Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բուհական կենսագրության եւս մեկ փուլ

Ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումների 100 օրը Հյուսիսային համալսարանում

Հյուսիսային համալսարանը հանրապետությունում առաջիններից մեկը ձեռնամուխ եղավ Հայոց մեծ եղեռնի 100—ամյա տարելիցին նվիրված միջոցառումների իրականացմանը։ Դեռեւս 2015թ. հունվարի 19—ին գիտխորհրդի արտահերթ նիստում ընդունված՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց մեծ եղեռնի 100—ամյակին նվիրված միջոցառումների՝ 16 կետից բաղկացած պլանն ամբողջությամբ կատարվել է, որի ամփոփումն էր ապրիլի 29—ին տեղի ունեցած ուսանողական գիտաժողովը։ Գիտխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց նաեւ «G—100» ծրագիրը։
Ինչպես նշեց ռեկտոր Բորիս Մակիչյանը, այն նպատակ է հետապնդում արտասահմանյան երկրների բուհերից ուսանողներ ներգրավելու միջոցով մեր պահանջը ավելի լայն լսարանի ներկայացնելու։ Ծրագրի այս կետի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչած արտասահմանյան երկրների քաղաքացիները Հյուսիսային համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթություն կստանան սահմանված վարձի 50 տոկոս զեղչով։ Նրանք կարժանանան անվճար կրթության իրավունքի կամ անվանական կրթաթոշակների՝ նախապատվելի պայմաններով, իսկ սիրիահայերի կրթությունը բուհում կկազմակերպվի անվճար հիմունքներով։
Բուհի համար չափազանց կարեւոր այս գիտխորհրդի ժամանակ ընդունելով «G—100» ծրագիրը՝ Հյուսիսային համալսարանի խորհուրդը միաժամանակ դիմել է հանրապետության բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին՝ միասնության, համերաշխության ու համախբվածության կոչով։ Խորհրդի համոզմամբ՝ ցեղասպանության 100—ամյակը հավուր պատշաճի նշելը բոլորիս պատասխանատվության գործն է, միջազգային մակարդակով ցեղասպանության ճանաչման բարձր մակարդակ ապահովելու դեպքում ապագա սերունդները հնարավորություն կունենան Թուրքիային փոխհատուցման առավել խիստ պահանջներ ներկայացնել։ Եվ այդ հիմնավորմամբ էլ Հյուսիսային համալսարանի գիտխորհուրդը պահանջ ու հորդոր է ներկայացրել քաղաքական ուժերին՝ մինչեւ 2015 թվականի ապրիլի 24—ը իրենց հետաքրքրությունները Ազատության հրապարակից տեղափոխել Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշարձան եւ միջազգային տարբեր հարթակներ։
Հյուսիսային համալսարանը 100—օրյա ժամկետում իրականացրել է տարաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներ, որոնց ընթացքում հանրությանն են ներկայացվել նորարարական ծրագրեր՝ միտված մեր ժողովրդի միասնությանն ու երկրի հզորացմանը։
Նախ հիշատակության է արժանի այն, որ դեռեւս փետրվարի սկզբին համալսարանի դիմապակուն փակցվեց Հայոց մեծ եղեռնի 100—ամյակը խորհրդանշող ցուցապաստառ, որին հետեւեց մեկ այլ նախաձեռնություն. Հայոց ցեղասպանությունն ընդունած 23 բարեկամ երկրների պետական դրոշները փակցվեցին բուհի ճակատային հատվածին՝ ի նշան երախտագիտության այն երկրներին, որոնք համարձակորեն իրերը կոչել են իրենց անուններով։ Ի դեպ, այդ օրերին Երեւան այցելած Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավորներից մեկը իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցի քննարկման ժամանակ հիշատակել է Հյուսիսային համալսարանի կողմից բարեկամ երկրների նկատմամբ հարգանքի եւ մեծարման վերոնշյալ դրսեւորման մասին։
Ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ ու դասախոսներ՝ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ, հունվարի 27—ին հայոց բանակի կազմավորման 23—ամյակի առթիվ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության 5—րդ բանակային կորպուս, հանդիպեցին զինծառայողների եւ սպայական կազմի հետ։ Երեսուն հոգուց բաղկացած պատվիրակությունը հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեց՝ շփվելով զինծառայողների, սպայական կազմի հետ։ Բուհի ուսխորհուրդը զորամասում կազմակերպեց հայոց բանակին նվիրված միջոցառում, որի ընթացքում խոսվեց մեր բանակի անցած ուղու, նրա փառավոր հաղթանակների մասին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների հաղթահարման մասին զինծառայողների համար դասախոսություն կարդաց համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը։ Զինվորների հետ հանդիպման ժամանակ ռեկտոր Բորիս Մակիչյանը հանդես եկավ հետաքրքիր առաջարկությամբ, այն է՝ զինված ուժերում նույնպես ներդնել կրեդիտային համակարգ, որի արդյունքներով եւ ծառայությունը գերազանց ավարտած զորացրվածները Հյուսիսային համալսարան կընդունվեն անվճար, իսկ մյուսները՝ 30 տոկոս զեղչով։ Ուսումնառության ընթացքում բանակից զորացրվածները կօգտվեն բազմաթիվ արտոնություններից՝ անվճար ուսուցում, անվանական կրթաթոշակներ եւ այլն։ Հավելենք նաեւ, որ բուհը պատրաստում է պայմանագրի նախագիծ, որով առավել կսերտացվեն բանակի հետ կապերը, իսկ զորացրված երիտասարդներին կհատկացվեն ավելի շատ արտոնություններ։
Նույն զորամասում մեկ այլ հանդիպում էլ տեղի ունեցավ ապրիլի 17—ին։ Ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված այս միջոցառմանը Հյուսիսային համալսարանի ուսանողները վաղուց էին պատրաստվում։ 15 հոգուց կազմված ստեղծագործական խումբը ներդրեց բոլոր ջանքերը՝ մեր պատմության դասերը ներկաներին փոխանցելու, նաեւ ոգեւորելու համար։ Գրական—գեղարվեստական կոմպոզիցիայի հիմքում ընկած էին Պ. Սեւակի, Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի՝ ցեղասպանության թեմայով ստեղծագործությունները, ինչպես նաեւ թեմային առնչվող երգեր։
Փետրվարի 19—ին տեղի ունեցավ միջոցառում Հովհաննես Թումանյանի ծննդյան 146—ամյակի առթիվ։ Բուհի ղեկավարությունը, ուսանողադասախոսական կազմն ու բազմաթիվ հյուրեր ծաղկեպսակ դրեցին մեծ գրողի հուշարձանին։ Միջոցառմանը մասնակցում էին ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը, ճանաչված թումանյանագետ, բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանը, «Լոռվա ձոր» ՀԿ նախագահ Ս. Երիցյանը, դիվանագետ, հասարակական գործիչ Ա. Պապյանը, գրող Ս. Մուրադյանը, «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գ. Մինասյանը եւ այլք։ Միջոցառման ավարտին Բ. Մակիչյանը Թումանյանի հուշամեդալով պարգեւատրեց ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանին, Ա.  Պապյանին, Էդ. Միլիտոնյանին եւ Ս. Մուրադյանին։ Հուշամեդալը բուհի կողմից տրվում է Հյուսիսային համալսարանում թումանյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության եւ աջակցության, ինչպես նաեւ թումանյանական ոգով գործունեություն ծավալելու համար։ Չանտեսելով օրվա կարեւոր խորհուրդը՝ մասնակիցները գրքեր նվիրեցին միմյանց։
Հետաքրքիր ու արդյունավետ էր նաեւ փետրվարի 24—ին Հյուսիսային համալսարանի ուսանողների ու դասախոսների մասնակցությունը Ազգային ժողովի հերթական նիստին ու «բաց դասին»։ Համալսարանականները՝ Բորիս Մակիչյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաեւ պատմեցին ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին։ Այստեղ Բորիս Մակիչյանը մեկ անգամ եւս նշեց բուհի՝ օտարերկրացի ուսանողներին 50 տոկոս զեղչով ուսման հնարավորություն տալու նախաձեռնության մասին, ինչը դրական գնահատվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից։
Հայոց ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում փետրվարի 25—ին Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150—ամյակի առթիվ ուսանողական խորհուրդը այցելեց մեծ զորավարի թանգարան եւ ծաղկեպսակ դրեց նրա հուշարձանին։ Բուհի ռեկտորն ու ուսանողները հիացմունքով շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով մեծ զորավարի կյանքի հիշարժան էջերին։
Հյուսիսային համալսարանի կենսագրության մեջ առավել ուշագրավ էր այն, որ հանրապետության լավագույն 9 բուհերի շարքում Հյուսիսային համալսարանի 11 ուսանողից բաղկացած թիմը մարտի 1—ին հաղթող ճանաչվեց Հայոց ցեղասպանության 100—ամյակին նվիրված «Հայ ասպետ» հեռուստամրցույթի կիսաեզրափակիչ փուլում եւ Երեւանի պետական համալսարանի եւ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի թիմերի հետ դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը մրցույթի առաջին փուլի հաղթող 11 ուսանողներին պարգեւատրեց 100000—ական դրամով, իսկ նրանց դասախոսները պարգեւատրվեցին շնորհակալագրերով։ Պարգեւատրման արարողությունը հեռարձակվեց հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ նյութեր հրապարակվեցին մամուլի էջերում։
Անմոռանալի է նաեւ ապրիլի 20—ին ուսանողական խորհրդի կազմակերպած բարեգործական ակցիան, որի շրջանակներում համաքաղաքացիներին բաժանվեց Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկները՝ նպատակ ունենալով այն ավելի մատչելի դարձնել մեր համաքաղաքացիներին։
Միջոցառումների շարքում գլխավորը ապրիլի 21—ին Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցած միջազգային գիտաժողովն էր՝ «Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» վերտառությամբ։ Գիտաժողովի լիագումար նիստերում եւ բաժանմունքներում ներկայացվեցին 100—ից ավելի զեկուցումներ, այդ թվում շուրջ 60—ը արտասահմանյան երկրների բուհերի ներկայացուցիչների կողմից։ Գիտաժողովի լիագումար նիստում ողջույնի խոսքով ու զեկուցումներով հանդես եկածների թվում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հանրային խորհրդի կրթության ենթահանձնաժողովի նախագահ Կարինե Թումանյանը, ճանաչված գիտնականներ ու գիտության կազմակերպիչներ, այդ թվում՝ ՌԴ տարբեր կրթական կենտրոններից պրոֆեսորներ Պյոտր Պետրին, Էռնեստ Գրիգորյանը, Վիտալի Կաֆտանը, Քաջիկ Օհանյանը, Ստանիսլավ Բոյկոն եւ ուրիշներ։
Ապրիլի 22—ին միջազգային գիտաժողովը շարունակվեց մասնագիտական բաժանմունքներում, որոնցում հնչեց շուրջ 90 զեկույց։
Գիտաժողովի արտասահմանյան մի շարք մասնակիցներ պարգեւատրվեցին Հյուսիսային համալսարանի շնորհակալագրերով, որոնք նրանց հանձնվեցին հանդիսավոր պայմաններում։ Միջազգային գիտաժողովի վերաբերյալ ապրիլի 21—ին տեսանյութեր են հեռարձակվել բազմաթիվ հեռուստաալիքներով։
Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն ամփոփվեցին ապրիլի 29—ին՝ ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված գիտաժողովով։
Հյուսիսային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը, առավել ակտիվացնելով իր գործունեությունը, այսուհետեւ պարբերաբար կկազմակերպի ուսանողական գիտաժողովներ, որոնցում կներգրավվեն ինչպես համալսարանի, այնպես էլ տարբեր բուհերի ուսանողներ։ Իսկ ապրիլի 29—ին տեղի ունեցած «Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները ուսանողության աչքերով» խորագրով ուսանողական գիտաժողովին՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100—ամյակին, հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան այն ուսանողները, ովքեր ներգրավված էին «Հայ ասպետ» մրցախաղում եւ ցեղասպանությանն առնչվող հսկայածավալ նյութ էին ուսումնասիրել։ Ի դեպ, ուսանողների գիտական հոդվածները տեղ կգտնեն միջազգային գիտաժողովի ժողովածուում։ Պատրաստվում է նաեւ տեսաֆիլմ՝ «Ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումների 100 օրը Հյուսիսային համալսարանում» խորագրով։
Այսպիսով, ավարտվեց Հյուսիսային համալսարանի կենսագրության մի հիշարժան փուլ եւս։ Ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումները նման բարձր մակարդակով կազմակերպելը վկայում է այն մասին, որ բուհը բազում թելերով կապված է ազգային ու համամարդկային խնդիրներին եւ իր գործունեությամբ նպաստում է մեր հասարակության առաջընթացին։
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

29-05-2015





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO