Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները բազմամարդ են լինելու: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարեւորությունը: «Արմենպրեսի» հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ:
«Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետք է աշխատենք, որ պատշաճ ձեւով կազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որ ներկա լինեն կառավարության ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամավորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Հարգելով օրենքները՝ մենք պետք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թվականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,-ասել է Մուրադ Փափազյանը: Նրա խոսքերով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. Արցախում հայերի դեմ, անընդունելի է, եւ այդ ուղղությամբ կարեւոր շեշտադրումները տեղ են գտնելու Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներում, ներկայացուցիչների ելույթներում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության, վերջինիս ծավալապաշտական քաղաքականության մասին, ըստ Մուրադ Փափազյանի, պետք է բարձրաձայնել, աշխատել, որ միջազգային հանրությունը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները:
«Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեց, որովհետեւ Թուրքիան իր կողքին էր՝ ոչ միայն մասնագետներով, տեխնիկայով, այլեւ ջիհադիստներով: Պետք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիայի գործողությունները: Հանուն մեր զոհված երիտասարդների պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է աշխատենք հանուն Արցախի վերականգնման: Սա կարեւոր է, Արցախը պետք է վերագտնի իր հայկական սահմանները»,-նշել է Մուրադ Փափազյանը:
Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է կազմակերպվելու կեսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Նախատեսված են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կլինեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO