Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթօջախը մրցակցային գիտելիքներ է տալիս

Հյուսիսային համալսարանը նշել է բուհի օրը

Ավանդույթի համաձայն, Երեւանի Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված բուհի հիմնադրման օրվան։ Առկա եւ հեռակա ուսուցման բակալավրիատի եւ մագիստրատուրայի գերազանցության եւ սովորական ավարտական վկայականներ հանձնվեցին 2015—16թթ. ուստարվա շրջանավարտներին, ամփոփվեց ուսումնական տարին, ի մի բերվեցին կատարված աշխատանքները, պարգեւատրվեցին այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր իրենց աշխատանքով եւ ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը։
Ողջույնի խոսքում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց. «Կանաչ ճանապարհ ենք մաղթում բոլոր շրջանավարտներին։ Դուք այստեղ գիտելիքներին զուգահեռ ստացել եք նաեւ ձեր դասախոսների հոգատար վերաբերմունքը, նրանք ձեզ նվիրվածության ու մարդկայնության դասեր են տվել, որը եւս կարեւոր է։
Մեր շրջանավարտները այս տարիների ընթացքում եղել են մեր լավագույն այցեքարտը, քանի որ բոլոր ոլորտներում իրենց դրսեւորել են մասնագիտական բարձր որակներով ու հմտություններով։
Նոր ուսումնական տարվանից բուհը մի շարք արդիական մասնագիտությունների գծով լիցենզիա է ստացել, իրականացվում է նաեւ ասպիրանտական կրթություն «Հայ դասական գրականություն», «Ֆինանսներ եւ հաշվապահական հաշվառում», «Դատական իրավունք» մասնագիտություններով։ Այս ուսումնական տարում լույս է տեսել «Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, որում ավելի քան 70 հոդվածների հեղինակները օտարերկրյա բուհերի գիտնականներ են։ Հյուսիսային համալսարանը շարունակում է առաջատարը լինել թումանյանագիտության զարգացման ոլորտում, իսկ համալսարանի «Մարդասիրությունն ընդդեմ ցեղասպանության» միջբուհական նորաստեղծ կենտրոնն իր շուրջը կհամախմբի ցեղասպանությունների դեմ պայքարող առաջադեմ մտավորականների, աշխարհի տարբեր բուհերի գիտնականների՝ դառնալով նաեւ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ծավալող կառույցներից մեկը։ Այն, որ բուհի անցած քսան տարիները եղել են զարգացման, կայացման ժամանակաշրջան, համոզվում ենք՝ ուրախությամբ հետեւելով մեր ուսանողների ու շրջանավարտների հաջողություններին, բուհում իրականացվող նորարարական ծրագրերին, հասարակական կյանքին մեր ակտիվ մասնակցությանը եւ, վերջապես, մեր հրաշալի կոլեկտիվի ինքնամոռաց աշխատանքին»։
«Դուք ձեռք եք բերել մրցակցային գիտելիքներ եւ որպես մասնագետներ կարող եք լուրջ մրցակիցներ լինել ոչ միայն Հայաստանի աշխատաշուկայում, այլեւ միջազգային ասպարեզում,–ներկաներին ողջունելով՝ նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, որը 2015—2016 ուսումնական տարում բուհի «Լրագրություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր։–Համոզված եղեք, որ «պետական» եւ «մասնավոր բուհ» հասկացություններն անտեսվելու են հենց այն պահին, երբ դուք գործնականում կիրառեք այն գիտելիքները, որոնք ձեռք եք բերել Հյուսիսային համալսարանում։ Ես այստեղ նկատեցի նաեւ դասախոսական եւ վարչական կազմի չափազանց ուշադիր ու հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ, ինչի շնորհիվ բուհն իսկապես մի մեծ ու համախմբված ընտանիքի է նմանվում»։
Ողջույնի եւ շնորհակալական խոսքերով հանդես եկան նաեւ շրջանավարտները՝ խոստանալով ուսումնառության տարիներին ձեռք բերված գիտելիքները ներդնել ի նպաստ հայրենիքի հզորացման։
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

22-07-2016





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO