Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԵՐԵՎԱՆ


Ջրամեկուսացում նորագույն տեխնոլոգիայով

Իր գոյության տասնմեկ տարիների ընթացքում մայրաքաղաքի Դավիթաշենի կամուրջն առաջին անգամ հիմնանորոգվում է։ Քաղաքի ինքնատիպ այս կառույցը, որը միայն հպարտության զգացողություն է հաղորդում վրայով անցնողին կամ կողքից դիտողին, պարզվել է՝ ունի մի թերություն, այն անուշադրության մատնելու դեպքում կարող է դառնալ քայքայման եւ կործանման պատճառ։ Թերությունը ջրահեռացման եւ ջրամեկուսացման համակարգն է։ Կամրջի մակերեսին առաջացող ջրերը նորմալ չեն հեռացվում, իսկ մետաղական կոնստրուկցիան ջրամեկուսացնող շերտը իդեալական չէ։
Երեւանի քաղաքապետարանը որոշել է այս տարվա շինարարական ծրագրում ընդգրկել կամրջի ջրահեռացման համակարգի հիմնանորոգումը։
Ի՞նչ է արվելու։ Ամբողջովին վերակառուցվելու է ջրահեռացման համակարգը։ Համակարգի նորացումից հետո կարգի է բերվելու ջրամեկուսիչ շերտը։ Քանի որ ջրամեկուսիչ շերտի նշանակությունը շատ մեծ է, այն պետք է լինի անթերի։ Հետեւաբար կատարվելու է Ռուսաստանի Դաշնությունում մշակված նորագույն տեխնոլոգիայով ջրամեկուսացում։ Մեր նախագծողները համագործակցել են ՌԴ–ի համապատասխան կառույցների հետ եւ առաջին անգամ է, որ ՌԴ–ում կիրառվող փորձը կգործածվի մեզ մոտ։
Պետք է ամբողջովին հանվի կամրջի մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, որից հետո մանրակրկիտ մաքրվի հատուկ սոսնձից եւ գրանիտի մանրահատիկներից կազմված ջրամեկուսիչ հին շերտը։ Մաքրվի այն աստիճան, որ մետաղը փայլի։ Դա ինքնանպատակ չէ. նոր ջրամեկուսիչ շերտի առավել արդյունավետության համար պահանջվում է մինչեւ վերջին փշրանքից ազատել մետաղական մակերեսը։ Նոր ջրամեկուսիչ շերտի համար օգտագործվելու է «Շ«ոՉՅմ«նՎ» նյութը։ Այս շերտի տեղադրումից հետո կամրջի մակերեսը պետք է ասֆալտապատվի երկու շերտով։
Աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին։ Հատկանշական է, որ հիմնանորոգողը «Կամուրջշին» ԲԲԸ–ն է, որն ինքն է կառուցել Դավիթաշենի կամուրջը։
Ընտրությունը պատահական չէ. այսօր հանրապետությունում դժվար է գտնել մեկ ուրիշի, որը «Կամուրջշինի» փորձն ունենա այս ոլորտում։ Հիմնանորոգման նախագիծն էլ մշակվել է նույն ընկերությունում։
Այժմ, կամրջով երթեւեկությունը չդադարեցնելու նպատակով, շինարարական աշխատանքները կատարվում են միայն կեսում։ Ամբողջ երկայնքով կամուրջը կիսվել է երկու մասի՝ մեկով տրանսպորտն է անցնում, մյուս շինարարություն է ընթանում։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունում տեղեկացանք, որ հիմնանորոգման արժեքը 580 մլն դրամ է։ Իսկ շինաշխատանքներն ավարտվելու են սեպտեմբերին։ Ժամկետից չշեղվելու համար շինարարներն աշխատում են երկու հերթով։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

18-06-2011





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO