանը եւ խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն:
Նշելով, որ տարածաշրջանում առկա են նաեւ այլ մարտահրավերներ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակ, Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի եւ Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում եւ բարեկամ կամ հարեւան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու եւ զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ խոսելու ապագայի մասին»:
Հայաստանի նախագահի խոսքերով՝ տնտեսական վիճակը բավական բարդ է, երկու երկրների տնտեսություններն էլ էականորեն վնասվել են կորոնավիրուսի հետեւանքով: «Մենք պետք է քաջալերենք համատեղ ծրագրերի իրականացումը եւ նպաստենք դրան, քանի որ տարածաշրջանային համատեղ ծրագրերը միջազգային ներդրողների համար կարող են շատ ավելի գրավիչ լինել»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ ներկայումս մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ՝ երկու երկրների համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության եւ անվտանգության»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:
Նշենք, որ ՀՀ նախագահն այցելել է նաեւ Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO