Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Տեսնել, ճանաչել, հասկանալ

Լույս է տեսել «Հայատյացությունը  Ադրբեջանում» գիրքը

«Այս գրքով մենք ցանկանում ենք ցույց տալ այն խնդիրները, որոնք այսօր անհապաղ լուծման կարիք ունեն։ Մինչեւ այդ խնդիրները չլուծվեն, ոչ մի խաղաղ պայմանագիր, Մինսկի խումբ, քաղաքական ակցիա չի կարող ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների համատեղ համագործակցությունը»,– «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ—ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը։
Նա նշեց, որ գիրքը գրելու համար ուսումնասիրել են ադրբեջանական մանկական, ուսումնական, գեղարվեստական գրականությունը, պաշտոնատար անձանց հայտարարությունները։ «Այսինքն, գիրքը կազմել ենք՝ ուսումնասիրելով պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները, ադրբեջանական մամուլը եւ հասարակության շրջանում տարածվող հայատյացության դրսեւորումները»,–ասաց գրքի համահեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Նրա խոսքով, գրքում ներկայացված նյութերը հավաքել են հինգ տարվա ընթացքում՝ ադրբեջանալեզու, ռուսալեզու, անգլալեզու աղբյուրներից. «Աշխատել ենք կոմպլեքսային տեղեկատվություն հավաքել ու պահպանել, քանի որ ադրբեջանցիները հաճախ վերացնում են հետքերը»։
Անժելա Էլիբեգովան նշեց, որ նման գիրք ստեղծելու հիմնական նպատակն այն է, որ հասարակությունները տեսնեն, ճանաչեն, հասկանան, թե ովքեր են ադրբեջանցիները, ում հետ են ուզում նստել մի սեղանի շուրջ եւ խաղաղարար որեւէ ծրագիր մշակել։ «Գիրքն առաջին հերթին երրորդ կողմի հասարակության համար է, Մինսկի խմբի համար է, ով փորձում է առաջ բերել հումանիտար ծրագրեր, որպեսզի հասարակությունների մակարդակով փորձենք որեւէ լուծում գտնել։ Լուծում գտնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում ադրբեջանական հասարակությունում։ Այս գիրքը ցույց է տալիս այդ ամբողջ պատկերը»։
Գիրքը, նրա ներկայացմամբ, բաժանված է երեք մասի՝ պատմական ակնարկ (ինչպես է ադրբեջանցիների ինքնագիտակցությունը զարգացել եւ ձեւավորվել հայերի հետ հակադրման հաշվին), ինչ է կատարվում Ադրբեջանում (սեւ ցուցակներ, արգելել հայերի մուտքը Ադրբեջան, արգելել երեխաներին տալ հայերի անուններ, արգելել հայերի մասին որեւէ դրական խոսք ասել, իսկ ասողներին մեկուսացնել), երեխաների շրջանում տարվող քարոզ։ «Այսօր Ադրբեջանում բացարձակ հայատյացության մեջ են դաստիարակում երեխաներին։ Հայատյացության դրսեւորումներ դասագրքերում, հեքիաթներում, հեռուստատեսությամբ, իսկ երեխաները պաշտպանվելու միջոց չունեն։ Մեր երեխաների կողքին ապրելու են այդ սերնդի ներկայացուցիչները, ինչը մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,–դիտարկում արեց փորձագետը։
Նրա խոսքով, գրքում որեւէ եզրակացություն չեն արել՝ թողնելով, որպեսզի ամեն մեկն ինքը բացահայտի, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ «Մենք այս գրքով նպատակ չենք հետապնդում սերմանել ադրբեջանատյացություն, այլ պարզապես ներկայացրել ենք, թե ինչ է տիրում այդ հասարակության մեջ»,–ասաց Արմինե Ադիբեկյանը, ապա նշեց, որ, ճանաչելով ադրբեջանական կողմին, առաջիկայում կփորձեն, հավանաբար, պատասխան հարված հասցնել։ «Դիմում եմ ադրբեջանցի իմ գործընկերներին, թող շատ ուշադիր կարդան գիրքը եւ եթե որոշեն պատասխան տալ, թող մեր գրքի նման գիրք պատրաստեն, որտեղ ամեն մի օրինակ, դրվագ նշված է համապատասխան աղբյուրով»,–ասաց նա։
Նշենք, որ գիրքը թարգմանվելու է նաեւ անգլերեն։
«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը լույս է տեսել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ։

25-12-2013





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO