Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ է միասնականություն ու համախմբվածություն

Մեկնարկում են Հայոց ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումները

Երեկ տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստը՝ դասախոսական կազմի, վարչական աշխատակիցների եւ ուսանողների մասնակցությամբ։ «Արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը զգացի այն բանից հետո, երբ լսեցի Թուրքիայի նախագահի՝ ցինիզմի ամեն սահմանը գերազանցող քայլի՝ ՀՀ նախագահին ուղարկված Գալիպոլիի ճակատամարտի 100—ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու հրավերի մասին,–իր ելույթում նշեց բուհի ռեկտոր, գիտխորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը։–Ես հասկացա, որ մեր ժողովրդին այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է միասնականություն ու համախմբվածություն, քանի որ մեր դարավոր թշնամին տարեցտարի կատարելագործում է դիվանագիտական պայքարի իր միջոցները։ Հետեւաբար անհրաժեշտ է բարձր մակարդակով կազմակերպել ցեղասպանությանը նվիրված միջոցառումները թե՛ Հայաստանում, թե՛ համայն աշխարհում՝ մի կողմ դնելով բոլոր հակասությունները, անձնական շահերն ու բախումները»։ Բուհի ռեկտորը մասնակիցներին ներկայացրեց Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումների ցանկը, որոնք կանցկացվեն համալսարանում առաջիկայում։ Նախ՝ ապրիլի 22—23—ը կկազմակերպվի միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» թեմայով, որին կմասնակցեն ոչ միայն հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, այլեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ֆրանսիայի, ԱՄՆ—ի, Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ուրուգվայի, Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Շվեդիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Թուրքիայի եւ այլ երկրների բուհերի ներկայացուցիչներ։ Մինչեւ հունվարի 30—ը կձեւավորվի գիտաժողովի կազմկոմիտե՝ նրանում ընդգրկելով նաեւ արտասահմանյան բուհերի եւ դեսպանատների ներկայացուցիչների։ (Նախատեսվում է գիտաժողովում ներգրավել նաեւ համալսարանի այն ուսանողներին, ովքեր մասնակցում են «Հայասպետ» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին։ Ի դեպ, նշյալ խաղի ապրիլյան թողարկումները եւս նվիրված կլինեն ցեղասպանության 100—ամյակին)։ Համալսարանի ղեկավարությունը կհոգա հրավիրյալների կացարանի խնդիրը եւ չորս օր կհյուրընկալի տարբեր երկրների՝ գիտաժողովին մասնակցողներին։ Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով։
Հյուսիսային համալսարանն առաջիններից մեկն է, որ արդեն իսկ նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարել Հայոց ցեղասպանության 100—ամյակը նշելու ուղղությամբ։ Շուտով համալսարանի ճակատային հատվածում կփակցվի մեծ ցուցապաստառը՝ «Ցեղասպանություն—100. հիշում եմ եւ պահանջում» վերտառությամբ, որը կլուսավորվի նաեւ գիշերային ժամերին՝ ամեն պահ հիշեցնելով հայի անմեռ մորմոքի մասին։ Բ. Մակիչյանը նշեց նաեւ, որ Մեծ եղեռնի 100–ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում բուհում իրականացվում է սիրիահայերի անվճար կրթություն, եւ տարբեր ֆակուլտետներում արդեն իսկ սովորում են ուսանողներ Սիրիայից՝ նշյալ սկզբունքով։
Բուհի ռեկտորը կոչ արեց բոլոր ներկաներին՝ ակտիվորեն մասնակցել հիշատակված միջոցառումներին, համախմբվել եւ ներկայացնել նոր առաջարկներ՝ միջոցառումների ցանկը առավել հարստացնելու համար։
Ինչպես տեղեկացնում են բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Բ. Մակիչյանը գիտխորհրդում հայտնել է նաեւ համալսարանի հիմնադիրների՝ բուհը որպես հիմնադրամ վերակազմավորելու որոշման վերաբերյալ։ Համապատասխան դիմումն ուղարկված է ԿԳ նախարարին եւ ակնկալվում է դրական պատասխան։

20-01-2015





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO