«Սանահինի համալսարան—1050» հոբելյանին՝ միջազգային հնչեղություն Այս տարի մի շարք միջոցառումներով հավուր պատշաճի կնշվի Սանահինի հնագույն համալսարանի ստեղծման 1050—ամյակը, կարվի ամեն հնարավորը՝ հոբելյանին հաղորդելու միջազգային հնչեղություն։ Պատմությունից հայտնի է հայոց հնագույն բարձրագույն ուսումնական հաստատություն Սանահինի համալսարանը, որը հիմնվել է վանական համանուն համալիրում 966թ. Աշոտ Գ Ողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու ջանքերով։ Այն միջնադարյան Հայաստանի ամենահին ու նշանավոր ուսումնական եւ գրչության բարձրակարգ մի հաստատություն դարձավ, ուր դասավանդել են ժամանակի հայտնի հոգեւորականները, գիտնական վարդապետներ։ Հոգեւորի հետ դասավանդվել են աշխարհիկ գիտելիքներ։ Մի քանի տարի առաջ Երեւանի Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը հանդես բերեց հնամենի համալսարանի 1050–ամյակը 2016թ. շուքով նշելու նախաձեռնություն։ Համալսարանում եւ նրա Ալավերդու մասնաճյուղում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, մամուլում, հրապարակային հանդիպումներում նախաձեռնության հեղինակները հանդես եկան հոդվածներով, հաղորդումներով։ Մոտեցել են խոսքը գործի վերածելու օրերը, եւ նախաձեռնող խմբի անդամները, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ, անելիքներն ի մի բերելու նպատակով հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ։ Ներկա էին նաեւ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ԳԿՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Մինաս Սայադյանը, մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, ուրիշներ։ Քննարկման ընթացքում եղան բազմաթիվ առաջարկություններ նշանավոր կրթօջախի հոբելյանը արժանվույնս նշելու, դրանում հնարավորինս առավել շատ ուսումնական, գիտական հաստատություններ ներառելու, համալսարանի դերն ու նշանակությունը հանրությանը իրազեկելու համար։ Մասնակիցները, կարեւորելով հայ միջնադարյան կրթօջախի նշանակալի դերը համամարդկային կրթական համակարգում, համակարծիք էին, որ իրադարձությանը պետք է հաղորդել միջազգային հնչեղություն, հոբելյանական միջոցառումներին անհրաժեշտ է հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի ներկայացուցիչներին, հանրապետական միջոցառումներից բացի, կազմակերպել նաեւ միջազգային գիտաժողովներ։ Նախաձեռնող խումբը առաջիկա օրերին կազմելու է հոբելյանական միջոցառումների ծավալուն ծրագիր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստացավ այն ներկայացնել ՀՀ վարչապետին՝ հոբելյանական միջոցառումների իրականացման կառավարական հանձնաժողով կազմավորելու նպատակով։ Իսկ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանը հանձնարարեց նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական դպրոցներում հատկացնել Սանահինի համալսարանին նվիրված լրացուցիչ դասաժամեր եւ կազմակերպել գիտաուսումնական միջոցառումներ։ Հանդիպումում որոշվեց «Սանահինի համալսարան—1050» հոբելյանական եզրափակիչ միջոցառումն անցկացնել հոկտեմբերին։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
08-04-2016
|

փակել >>
|