Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Սանահինի համալսարանի կրթական ավանդույթները

Լրանում է Սանահինի համալսարանի 1050—ամյակը, որին նվիրված բազմաբնույթ միջոցառումների, նոյեմբերին կայանալիք միջազգային գիտաժողովի կազմակերպիչն ու նախաձեռնողն է Հյուսիսային համալսարանը։ Ծրագրի շրջանակներում օրերս նախաձեռնող խումբը եղավ Ալավերդի քաղաքում, հանդիպեց քաղաքապետի, տեղի մտավորականության եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցեր, առաջարկվեցին տարբերակներ՝ տարածաշրջանի բնակչությանը Սանահինի 1050—ամյակի միջոցառումներին ներգրավելու համար։ Մասնակիցները Հյուսիսային համալսարանի Ալավերդիի «Թումանյան» բաժանմունքում փակցրեցին Սանահինի համալսարանի մեծ ցուցապաստառը։
Խոսելով միջնադարյան մեծագույն կրթօջախի մասին՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշեց. «Ինձ միշտ հիացրել ու զարմացրել է հայ ժողովրդի մի յուրահատուկ գիծ՝ հակառակ բոլոր փորձությունների, աղետների, պատերազմների, օտարերկրյա զավթիչների նվաճողական քաղաքականության, նույնիսկ ցեղասպանության, մեր ազգը անմարելի տենչ է ունեցել գիտության ու կրթության նկատմամբ՝ օգտագործելով յուրաքանչյուր հարմար ու անհարմար պահ՝ սովորելու, կրթվելու, զարգանալու, համաշխարհային քաղաքակրթության գանձարանը հարստացնելու համար»։
Ռեկտորը անդրադարձավ արտասահմանյան մի կազմակերպության ուսումնասիրության արդյունքներին, որոնց համաձայն՝ Հայաստանում գիտությամբ զբաղվողների թիվը բնակչության թվի համեմատ մի քանի անգամ մեծ է, քան որեւէ այլ երկրում, այն դեպքում, երբ մեր գիտնականները շատ ավելի ցածր են վարձատրվում։ Ըստ նրա, պատասխանը թերեւս պետք է փնտրել մեր ազգի գենետիկ կոդի մեջ, ոգին ու միտքը նյութից վեր դասելու նրա «տարօրինակ» բնույթի մեջ, ինչի շնորհիվ մենք այսօր կարող ենք հպարտորեն խոսել դեռեւս միջնադարում հիմնադրված Սանահինի, Գլաձորի, Տաթեւի եւ այլ համալսարանների մասին (ի դեպ, Սանահինի համալսարանը հիմնադրվել է Օքսֆորդի համալսարանից 130 տարի առաջ)։
Բ. Մակիչյանի խոսքով, եթե Երեւանի պետական համալսարանը, որը Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված առաջին բուհն է, իր գործունեությամբ էապես նպաստել է Խորհրդային Հայաստանի գիտության եւ տնտեսության զարգացմանը՝ կոչվելով մայր բուհ, ապա Սանահինի համալսարանը, որը ստեղծվել է 10—րդ դարում եւ միջնադարյան Հայաստանի բուհական համակարգի առաջնեկն է եւ եվրասիական տարածաշրջանում հիմնադրված առաջին համալսարանը (966թ.), իրավամբ պետք է կոչվի եվրասիական տարածաշրջանի բուհական համակարգի առաջնեկ։
«Սանահինի համալսարանի 1050—ամյակի հանդիսությունների ընթացքում, որոնք տեղի կունենան 2016 թ. նոյեմբերին մեր նախաձեռնությամբ ու ջանքերով, կհամատեղենք մեր ուժերը՝ իրագործելու հայրենահզորացմանը միտված ծրագրերը՝ համալսարանական երկիր Հայաստանը՝ կրթության բարձր որակով, ուսուցման մատչելիությամբ գրավիչ դարձելով նաեւ արտասահմանյան քաղաքացիների համար»,–նշեց նա։
Ըստ այդմ՝ Բ. Մակիչյանի առաջարկություններից մեկն ուղղված է «Լույս» հիմնադրամին եւ նմանատիպ այլ կազմակերպություններին՝ արտասահմանյան լավագույն բուհերում մեր տաղանդավոր ուսանողների կրթությունը կազմակերպելուն զուգահեռ, վերապատրաստման գործուղել երիտասարդ դասախոսների, որոնք ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կներդնեն մեր բուհական համակարգում։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

24-09-2016





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO