Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հյուսիսային համալսարանը՝ թումանյանական ավանդների կրող

Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը բուհի հիմնադրման օրվանից իր առաջնահերթ խնդիրներից է համարել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունն ու կյանքի հիշարժան դրվագները նոր սերնդին հասու դարձնելը, թումանյանական ոգով կրթելն ու դաստիարակելը։ Ուստի Մեծ լոռեցու ծննդյան օրը նշելը օրացուցային հերթական իրադարձություն չէ համալսարանականների համար։
Երեկ Հ. Թումանյանի ծննդյան օրվա առթիվ բուհի ղեկավարությունը, ուսանողադասախոսական կազմն ու բազմաթիվ հյուրեր ծաղկեպսակ դրեցին գրողի հուշարձանին։ Ողջունելով ներկաներին՝ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց, որ նախորդ տարի գրողի ծննդյան 145—ամյակի առթիվ հայտարարվել էր թումանյանական տարի, որի ընթացքում բուհում իրականացվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, շարադրության, կերպարվեստի մրցույթներ, գիտաժողովի նյութերի հրապարակում եւ այլն. «Ամփոփելով թումանյանական տարին՝ հպարտությամբ կարող ենք նշել, որ մենք արեցինք ամեն ինչ մեծ գրողի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները հանրությանը առավել ճանաչելի դարձնելու համար»։
Միջոցառմանը մասնակցում էին ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը, թումանյանագետ, բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանը, «Լոռվա ձոր» ՀԿ նախագահ Ս. Երիցյանը, քաղաքագետ Ա. Պապյանը, «Կրթություն» թերթի խմբագիր Գ. Մինասյանը եւ այլք։ Ելույթ ունեցողները ջերմությամբ բնութագրեցին մեծ գրողի մարդկային կերպարն ու ազգանվեր գործունեությունը։ Էդ. Միլիտոնյանը նշեց. «Մեծ պարգեւ է ունենալ նման գրողի։ Թումանյանը մեզանում սերմանեց գրողական համահավաք գիտակցություն, եւ մենք պետք է շարունակենք այդ ոգին՝ դասեր քաղելով նրանից»։ Միջոցառման ավարտին Բ. Մակիչյանը Թումանյանի 145—ամյակի հուշամեդալով պարգեւատրեց Կ. Հարությունյանին, Էդ. Միլիտոնյանին, գրող Ս. Մուրադյանին։ Հուշամեդալը բուհի կողմից տրվում է Հյուսիսային համալսարանում թումանյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության եւ աջակցության, ինչպես նաեւ թումանյանական ոգով գործունեություն ծավալելու համար։
Չանտեսելով օրվա կարեւոր խորհուրդը՝ մասնակիցները գրքեր նվիրեցին միմյանց։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

20-02-2015





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO