Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հյուսիսային համալսարանի կրթական հետքը

Հյուսիսային համալսարանում երեկ տեղի ունեցավ «21—րդ դարի մարտահրավերները եւ 20—ամյա Հյուսիսային համալսարանի դիմակայության ուշագրավ էջերը» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին կրթությանն ու գիտության առնչվող հարցեր, անդրադարձ արվեց կրթության ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերներին, հայտնում են Հյուսիսային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Իր խոսքում նախարարը նշեց, որ իրեն նախ եւ առաջ հետաքրքրել է գիտխորհրդի նիստի խորագիրը, քանի որ ներկայումս ողջ կրթական համակարգը ստիպված է դիմակայել մի շարք մարտահրավերների, եւ պետք է ընդունել, որ այն ոչ միայն կրթական ծառայություններ պետք է մատուցի, այլեւ ձեւավորի սեփական ուժերին ապավինող, հասարակության խնդիրներով ապրող քաղաքացիներ։ Լ. Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ «պետական» եւ «ոչ պետական բուհեր» հասկացություններին, նշելով, որ նոր օրենքով բուհի կարգավիճակը պետք է որոշվի իր հիմնադիրներով եւ առաքելությամբ։ Այսինքն, եթե տվյալ կրթօջախը չի հստակեցրել իր առաքելությունը, իր առջեւ դրված խնդիրները, այդ դեպքում դժվար է խոսել բուհի կայացածության մասին։ ԿԳ նախարարը բարձր գնահատեց նաեւ կրթության ոլորտում Հյուսիսային համալսարանի ունեցած դերակատարումը՝ նշելով, որ գործունեության քսան տարիների ընթացքում բուհը կայացել է նաեւ ռեկտոր Բորիս Մակիչյանի նախաձեռնողականության, հասարակական խնդիրներին ակտիվորեն արձագանքելու, ուսանողներին հայրենասիրական ոգով դաստիարակելու շնորհիվ։ «Պետք է նշել, որ Հյուսիսային համալսարանն ունի իր հետքը մեր երկրի կյանքում»,–հավելեց Լեւոն Մկրտչյանը։
Ռեկտոր Բորիս Մակիչյանն իր ելույթում անդրադարձավ Հյուսիսային համալսարանի 20—ամյա գործունեության ուշագրավ էջերին, այն խնդիրներին, որոնք ծառացած են բուհի առջեւ, եւ նախանշեց դրանք լուծելու ուղիները։ Նա մասնավորապես նշեց այն ձեռքբերումները, որոնց շնորհիվ բուհն առաջատարներից մեկն է մեր կրթական կամակարգում. «Հյուսիսային համալսարանը հաջողություններ է արձանագրել բազմաթիվ ոլորտներում։ Մասնավորապես, այն հանրապետության միակ բուհն էր, որի հենց առաջին տարվա շրջանավարտները մասնակցեցին պետհավատարմագրման գործընթացի ամփոփիչ ատեստավորումներին եւ 2001 թ. ստացան պետական նմուշի դիպլոմներ։ Հյուսիսայինը նաեւ ՀՀ—ում միակ ոչ պետական բուհն է, որն այդ տարիներին շարունակ ընդգրկվել է ՀՀ խոշոր եւ բարեխիղճ հարկատուների ցանկում։ Հանրապետության գիտակրթական ոլորտում համալսարանը թումանյանագիտության առաջատարն է։ Շնորհիվ բուհի նոր «Վերնատան», որի շուրջ համախմբվել են մեր լավագույն գիտնականները, կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ եւ գիտաժողովներ, որոնց շնորհիվ բացահայտվել եւ հանրությանն են ներկայացվել մեծ գրողի կյանքի եւ ստեղծագրության հիշարժան էջերը»։ Ռեկտորի խոսքով, Հայոց ցեղասպանության 100—ամյակի միջոցառումների բովանդակության առանձնահատկությունների ու հանրայնացման առումով եւս բուհն առաջատար է։
«Հայոց ցեղասպանության 100—ամյակին նվիրված միջոցառումների 100 օրը Հյուսիսային համալսարանում» ծրագրի իրականացման համար համալսարանը տրամադրել է շուրջ 5 մլն դրամ։ Իսկ վերջերս լույս է տեսել 2015—ին գումարված «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի 530 էջանոց ժողովածուն։ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում խիստ կարեւորվում է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը։ Ստեղծվել է «Մարդասիրությունն ընդդեմ ցեղասպանության» միջազգային բուհական կենտրոնը, որի կազմում առաջին հերթին ընդգրկվում են Ցեղասպանությունը ճանաչած երկրների բուհերը»։
Այնուհետեւ հրապարակվեց Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20—ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը։
Գիտխորհրդի նիստը ամփոփվեց երկու՝ «Տնտեսության զարգացման հիմնախնդիրները ՀՀ անկախության 25—ամյակի շեմին» միջբուհական եւ «Հայաստանի Հանրապետության անկախ պետականության զարգացման հեռանկարները ուսանողների աչքերով» ուսանողական գիտաժողովներով։

01-06-2016





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO