Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ունենք մեր փիլիսոփայական դպրոցը

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Գեւորգ Բրուտյանի 90–ամյակին

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Կյանքը եւ փիլիսոփայությունը» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանի ծննդյան 90—ամյակին։
ՀՊՄՀ—ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց գիտնական—փիլիսոփայի ավանդը ինչպես համալսարանում, այնպես էլ փիլիսոփայական գիտության մեջ. «Մեծանուն գիտնականի 5 տարվա գործունեությունը սերտորեն կապված է մանկավարժական համալսարանի հետ, ինչը նոր նվաճումներ բերեց նրան մանկավարժական գործունեության եւ գիտական ասպարեզում»։
Ներկայացնելով Գեւորգ Բրուտյանի գիտական նախաձեռնությունները՝ ինստիտուտի հիմնումից մինչեւ միջազգային գիտաժողովների կազմակերպում, ռեկտորը հատկապես առանձնացրեց «Իմաստություն» գիտական հանդեսի ստեղծումը, որը վերջերս գրանցվել է միջազգային գիտաչափական շտեմարաններում. «Այն մեծ ձեռքբերում է ոչ միայն բուհի, այլեւ մեր երկրի համար, քանի որ հումանիտար ասպարեզում կա ընդամենը 2 նման ամսագիր»։
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորեց համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականին պատվելու համար կազմակերպված միջազգային գիտաժողովը՝ նշելով. «Պետությունները գոյատեւում եւ հասարակությունները զարգանում են կոնկրետ մարդկանց շնորհիվ, որոնք տարբեր ոլորտներում ստանձնում են առաջնորդի դերը։ Ողջ աշխարհում փիլիսոփայական միտքը կարեւոր է երկրի, ժողովրդի տեսակետների պահպանման համար»։
«Նա ապրեց մեծ, երկար, լեցուն ու հաջողված կյանք, քանի որ կարողացավ զբաղվել իր սիրելի գործով եւ ստեղծել դպրոց, որի նվաճումները հայտնի են ողջ աշխարհում։ Նա շատ էր կարեւորում, որ իր դպրոցի գիտական նվաճումները դուրս գան հայրենիքի սահմաններից եւ ներկայացվեն միջազգային հանրության դատին ու գնահատականին»,–նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու կարեւորեց Գեւորգ Բրուտյանի գործունեությունը ոչ միայն որպես փիլիսոփայի, այլեւ մանկավարժի ու հետազոտողի։
Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Հանս Կյոխլերը ներկայացրեց «Փիլիսոփայություն եւ ժողովրդավարական նախապաշարմունք» թեմայով դասախոսությունը։
Անդրադարձ կատարելով Իմանուիլ Կանտի եւ Ժան Ժակ Ռուսոյի փիլիսոփայական ուսմունքներին՝ բանախոսն ընդգծեց, որ մարդու կամքը չի կարող գործադրվել հատուկ իշխանություն ունեցող մարդկանց կողմից, եւ իրականության մեջ գոյություն ունեն մեծաթիվ մարդիկ, որոնք ունեն ուժեղ կամք եւ ստեղծում են ժողովրդավարություն. «Քաղաքացիների կամքը ժողովրդավարական կամքի աղբյուր է եւ պետք է ներկայացվի որպես օրենքի աղբյուր»։
Իոաննիայի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ջորջիա Ապոստոպոլուն նախ նշեց, որ Բրուտյանի փիլիսոփայական աշխատանքը երկխոսություն էր մարդկության եւ մշակույթների միջեւ, ապա հավելեց, որ դա ճիշտ ճանապարհն է գիտության աշխարհում հայեցակարգային վերլուծություններ անելու համար։ Ակադեմիկոսն իր զեկույցում ներկայացրեց Արիստոտելի Նիկոմախյան բարոյագիտության մեջ նախասկզբնական մարդաբանությունը։
«Փիլիսոփայությունը փորձ է, որ սկսում է փորձից եւ փորձի գաղափարից։ Պետք է սկսել փիլիսոփայության պատմության ավանդույթներից, քննադատել դրանք, մաքրել եւ ընդլայնել»,—նշեց Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Տ. Մարսուպեանն ու հավելեց, որ փիլիսոփայության պատմությունը օգտակար է, որը պետք է ծառայի որպես գործիք փիլիսոփայության ոգին խոցելու եւ անցնելու համար։
Փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնն այսուհետեւ կկրի Գեւորգ Աբելի Բրուտյանի անունը։ Այսօր ամբիոնում ցուցադրված էին նրա համաշխարհային գնահատականը արտացոլող պարգեւներն ու գիտական ժառանգությունը։
Գիտաժողովը շարունակվեց զուգահեռ 5 մասնաճյուղերի աշխատանքով։

23-11-2016





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO