Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում բացվեց Վազգեն Ա Վեհափառի արձանը

Հոկտեմբերի 23—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Նորին սրբության հրավերով Հայաստան ժամանած լիբանանցի հասարակական գործիչ տիկ. Լեյլա Սոլ Համադեն այցելեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց։
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, «Հրաշափառի» երգեցողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դպրանոցի տեսուչ տ. Գեւորգ աբեղա Սարոյանը՝ անդրադառնալով Վազգեն Ա Շինարար հայրապետի կյանքին եւ գործունեությանը։ «Վեհափառ հայրապետը անաստվածության եւ հալածանքի տարիներին ոչ միայն կարողացավ պահպանել մեր ժողովրդի մեջ քրիստոնեական հավատքի հետ կապը, որն ամեն վայրկյան թվում էր թե կկտրվի, այլեւ նախապատրաստեց նրան քրիստոնեական հավատքի նոր վկայության։ Դա հաջողվեց նրան, որովհետեւ նա հույսի եւ տեսիլքի մարդ էր։ Վազգեն Ա–ն, հակառակ բոլոր դժվարություններին, նեղություններին եւ հալածանքներին, այդ տարիներին երբեք չկորցրեց իր հույսը, գործեց հանուն ազգի եւ եկեղեցու։ Գործեց, քանի որ հավատում էր, թե գալու է այն երկար սպասված օրը, երբ հայ ազգը հռչակելու է իր անկախությունը, գալու է այն երջանիկ պահը, երբ հայոց հողում կրկին անկաշկանդ կերպով քարոզվելու է Քրիստոսի Ավետարանը»,–նշեց հայր սուրբն իր խոսքում։
Այնուհետեւ Նորին սրբության հանդիսապետությամբ տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի արձանի բացման արարողությունը։ Արձանը քանդակվել է Արա Շիրազի կողմից եւ զետեղվել դպրանոցի բակում՝ բարերարությամբ Պերճուհի Ճռնազյանի, ի հիշատակ հանգուցյալ ամուսնու՝ Հայկ Էմիրյանի։
Արարողությունից հետո տիկ. Համադեն Նորին սրբության առաջնորդությամբ շրջեց Վազգենյան հոգեւոր դպրանոցում, ծանոթացավ ճեմարանականների պայմաններին եւ ուսումնական գործընթացին։ Ամենայն հայոց հայրապետը եւ պատվարժան հյուրն այցելեցին նաեւ Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մատուռ եւ Ս. Առաքելոց վանք։
Նույն օրն Ամենայն հայոց կաթողիկոսը եւ տիկին Համադեն եղան Կեչառիսի եւ Գեղարդի վանական համալիրներում։

25-10-2008





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO