Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ ներուժ կա

Խոշորագույն DAC միջազգային գիտաժողովը այս տարի կղեկավարի մեր հայրենակիցը

Արդեն շուրջ 50 տարի շարունակ ԱՄՆ—ում այս օրերին մեկնարկում է միջազգային խոշորագույն միջոցառումների մեկը՝ նախագծման եւ ավտոմատացման գիտաժողովը (DAC)—ը, որի ղեկավարման պատվավոր առաքելությունը յուրաքանչյուր տարի ստանձնում է նոր ներկայացուցիչ։
Այս տարի այս միջոցառման պատվավոր ղեկավարի առաքելությանն է արժանացել մեր հայրենակից «Սինոփսիսի» «Solutions Group» գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը։ Նա վերջերս է նշանակվել 50—րդ «Նախագծման ավտոմատացման գիտաժողվի»՝ DAC—ի գլխավոր նախագահ։ Միջոցառումը տեղի կունենա 2013 թ. հունիսի 2—6—ը ԱՄՆ ի Տեխաս նահանգի Օստինի գիտաժողովների համալիրում։ Այս մասին ավելի վաղ հրապարակվել է միջազգային լրատվական կայքերից մեկում, որի կապակցությամբ գլխավոր խմբագիր Նիկոլաս Մոխովը հայտնել է իր կարծիքն առ այն, որ մեր հայրենակցի՝ Երվանդ Զորյանի նման մեծ հարգանք վայելող եւ բարեկիրթ մասնագետի նշանակումը այդ միջոցառման նախագահի պաշտոնում հարգանքի տուրք է միջոցառման 50—ամյա հոբելյանին։ Նա հույս է հայտնել, որ նախագծման եւ ավտոմատացման ոլորտում այս բարձրակարգ համաժողովը, հատկապես նրա նախագահությամբ, անմոռանալի կդառնա եւ իր լավագույն փորձը կփոխանցի բոլոր մասնակիցներին։
Էլեկտրոնային նախագծման ներդրված համակարգերի եւ նախագծման ավտոմատացման ոլորտի համար այս միջոցառումը առանցքային իրադարձություն է, որի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում հանդիպել միմյանց, սովորել եւ հայտնաբերել նոր հետազոտություններ եւ նոր արտադրանք։
Մեր՝ հայաստանյան ՏՏ ընկերություններից լավագույնները եւս անմասն չեն մնում այս միջոցառմանը մասնակցելու իրադարձությունից։
Երվանդ Զորյանի հետ այս իրադարձության շուրջ զրույցի ժամանակ տեղեկացմանք, որ այսօր աշխարհասփյուռ հայության շրջանում կան տաղանդավոր անհատ գիտնականներ, ում եւս հնարավորություն է տրվում իրենց աշխատանքները ներկայացնելու այս պատվավոր խոշորագույն ցուցահանդեսին։ Այսօր բավականաչափ հայեր ընդգրկված են ՏՏ միջազգային կազմակերպություններում եւս, որոնց միջոցով նույնպես նրանք կարողանում են վերհանել իրենց մտավոր կարողությունները եւ վերջին գիտական նորամուծությունները։
«Մեզ հնարավորություն է ընծայվելու միջոցառման մասնակիցների ներկայացրած աշխատանքներից առանձնացնելու լավագույններին։ Բացի ավանդական գիտական աշխատանքներ ներկայացնողներից, միջոցառմանը մասնակցելու են նաեւ մեր կողմից հրավիրվածները՝ կարեւորելով ոլորտում նրանց ունեցած վերջին տեխնոլոգիական ձեռքբերումները։ Արդեն յոթ տարի է, ինչ զբաղվում եմ այս գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներով, եւ այս տարի ինձ բախտ վիճակվեց ստանձնել միջոցառման ղեկավարի գործը։ Ընտրությունը, անշուշտ, մեծ էր, եւ հաշվի առնելով գիտաժողովի հիսնամյա հոբելյանը՝ ավելի խիստ չափորոշիչներ էին դրված թեկնածուների առջեւ։ Նախ կարեւորվում է երկու կարեւորագույն հատկանիշ՝ տվյալ թեկնածուի գիտական մակարդակը լավագույն աշխատանքները միմյանցից զատելու համար եւ կազմակերպչական մեծ ջիղն ու կարողությունը։ Հատկապես այս տարվա գիտաժողովը առանձնանալու է այն առումով, որ ամփոփվելու է 50 տարվա աշխատանքը եւ նախանշվելու է առաջիկա տարիների գործունեությունը։ Այն բավական բարդ գործ է եւ հավելյալ ջանքեր են պահանջվում պատշաճ մակարդակով այն անցկացնելու համար»,– հպարտությամբ ասաց պրն Զորյանը։
Մինչեւ ո՞ւր կհասնի մարդու գիտական մտքի թռիչքը, պրն Զորյանը, թերեւս, կանխատեսումներ չարեց, սակայն վստահեցրեց, որ առաջիկա տարիներին մասնագետների ուշադրությունը բեռեւված կլինի այդ չիպերի հիշողությունների եռապատկմանն ու առավել զորացմանը, ինչպես նաեւ առօրյայում գործածվող տեխնոլոգիական նոր հնարավորությունների ստեղծմանը։ Իսկ Հայաստանյան ՏՏ ոլորտի վերաբերյալ կատարելով իր դիտարկումները, նա հարկ համարեց նշել, որ ներկա կրթական մակարդակը, ստեղծված բարենպաստ միջավայրը, ՏՏ նոր ընկերությունների մուտքը Հայաստան թույլ տվեցին տաղանդավոր մասնագետների ի հայտ բերել, որոնք նաեւ աշխարհում են սփռված։ «Երիտասարդ լավ սերունդ ունենք, որոնք ոլորտում աշխատում եւ դրսեւրում են իրենց գիտական ներուժը IT լուծումներում»,–նշեց Ե. Զորյանը։
Այս տարվա նոյեմբեր ամսին Ե. Զորյանը արժանացել է «Սինոփսիսի» պատվավոր անդամության՝ «Fellow Award 2012» մրցանակին, որը սովորաբար տրվում է տեխնոլոգիական բնագավառում փորձագետի վարպետությամբ օժտված անձանց։ Կոնկրետ մեր հայրենակցի պարագայում մրցանակը նրան շնորհվել է ընկերության տեխնոլոգիական, գիտական եւ հաճախորդների ներգրավման գործում նրա ունեցած նշանակալի ներդրման համար։
Մի քանի օր հետո «Սինոփսիսի» տարեկան հանձնաժողովի ժամանակ այս մասին կհայտարարվի պաշտոնապես։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

05-12-2012





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO